Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Նաիրա
Նաիրա
16 տարի առաջ

Համատեղությամբ աշխատող աշխատակիցների համար ստաժի մասին Ձևաթուղթը (Ձև 5) չեք ներկայացնում,ուղղակի գրություն եք գրում ՀՀ ՍԱՊԾ ձեր տարածքային բաժնի պետին,որ հայտնում ենք ձեզ,որ մեր աշխատակից (անուն ազգանուն հայրանուն սոց.քարտ) աշխատում է համատեղությամբ:

Հասմիկ
Հասմիկ
16 տարի առաջ

Ոչ չենք ներկայացնում, քանի որ համատեղությամբ աշխատողի համար հիմնական աշխատատեղից արդեն իսկ ներկայացնում են այդ հաշվետվությունը:

Սիրարփի
Սիրարփի
16 տարի առաջ

Հարգելի Տաթևիկ,
Ձևաթուղթ հարկավոր չէ: Պետք է գրություն գրեք, միայն ներկայացնելով տվյալ անձի սոց քարտի համարը և անձնագրային տվյալները:

Yeva
Yeva
16 տարի առաջ

Ete ashxatoghi hamar ir myus ashxatateghits nerkayatsrel en staji dzevatugh, duq karogh eq ughaki kits grutyun nerkayatsnel vor:
qani vor X andz@ ashtatum e hamateghutyamb, usti nra hamar dzev 5 chi nerkayatsvum.

Lilit
Lilit
16 տարի առաջ

Եթե առաջին աշխատատեղում տվել են արդեն իսկ նշանակում է հետագայում այդ հաշվետվությունը պետք չէ լրացնել, իսկ եթե առաջին անգամ է աշխատանքի ընդունվում ապա հիմանական աշխատանքի վայրից է պետք ներկայացնել, եվ եթե մի տեղը ներկայացնում է այն մյուսը ազատվում է այդ պարտավորությունից ներկայացման

Ռաֆիկ
Ռաֆիկ
16 տարի առաջ

Հարգելի Տաթևիկ.
Նոր ընդունված որևէ աշխատողի (հիմնական կամ համատեղությամբ աշխատող-դա որևէ կապ չունի) համար ստաժի մասին տվյալներ Դուք պետք է ներկայացնեք այդ մասին տարածքային բաժնից նման պահանջ ստանալու դեպքում 3 ամսվա ընթացքում։
ՀՀ կառ.12.05.05 N 938-Ն որոշման Հավելված 1-ի կարգի 32 կետը սահմանում է Ձեր կողմից աշխատողի ստաժի մասին տվյալներ ներկայացնելու դեպքերը՝
“32. Ապահովադիրը 2005 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2007 թվականի հուլիսի 1-ը տարածքային բաժնի հետ համաձայնեցված ժամկետներում եւ ծառայության սահմանած կարգով ներկայացնում է տվյալներ ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին, որոնք իր մոտ աշխատող ապահովագրված անձինք ձեռք են բերել մինչեւ պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելը, բացի այն ապահովագրված անձանցից, ովքեր ստանում են տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ:
Եթե մինչեւ տվյալ ապահովադրի հետ աշխատանքային պայմանագիր կնքելն ապահովագրված անձի` սույն կետի առաջին պարբերության մեջ նշված անհատական տվյալները ծառայություն չեն ներկայացվել, ապա տարածքային բաժինն այդ ապահովադրից պահանջում է դրանք ներկայացնել 3 ամսվա ընթացքում:”

Ռաֆիկ
Ռաֆիկ
16 տարի առաջ

Հարգելի Տաթևիկ
ՀՀ օրենսդրությամբ տարածքային բաժնի պետին նոր ընդունված որևէ աշխատողի մասին (հիմնական կամ համատեղությամբ աշխատող) որևէ գրություն ուղարկելու պահանջ չկա։