Հասարակական կազմակերպության վերաբերյալ

Ani.

Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքիր է այսպիսի մի հարց, մեր կազմակերպությունը Հասարակական կազմակերպություն է, այս պահին դրամաշնորհային ծրագիր ենք շահել ԱՄՆ դեսպանատնից: Համաձայն ԱՄՆ և Հայաստանի միջև կնքված պայմանագրի մենք ազատվում ենք հարկերից համաձայն Փոխըմբռնման համաձայնագիր 2.2 օրենքի շրջանակներում: Խնդրում ենք ասել մենք ազատվում ենք նաև աշխատավարձից գանձվող հարկերից, և եթե ունենք վճարովի ծառայություններ, վճարելու՞ ենք 10 % եկամտահարկ: Կարող եմ ուղարկել նաև ձեզ սույն հոդվածը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հովհաննես

Հարգելի Անի դուք ազատված եք միայն ԱԱՀ-ից իսկ մնացած հարկերիը և սոցը վճարում եք ընդհանուր կարգով:Նայեք N 02/1054 հրամանը, Ընդունված է 15.09.2000, ուժի մեջ է 30.10.2000 և ՀՕ-81 օրենքը, Ընդունված 06.07.2000, ուժի մեջ է 01.08.2000:
ԱԱՀ-ից ազատման համար դեսպանատունը պետք է Ձեզ տրամադրի տեղեկանք որի պատճեն պայմանագրի հետ պետք է տանեք տարածքային հարկային տեսչություն:Դուք ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելուց հատուկ տեղեկանքի ձև կա պետք է լրացնեք որպիսի ֆակտուրա գրելուց մատակարարները ԱԱՀ չհաշվեն :Գրեք Ձեր Էլ.հասցեն ես կուղարկեմ այդ ձևը և մանրամասն կգրեմ Ձեր հետագա քայլերը:Այսպիսի ծրագրերով աշխատել եմ կարող եմ Ձեզ օգնել:

Լիանա

Միանշանակ համաձայն եմ Հովհաննեսի հետ:

Tatev

Հովհաննես նման խնդրի հետ ես էլ եմ առնչվում, եթե հնարավոր է ավելի մանրամասն կարող եք ասել, ինչ ժամանակահատվածում և ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկային տեսչություն…
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար….

Հովհաննես