Վերջնահաշվարկը քիչ է հաշվարկվել

Անի.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ, օգնեք, շտապ է պետք:
Հիմնարկի լուծարման արդյունքում կատարվել է վերջնահաշվարկ, բայց գումարը ըստ իս քիչ է հաշվարկված: Ի՞նչ տվյալներ տրամադրեմ, որ լիարժեք հաշվարկ արվի: Ասեմ, որ 16.07.2001թ. ընդունվել եմ աշխատանքի, այս նոյեմբեր ամսին եղել եմ արձակուրդում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ա.Ա.
Ա.Ա.
9 տարի առաջ

Հարգելի Անի, հաշվարկի համար անհրաժեշտ է.
1. 2001թ.-ից մինչև աշխատանքից ազատման օրը որքան անգամ եք վճարովի արձակուրդում եղել և քանի օրով,
2. աշխատանքից ազատման ամսվանը նախորդող 12 ամիսների եկամտի (աշխատավարձի) չափը: Պարտադիր նշեք` հաշվարկային աշխատավարձի չափն է, թե վճարվող,
3. հնգօրյա աշխատանքային շաբաթով եք աշխատում, թե վեցօրյա,
4. պաշտոնը
5. աշխատանքից ազատման ամսաթիվը

Հասմիկ
Հասմիկ
9 տարի առաջ

Ե՞րբ եք ընդունվել աշխատանքի, ինչքա՞ն եք ամեն ամիս ստացել, ե՞րբ եք ազատվել ու արձակուրդ ո՞ր ամիսներին եք գնացել:

Հասմիկ
Հասմիկ
9 տարի առաջ

Շաբաթական քանի՞ օր եք աշխատել, և չօգտագործված արձակուրդի օրերը:

Արմինե
Արմինե
9 տարի առաջ

Հարգելի Անի, քանի որ Դուք աշխատանքից ազատվում եք կազմակերպության լուծարման հոդվածով, Ձեզ պետք է վճարեն նաև արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով (համաձայն աշխատանքային օրենսգրքի հոդված 129, կետ 1): Նշեմ նաև, որ արձակման նպաստից հարկեր չեն պահվում: