Day: Մայիս 7, 2013

Դրամարկղի գրքում գրանցումներ են բաց թողնվել

TIKO.

Սիրելի հաշվապահներ ջան, շատ եմ խնդրում` օգնեք ինձ այս դժվարին հարցի շուրջ:
Ես սկսնակ հաշվապահ եմ և գրամցումներ կատարելիս դրամարկղի գրքում թույլ եմ տվել այսպիսի մի մեծ սխալ. դրամարկղի գիրքն գրանցելիս մոռացել եմ կատարել մայիս ամսվա 2 մուտք, և այդպես շարունակել եմ մոտավոր մի 2 ամիս` բացակայելով մնացորդում այդ 2 մուտքերն: Շատ եմ խնդրում` օգնեք. ինչպե՞ս կարող եմ աննկատ այդ 2 մուտքերն գրանցել, որ տույժի չենթարկվեմ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրամարկղի գրքում գրանցումներ են բաց թողնվել

ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է

Արսինե.

ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է և հանձնել է շրջանառության հարկի հաշվետվություն 1-ին եռամսյակի համար: Չուներ վարձու աշխատողներ:

Խնդրում եմ ասեք.
1. Դադարեցումից հետո ԱՁ-ն պե՞տք է հանձնի շրջանառության հարկի 0-ական հաշվետվություններ, թե՞ ոչ
2. Արդյո՞ք պետք է կատարի 5000-ական եկամտային հարկի վճարումները դադարեցումից հետո

Եթե հնարավոր է` նաև նշեք, թե որ օրենքով և որ հոդվածով է կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է

Ինչպե՞ս հաշվարկել հիմնական միջոցների մաշվածությունը

Մարիանա.

Քաղաքապետարանում հիմնական միջոցների մաշվածությունը ինչպե՞ս հաշվարկել՝ օգտակար ծառայության տարիներո՞վ, թե՞ 12 %, 15 % և այլ տոկոսներով: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել հիմնական միջոցների մաշվածությունը

Կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում

Եվա.

Հարգելիներս, կխնդրեի ասել` ինչպիսի՞ ամսական կամ եռամսյակային հաշվետվություն պետք է հանձնի արտոնագրային վճար վճարող, հանրային սննդի գործունեությամբ զբաղվող ՍՊԸ-ն: Կարդալով “Արտոնագրային վճարների մասին” օրենքը` չկարողացա գտնել հարցիս պատասխանը:

Կարդալ ավելին Կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում

ՍՊԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող

Անի.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե ՍՊԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող, ապա այդ դեպքում պե՞տք է պարտադիր հարկայինին ներկայացնի, թե ումից է գնվել ապրանքը, ինչքան է վճարվել, թե՞ միայն` ինչքանով է վաճառվել:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող

Պատվիրատուն ազատված է ԱԱՀ-ից

Ներսես.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Կազմակերպությունը անցել է ԱԱՀ-ով աշխատելուն և հաշիվներ է դուրս գրում ԱԱՀ-ով: Եթե պատվիրատու կողմը ներկայացնում է տեղեկանք, որ ազատված է ԱԱՀ-ից, այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվել:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Պատվիրատուն ազատված է ԱԱՀ-ից

Աշխատակիցը անհարգելի բացակայել է 15 օր

N..

Եթե աշխատակիցը անհարգելի բացակայել է 15 օր, և վճարվում է ըստ հաճախելության և համապատասխանաբար հարկվում, հիմք հանդիսանու՞մ է լրացված տաբելը ըստ բացակայած օրերի տնօրենի ստորագրությամբ, թե՞ որոշակի այլ հիմքեր պետք է կցել:

Կարդալ ավելին Աշխատակիցը անհարգելի բացակայել է 15 օր

Նախադպրոցական հիմնարկների հարկման հետ կապված

Անահիտ.

Խնդրում եմ ձեզ պատասխանել հետևյալ հարցիս.
նախադպրոցական հիմնարկները համարվու՞մ են ավելացած արժեքի հարկ վճարող և ո՞ր հոդվածի համաձայն:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Նախադպրոցական հիմնարկների հարկման հետ կապված

Արդյո՞ք կհաշվարկվի տույժ

Armine.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` եթե մեկ ամսվա հաշվետվությունը չեմ ուղարկել, բայց գումարը փոխանցել եմ, տույժ կլինի՞, թե՞ ոչ (բյուջետային հիմնարկների համար): Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կհաշվարկվի տույժ

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

RIVA.

Հարգելի գործընկերներ, ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-Ն չի զբաղվում ոչ մի գործունեությամբ, բայց ունի վարձակալությամբ տրված տարածք: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա նպաստի գումարը

Անի.

Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա ֆիզի գումարը, եթե նա մինչև սահմանված օրը աշխատել է, իսկ իր արձակուրդի անցնելուց հետո հաստիքը կրճատվել է, նա ներկայացրել է անհրաժեշտ փաստաթուղթը բուժհաստատությունից:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա նպաստի գումարը