
Ընկերություն՝ ԷկոՎիլ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Մամիկոնյանց 42-44
Հեռախոս՝ 077-21-08-97
Էլ․ փոստ՝ hr@ecoville.am
Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսական մասնագետ
Աշխատանքի նկարագրություն՝ «ԷկոՎիլ» ընկերությունը հրավիրում է համալրելու իր թիմը Ֆինանսական մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության դրամական հոսքերի արդյունավետ կառավարման, վճարումների կազմակերպման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ֆինանսական գործընթացների անխափան իրականացման համար։
Պաշտոնի նկարագիր, գործառույթներ`
1․ Դրամական հոսքերի պլանավորում՝
– Վաճառքներից դրամական ներհոսքերի պլանավորում Կատարված գնումների դիմաց վճարումների պլանավորում
– Այլ բոլոր ծախսերի դիմաց վճարումների պլանավորում
2․ Բանկային քաղվածքների ձևակերպում հաշվապահական ծրագրում,
3․ Ամենօրյա վճարումների իրականացում և ձևակերպում համապատասխան ծրագրերում,
4․ ֆինանսական գործարքների իրականացման ապահովում (բանկային փոխանցումների և կանխիկ գործարքների իրականացում),
5․ Ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
6․ Աշխատավարձերի, վճարման ենթակա այլ գումարների հաշվարկների հսկողություն և վճարման ապահովում,
7․ Մարզային կառույցների ծառայության վճարների հաշվարկների հսկողություն և վճարման ապահովում,
8․ Փաստացի կատարված դրամական հոսքերի և սպասվող ֆինանսական շարժի վերաբերյալ հաշվետվության պատրաստում և ներկայացում տնօրինությանը,
9․ Վարկային ռեսուրսների անհրաժեշտության դեպքում բանկերին ֆինանսական վերլուծությունների համար անհրաժեշտ ամբողջական ինֆորմացիայի տրամադրման ապահովում, ներառյալ փաստաթղթերի տրամադրում, հայտերի պատրաստում, վարկավորման պրոցեսի հսկողություն,
10․ Անմիջական ղեկավարի կողմից պահանջված այլ հաշվետվությունների պատրաստում։
Պահանջվող հմտություններ և որակավորումներ`
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
- Գերազանց հմտություն ֆինանսական ոլորտում` ներառյալ կանխիկի կառավարման, կանխատեսման, ծրագրերի գնահատման, կապիտալ և գործառնական ծախսերի բյուջետավորման, Excel-ի լավ հմտություններ, ՀԾ ձեռնարկություն ծրագրին տիրապետում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Շփման, թիմում աշխատելու հմտություն,
- Հուսալիություն, աշխատանքը ժամանակին ավարտին հասցնելու կարողություն,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին:
