Ստեղծագործական աշխատանք իրականացնող աշխատողների աշխատաժամանակ

Մագաղատ․

Բարև Ձեզ։ Ինձ անհրաժեշտ է մշակույթի պալատի ստեղծագործական աշխատանք իրականացնող աշխատողների համար արդյո՞ք կա օրենսդրական ակտ, որով կարող ենք առաջնորդվել և տվյալ աշխատողների համար սահմանել աշխատաժամանակ։ Անկեղծ ասած ես գտնում եմ, որ կարող եմ ֆիքսել ներքին կարգապահական կանոնակարգում և աշխատանքային պայմանագրում որ աշխատում են ոչ նորմալ աշխատանքային օրով, շաբաթական 40 ժամ տևողությամբ, սահմանվում է 1 օր հանգստյան օր պայմանավորված փորձերով, կազմակերպչական աշխատանքներով և միջոցառումներով։ Կխնդրեի արձագանքել՝ ովքեր բախվել են նման հարցերի։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պետք է ըստ ԱՕ-ի դրույթների ամրագրեք աշխատաժամանակը, արձակուրդի տևողությունը

Մարիաննա

Բարև Ձեզ: Եթե առանձին կատեգորիայի աշխատողներ չեն, ապա պետք է առաջնորդվեք աշխատանքային օրենսգրքի հետևյալ հոդվածներով.
Հոդված 139. Աշխատաժամանակի տևողությունը
1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար՝ ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում՝ 48 ժամից:
4. Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 184. Արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի վարձատրությունը
1. Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում՝ ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար՝ ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

Հոդված 185. Աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին
1. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին…
2. Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով: