Վերջնահաշվարկի դիմում-պահանջագիր

Արթուր․

Բարև, Ձեզ: Կարո՞ղ եմ աշխատանքից ազատվելու դիմում գրելու օրը նաև հանձնել դիմում-պահանջագիր վերջնահաշվարկ կատարելու մասին, թե՞ պիտի սպասեմ ազատման օրը գա ու եթե գործատերը վերջնահաշվարկ չանի, նոր այդ դիմում-պահանջագիրը հանձնեմ: Նաև խնդրում եմ վերջնահաշվարկի դիմում-պահանջագրի գործող տիպային ձև տրամադրեք: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 ամիս առաջ

աշխատանքից ազատվելու դիմում գրելու օրը դա նաև վերջնահաշվարկ կատարելու մասին դիմում է, ազատվելու ամսաթվից 5 օրվա ընթացքում պիտի վճարեն վերջնահաշվարկը 

Մարիաննա
Մարիաննա
1 ամիս առաջ

Բարև Ձեզ: Պայմանագրի լուծման օրը գործատուն պետք է կատարի լրիվ վերջնահաշվարկ աշխատողի հետ, եթե վերջինս ունի չօգտագործված արձակուրդի օրեր և աշխատած օրեր, որոնց համար դեռ չի վճարվել: Եթե այդպիսի օրեր կան, ապա կարող եք ազատման դիմումի մեջ ավելացնել. «Խնդրում եմ ինձ հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ»: