Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Gevs
Gevs
5 տարի առաջ

Հիմնական աշխատողներին վճարվում է արձակման նպաստ, եթե ֆիրման ազատում է աշխատողներին ժամանակից շուտ աշխատավարձի 100 տոկոսի չափով` առանց հարկման:

իրինա
իրինա
5 տարի առաջ

Այո, վճարում է արձակման նպաստ, աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:

Mikayel
Mikayel
5 տարի առաջ

Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի՝

1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա ՄԵԿ ԱՄՍՎԱ միջին աշխատավարձի չափով,

իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`

1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.

2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.

3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսնապատիկի չափով.

4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.

5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Ոչ, ժամանակավոր դադարի դեպքում հարկադիր պարապուրդի համար վճարման հարցն է առաջանում հ. 186:

Karine
Karine
5 տարի առաջ

Գործունեության ժամանակավոր դադարեցում չի լինում, լինում է անորոշ ժամկետով դադարեցում, իսկ այս դեպքում Դուք չեք կարող աշխատողներին չազատել ու աշխատավարձ չվճարել։ Այո, պետք է արձակման նպաստ վճարեք։