30/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Albert
Albert
16 տարի առաջ

Բարև Ձեզ, Վիկտորյա։
Գործատուն ծատ խորամանկ քայլի է գնացել։
Սակայն, նոր ԱՕ-ի 114 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն. « Աշխատանքային պայամանգրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է՝ հղի կանանց հետ՝հղիության մասինգործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիս լրանալը ։»։
Համաձայն եմ, որ տվյալ դեպքում պայմանագիրը Գործատուն լուծում է ժամկկետը լրանալու հետևանքով, սակայն ոչ աշխատողի համաձայնությամբ, այլ, նորից նրա՝ Գործատուի նախաձեռնությամբ։ Հետևաբար, քանի որ ԱՕ-ի 114 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի համաձայն, հղի կամայք անձեռնմխելի են, ապա Գործատուն տվյալ դեպում կատարել է շատ կոպիտ խախտում։ Տվյալ դեպքում,ցավոք, օգնության կարող է հասնել, միայն, Աշխատանքի պետական տեսչությունը և դատարանը։

Վիկտորյա
Վիկտորյա
16 տարի առաջ

Հարգելի Ալբերտ, մենք բոլորս հասկանում ենք, որ այս դեպքում նախաձեռնողը գործատուն է, սակայն իմ հիմքերը թույլ են, ցանկանում եմ ավելի հիմնավոր ապացույցներ ունենալ…
Չէ որ համաձայն 109 հոդվածի`Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`
…
2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.
…
4) գործատուի նախաձեռնությամբ.
Այսինքն նրանք տարբեր հոդվածներ են և գործատուն հանգիստ օրենքը մեկնաբանում է իր օգտին:
Իսկ ինչ եք կարծում չեմ կարող օգտագործել տարբեր ԱՕ միջև հակասության փաստը?
Տեսչություն դիմել չեմ կարող ցավոք սրտի 🙂

Դավիթ
Դավիթ
16 տարի առաջ

Ինչ է կոչվում տեղեկանք հղիության մասին, եթե բյուլետենը հունիս ամսվա է ապա գործատուն պետք է տրամադրի նպաստ այդ ամսաթվով, եթե դա բյուլետենը չէ , ապա թող հենց վաղը ներկայացնի բյուլետեն և գործատուն պարտավոր է հաշվարկել և վճարել նպաստ, չեմ հասկանում, թե ինչու է խուսափում գործատուն նպաստ վճարելուց, չէ որ այն սոցապի հաշվին է, նվազեցվում է սոցապ վճարներից:

Վիկտորյա
Վիկտորյա
16 տարի առաջ

Դավիթ ջան, բյուլետենը կտրամադրեն մի քանի օրից, բայց քանի որ ծանուցումը պայմանագիրը լուծելու մասին արդեն ուղղարկված է, հետևաբար դա ոչինչ չի փոխում: Քանի որ կասկածներ կային, որ գործատուն կփորձի լուծել պայմանագիրը, աշխատողը նախօրոք տեղեկանք էր վերցրել բժշկից հղիության մասին: Ցավոք սրտի դա էլ չօգնեց:
Պատճառը թե ինչու է գործատուն փորձում ազատվել աշխատողից այլ է…զուտ վատություն անելն է…Խոսքը դրա մասին չէ… Ուղղակի ցանկանում եմ օգնել կնոջը ստանալ իր հասանելիքը ՕՐԵՆՔԻ սահմաններում:

Արման
Արման
16 տարի առաջ

Բավականին վիճելի հարց է…
Որպես կարծիք, Ձեր ասած պնդումը, որ վատթարացնում է աշխատողի իրավունքները…, պետք է աշխատի:
Որոշակի ժամկետով կնքած պայմանագիրը անհիմն չի կարող լինել, քանի որ դա 1 տարի առաջ էր և գործատուն չէր կարող կանխատեսել, որ նման հարցի արաջ է կագնելու:
Ամենաճիշտ լուծումը սա է`
Ձեր հարցով դիմեք ձեր հարկային տեսչություն, իսկ հարկայինը այդ նույն հարցը տալու է նախարարությանը և այնտեղից ստույգ պատասխան կստանաք, որն էլ Ձեզ պետք կգա ստուգման ժամանակ և Գործատուին ապացուցելու համար:

LL
LL
16 տարի առաջ

Ամեն հինգշաբթի կազմակերպվում են սեմինարներ աշխատանքային տեսչությունում, որտեղ Ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և ստանալ պատասխաներ, դուք կամ հղին կարող է դիմել զանգահարեք նախօրոք և գրանցվեք, 518894, եթե գործատուն որոշել է վատություն անել, ապա այդ կինը պետք է պաշտպանի իր շահերը ու ստանա հասանելիքը, առավել ևս որ դա գործատուի գրպանից չի, այլ մեր բոլորս աշխատանքի, պարտադիր չի նշաել Ձեր կազմակերպության անունը, կարող եք ասել ԱՁ է, խորհուրդ կտաի գնալ մինչև վերջ:

Վիկտորյա
Վիկտորյա
16 տարի առաջ

Շնորհակալություն խորհուրդների համար 😉