30/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Էդգար
Էդգար
16 տարի առաջ

Հարգելի Իրինա, կարող եք ծանոթանալ ԱՕ հոդված 172.
Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նախ հաշվարկում եք Ձեր` արձակուրդ գնալուն նախորդող 3 ամսվա միջին աշխատավարձը – N, ապա միջին օրեկանը` N/21 = M (ամենայն հավանականությամբ Դուք աշխատում եք 5-օրյա աշխատանքային շաբաթով, վեցօրյայի դեպքում` N/25 ), հետո M բազմապատկում եք 155 օրով` բարդ ծննդաբերության դեպքում տրվող արձակուրդ: Ստացված գումարը ոչ մի հարկատեսակով չի հարկվում:

Իրինա
Իրինա
16 տարի առաջ

Շնորհակալություն հարգելի Էդգար