Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`27/04/2010
Պատմություն

Հարկերի պատմությունը սկսվում է հնագույն ժամանակներից: Համենայն դեպս, դրանց գոյության ապացույցները 2500 տարվա պատմություն ունեն: Օրինակ, Հին Եգիպտոսում, որտեղ իշխանությունը պատկանում էր հզոր բյուրոկրատիային, այդպիսի պետական ապարատ պահելու համար փողի պահանջը այնքան մեծ էր դարձել, որ առաջացրել էր բազմաթիվ ամենատարբեր հարկեր: Հարկային պետական պաշտոնյաները (նրանց ֆունկցիաները այն ժամանակներում կատարում էին գրիչները` հասարակության ամենակիրթ անդամները) ուղեկցում էին եգիպտացիներին նույնիսկ հանդերձյալ կյանք. փարավոնների դամբարաններում ծառաների արձանիկների հետ միասին, որոնք կոչված էին …շարունակություն
Tags: Հարկեր և տուրքեր, մաքսատուրք
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`31/03/2010
Պատմություն

Համրիչը հաշվարկներ կատարող առաջին պարզ սարքն է: Այն էվոլյուցիայի երկար ճանապարհ է անցել, որը կարելի է բաժանել չորս փուլի:
Առաջինը ազդարարում է համրիչի առաջացումը` դա կորիզների միջոցով հաշվարկն է, որը շատ նման է եվրոպական հաշվարկին` գծերի վրա:
Երկրորդը` “տախտակե հաշվարկն” է: Այն սկսվում է 16-րդ դարի վերջում և վերջանում է 18-րդ դարի սկզբում: Այս փուլում ստեղծվում է ռուսական համրիչը, որը իր ձևով շատ է տարբերվում ժամանակակից համրիչներից:
Հաջորդ` երրորդ փուլը ընդգրկում է ողջ 18-րդ դարը և 19-րդ դարի սկիզբը: Այս փուլի սկզբում համրիչը ձեռք է բերում …շարունակություն
Tags: համրիչ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`22/03/2010
Պատմություն

Բոլորին քաջ ծանոթ է “деньги не пахнут”` “փողից հոտ չի գալիս” արտահայտությունը, սակայն որտեղի՞ց է այն առաջացել:
Հռոմեական կայսր Վեսպասիանոսին բաժին էր ընկել քաղաքացիական պատերազմից ավերված երկիր, այդ պատճառով նա ստիպված էր կիրառել իսկապես ոչ սովորական մտածելակերպ և կառավարչական տաղանդ` այն վերականգնելու համար: Պետական գանձարանի` որքան հնարավոր է արագ լցնելու անհրաժեշտությունը պարտադրեց Վեսպասիանոսին ամենատարբեր հարկեր մտցնել և խստագույնս պատժել դրանց վճարելուց խուսափողներին, ինչը հռոմեացիներին առիթ տվեց բավական հեգնական և ծաղրական վերաբերվել իրենց կայսրին, ում դժգոհ քաղաքացիները երբեմն նույնիսկ մեղադրում էին սակավամտության մեջ: …շարունակություն
Tags: Հարկեր և տուրքեր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`15/03/2010
Պատմություն
Հարկը “օգտակար աշխատանք” է

Հետաքրքիր է նշել, որ Հին Արևելքի պատմության մեջ հարկեր հավաքելու պատճառով ապստամբություններ գրեթե չեն եղել, քանի որ երկրի ողջ բնակչությունը հասկանում էր հարկերի անհրաժեշտությունը պետության համար: Նույնիսկ “հարկեր” բառը հին ասորականից թարգմանվում էր որպես “օգտակար աշխատանք”:
Հարկերը Ասորական կայսրությունում վճարվում էին բնամթերքով` ձիերով, ցորենով, ծղոտով, ինչը առաջին հերթին պայմանավորված էր ասորական պետության ռազմական բնույթով: Ծղոտի հարկը կազմում էր բերքի 25 %, իսկ ցորենինը` 10 %: …շարունակություն
Tags: Հարկեր և տուրքեր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`16/12/2009
Պատմություն
|

Էլիզաբեթ Արդեն
|
10-րդ տեղ. Էլիզաբեթ Արդենը, աշխատելով որպես հաշվապահ, կոսմետիկայի բնագավառում իր առաջին հետազոտություններն սկսեց իրականացնել` հիմնվելով սեփական փորձի վրա: 1910 թ-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ նրա առաջին գեղեցկության սրահի բացումը: 90-ականներին “Life” ամսագիրը նրան ներառեց “XX դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում”: |
…շարունակություն
Tags: հաշվապահ, հաշվապահական հաշվառում
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`25/11/2009
Պատմություն

1912 թ-ին բրիտանական կառավարությունը բեմի վրա հայտնաբերեց նոր “խաղացողի”: Դա “Թուրքական նավթային ընկերությունն էր”: Քանի որ Թուրքական ազգային բանկի 30 % բաժնետոմսերը պատկանում էին հայ միլիոնատեր Գալուստ Գյուլբենկյանին, դա նրան դարձնում էր նաև այս նավթային ընկերության 15-տոկոսային բաժնեմասի տեր:
Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը ծնվել է 1869թ-ի մարտի 23-ին Կոստանդնուպոլսում` հայ մեծահարուստ նավթարդյունաբերող և բանկիր Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում, ով իր ունեցվածքը աշխատել էր` Ռուսաստանից Օսմանյան կայսրություն նավթ ներմուծելով: Որպես պարգև այս գործունեության համար սուլթանը նրան նշանակել էր Սև ծովի նավահանգստի ղեկավար: Ընտանիքը բնակվում էր Կոստանդնուպոլսում, որտեղ էլ Գալուստը կատարեց իր առաջին ֆինանսական գործարքը. …շարունակություն
Tags: Գյուլբենկյան
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`10/11/2009
Պատմություն

Շարունակելով հաշվիչ սարքերի և դրանց ստեղծողների մասին թեման` անդրադառնանք գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցին, ով 1673 թ – ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան:
Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել մի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները (“Քանի որ դա վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց, …շարունակություն
Tags: "Պասկալինա", Լեյբնից, հաշվիչ, Պասկալ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`10/10/2009
Պատմություն

10-րդ տեղ.
Հին Հունաստանում պարտապանի հողի վրա կրեդիտորը տախտակ էր փակցնում, ինչը նշանակում էր, որ պարտքը չվճարելու դեպքում հողի սեփականության իրավունքը անցնելու է կրեդիտորին: Այդ տափտակը կոչվում էր հիփոթեք:
9-րդ տեղ.
Հին սլավոնական գյուղերում գյուղացիները կիրառում էին փայտիկներ ստացականների փոխարեն: Ենթադրենք, գյուղացին պարտքով 4 պարկ ցորեն է վերցրել հարևանից: Նա փայտիկ է վերցնում և 4 նշան անում դրա վրա: Ստացականին վերջնական տեսք հաղորդելու համար գյուղացին այն երկու կես է անում` մեկը պահելով իրեն, մյուսը հանձնելով հարևանին:
8-րդ տեղ.
Ուինսթոն Չերչիլը ասում էր, որ պետության …շարունակություն
Tags: կրեդիտորական պարտք
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`22/09/2009
Պատմություն
Excel-ի լոգոն
|
Microsoft Excel-ը (երբեմն այն անվանում են նաև Microsoft Office Excel) ծրագիր է էլեկտրոնային աղյուսակների հետ աշխատելու համար, որը ստեղծվել է Microsoft ընկերության կողմից և չափազանց հայտնի է մեր` հաշվապահներիս շրջանակներում:
Excel ծրագիրը ներառվում է Microsoft Office փաթեթում և այսօրվա դրությամբ հանդիսանում է աշխարհում ամենահայտնի ծրագրերից մեկը:
1982թ-ին Microsoft-ը շուկա հանեց առաջին էլեկտրոնային աղյուսակային պրոցեսորը` Multiplan-ը:
|
Excel-ի առաջին տարբերակը նախատեսված էր Apple Inc …շարունակություն
Tags: Excel, հաշվապահական ծրագիր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`3/09/2009
Այլ,
Պատմություն
Գուրգեն Բ (Կյուրիկե Բ) թագավորի դրամը
|
Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:
Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:
Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 – րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 – րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 – 1089 թթ) թագավորի օրոք:
Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:
|
…շարունակություն
Tags: ազգային արժույթ, ՀՀ դրամ, ՀՀ ԿԲ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`15/08/2009
Պատմություն

Ֆրանսիացի Բլեզ Պասկալը սկսեց գումարող մեքենայի`”Պասկալինայի” ստեղծումը 1642 թ-ին 19 տարեկան հասակում` տեսնելով, թե ինչպես է աշխատում իր հայրը, ով հարկեր հավաքող էր և հաճախ ստիպված էր երկար ու ձանձրալի հաշվարկներ կատարել:
Պասկալի մեքենան իրենից ներկայացնում էր մեխանիկական մի սարք արկղիկի տեսքով, որի մեջ տեղադրված էին միմյանց հետ կապված բազմաթիվ ատամնանիվներ: Գումարվող թվերը ներմուծվում էին մեքենայի մեջ անվակների համապատասխան պտույտի օգնությամբ: Այդ անվակներից յուրաքանչյուրը բաղկացած էր մասերից, որոնց …շարունակություն
Tags: "Պասկալինա", հաշվիչ, Պասկալ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/06/2009
Պատմություն
|

Հռոմեացիները կատարելագործեցին աբակը` փոխարինելով փայտե տախտակն, ավազն ու քարերը մարմարյա մասերով
|
Թվային սարքերի պատմությունը պետք է սկսել համրիչից: Այսպիսի գործիք հայտնի է եղել բոլոր ժողովուրդների մոտ: Հին հունական աբակը (տախտակ կամ “սալամինյան տախտակ”` Էգեյան ծովում գտնվող Սալամին կղզու անունով) իրենից ներկայացնում էր ծովային ավազով շաղ տված տախտակ: Ավազի վրա անցնում էին ակոսիկներ, որոնց վրա քարերով նշվում էին թվերը: Մեկ ակոսիկը համապատասխանում էր միավորներին, մյուսը` տասնավորներին և այլն: Եթե որևէ ակոսիկում հաշվարկի ժամանակ հավաքվում էր 10 – ից ավել քարեր, դրանք հանում էին և ավելացնում մեկ քար հաջորդ կարգի ակոսիկում: |
…շարունակություն
Tags: համրիչ, հաշվիչ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`20/05/2009
Պատմություն

Բենեդետտո Կոտրուլին XV դ. իտալացի առևտրական էր Ռագուզայից, “Առևտրի և կատարյալ առևտրականի մասին” գրքի հեղինակը (գրել է 1458 թ-ին, իսկ խմբագրել ու հրատարակել է Պատրիզին 1573 թ-ին` 115 տարի անց: 1602 թ-ին լույս է տեսել երկրորդ, իսկ 1990 թ-ին` երրորդ հրատարակչությունը: Վերջին հրատարակչությունը պայմանավորված էր նրանով, որ պատմաբան Ուգո Տուկկին հայտնաբերել էր էական սխալներ և բացթողումներ, որոնք թույլ էր տվել Պատրիզին):
…շարունակություն
Tags: Կոտրուլի, հաշվապահական հաշվառում
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`17/04/2009
Պատմություն

1869թ-ին հաշվետարների Միլանյան ակադեմիայի անդամները խնդրեցին մաթեմատիկայի պրոֆեսոր Լյուչինիին դասախոսություն կարդալ հաշվապահական հաշվառման պատմության մասին:Պատրաստվելով դասախոսությանը` Լյուչինին պատահաբար գտավ հին մի գիրք, որը գրված էր ոմն Լուկա Պաչոլիի կողմից:
Այդ գրքի բաժիններից մեկը, որը կոչվում էր “Հաշիվների և գրանցումների մասին տրակտատ”,նվիրված էր առևտրի մեջ մաթեմատիկայի կիրառմանը:Այստեղ ներկայացված էր նաև կրկնակի գրանցման եղանակի սկզբունքը,որը այժմ կիրառվում է հաշվապահության բոլոր համակարգերում(ամենատարրական մակարդակի վրա այդ սկզբունքը կարելի է նկարագրել հետևյալ կերպ. առաջին գրանցում`որտեղից է առաջացել գումարը,երկրորդ գրանցում`ուր է այն գնացել):Զարմանալի չէ, որ …շարունակություն
Tags: Կոտրուլի, կրկնակի գրանցման եղանակ, Պաչոլի
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`7/04/2009
Պատմություն

Հաշվապահների գերբի վրա,որը ընդունվել է որպես հաշվապահների միջազգային խորհրդանշան,պատկերված են արևը, կշեռք, Բերնուլլիի կորը, և գրված է կարգախոս ` “Գիտություն, անկախություն, բարեխղճություն”:
…շարունակություն
Tags: գերբ, հաշվապահական հաշվառում