22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Աննա
12 տարի առաջ

Բարև Ձեզ, հարգելի Էսմինա:

1. 2014թ.–ին ֆիզ. արձակուրդ գնալու ժամանակ նպաստը կհաշվարկվի ֆիզ. արձակուրդ գնալու ամսվան նախորդող 12 ամիսների եկամուտը 12-ի բաժանելու միջոցով:
Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ աշխատակցի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը: (“Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենք, 22-րդ հոդված):

Այսինքն, Ձեր պարագայում, ֆիզ. արձակուրդին նախորդած 12 ամսիները լինում են 01.08.2013թ.-ից 31. 07.2014թ.-ը: Այդ ժամանակահատվածում 01.08.2013թ.-ից մինչև 31.12.2013թ.-ը հաշվի է առնվելու Ձեր նախորդ գործատուի կողմից վճարած եկամուտը, 2014թ. հունվար, փետրվար ամիսներին եկամուտ չի լինելու, իսկ 01.03.2014թ.-ից 31.07.2014թ-ը հաշվի է առնվելու արդեն Ձեր նոր գործատուի վճարած եկամուտը:

Տվյալ դեպքում որպես եկամուտ է համարվում եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

Նախորդ գործատուի կողմից վճարած եկամտի մասին տեղեկությունը ներկա գործատուին Դուք եք ներկայացնում՝ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

2. Հղիության և ծննդաբերության (Ֆիզ. արձակուրդի) նպաստը գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին:
Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը մեկամսյա ժամկետում փոխհատուցում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի հիման վրա: