28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Lilit
Lilit
12 տարի առաջ

Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից, բայց ոչ ավելի, քան մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ աշխատանքից ազատվելը: Վարձու աշխատողին տրվող հղիության և ծննդաբերության նպաստը վճարվում է գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա` հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար

Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ և 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Ընդ որում, սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում են մեկ անգամ` անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թերթիկների քանակից:

ՍՏԱԺի հարց չկա հիմա օրենսդրությամբ: