Tag: աշխատավարձ
Ո՞վ պետք է փոխանցի ապահովագրավճարը
Աննա․
Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը մինչև մարտ ստացել է 300 000 դրամ աշխատավարձ, այժմ ստանում է 75 000, ապահովագրավճարի 4 800 դրամը պետք է փոխանցվի ընկերության հաշվից, թե՞ ահնատը իր հաշվից վճարի։
Ինչպե՞ս ճիշտ նշում կատարել հրամանի և համաձայնագրի մեջ
Մարիա․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ ձևակերպման հարցում։ Համայնքի ավագանու որոշմամբ աշխատողների աշխատավարձը բարձրացել է հունվարի 1-ից (որոշման մեջ նշված է, որ ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից)։ Քանի որ հունվարի 1-ը և 2-ը ոչ աշխատանքային օրեր են եղել, և կազմակերպությունը սկսել է աշխատել հունվարի 3-ից, տնօրենը հրամանը տալիս է հունվարի 3-ին։ Արդյո՞ք ճիշտ է հունվարի 3-ին տրված հրամանի և համաձայնագրի մեջ նշել, որ աշխատավարձը բարձրանում է (փոփոխությունը տարածվում է) հունվարի 1-ից։ Ինչպե՞ս է ճիշտ ձևակերպել տեքստը, որպեսզի իրավական առումով խնդիր չլինի։
Մայրության նպաստի հաշվարկ 6 ամիս աշխատելու դեպքում
Liana.
Բարև Ձեզ։ Նոր եմ վերադարձել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից։ Արդեն աշխատում եմ գրեթե 1 ամիս։ Կրկին հղի եմ։ Հանդիսանում եմ քաղծառայող՝ Մասնագիտական պաշտոնների 2-րդ ենթախմբի աշխատակից եմ։ Նվազագույն պաշտոնային դրույքաչափը՝ ըստ իմ պաշտոնի խմբի 267.072 դրամ է, որի ժամանակ ստացել եմ մաքուր եկամուտ 193.000 դրամ։ Հիմա Ֆիզարձակուրդից վերադառնալուց հետո իմ գործակիցը դարձել է 3.53, հիմնական աշխատավարձս կազմում է 293.696 դրամ, մաքուր գալիս է 214.000 դրամ։ Հղիությունով պայմանավորված աշխատելու եմ մոտ 6 ամիս։ Ուզում եմ իմանալ՝ որքա՞ն կկազմի մոտավոր իմ հղիության և ծննդաբերության արձակուրդի նպաստի չափը այն պարագայում, երբ ես ֆիզարձակուրդի անցնելիս կաշխատեմ միայն 6 ամիսը, և ոչ մեկ տարի։ Ինչպե՞ս է հաշվարկվելու չաշխատած մյուս 6 ամիսների գումարի չափը։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, ներկայացնել նաև հաշվարկի կարգը՝ հաշվարկելով միայն աշխատավարձի հիման վրա, քանի որ դեռևս տեղյակ չեմ, թե արդյոք որևէ այլ կողմնակի գումարներ ես կստանամ այս ամիսների ընթացքում։ Կանխավ շնորհակալ եմ։
Անաշխատունակության թերթիկը չի ներկայացվել գործատուին
Եղսիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել․ աշխատողը ժամանակին չի ներկայացրել անաշխատունակության թերթիկը։ Թերթիկի բացակայության պատճառով հունվար ամսին տվյալ աշխատողին տրվել է աշխատավարձ, իսկ փետրվար ամսին չի տրվել։ Հունվար ամսվա եկամտայինը տրվել է աշխատավարձին համապատասխան։ Պարզվում է՝ անաշխատունակության թերթիկը 05․01․26թ-19․05․26թ օրերի համար արդեն լրացված է բժշկի կողմից, աշխատողն էլ 302 000 դր ստացել է իր նպաստը։ Ինչպե՞ս վարվեմ, կանխավ շնորհակալություն։
Ո՞ր օրն է համարվում պահանջն առաջանալու օրը
Սերժ․
Հարգելի մասնագետներ, ՀՀ ԱՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: ՀԱՐՑԸ՝ եթե անձը դիմել է ամենամյա արձակուրդ գնալու համար մարտի 11-ին և արձակուրդ գնալու սկիզբ նշել է մայիսի 20-ը, այս դեպքում ո՞ր օրն է համարվում պահանջն առաջանալու օրը:
Համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ
Սերգեյ․
Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է համատեղությամբ աշխատանքին: Եթե աշխատանքային օրենսգրքի Հոդված 139 կետ 5-ով՝ Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Իսկ Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից: Ապա արդյո՞ք կարելի է հետևություն անել, որ եթե հիմնական աշխատավայրում մարդ աշխատում է 40 ժամ, ապա այլ գործատուի մատ կարող է աշխատել միայն 8 ժամ, ընդհանուր՝ 48 ժամ:
Եվ երկրորդ հարցս. Եթե աշխատող ընդունում ենք միայն շաբաթ և կիրակի օրերի համար՝ համատեղության կարգով, ապա կիրակի օրվա համար կրկնակի ենք վարձատրելու, թե՞ դա մտնում է աշխատանքային գրաֆիկի մեջ: Նախապես շնորհակալություն:
Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Աստղիկ․
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ․ աշխատում եմ սեպտեմբեր ամսից, աշխատավարձս եղել է 4 ամիս 83 250 դրամ, իսկ հունվար ամսից բարձրացել է 103 100 դրամ է դարձել։ 5 օր բացակայել եմ և բերել եմ բյուլետեն 5 օրվա համար։ Նշեմ, որ 5 օրյա եմ աշխատում։ Ինչքա՞ն պետք է ստանամ փետրվար ամսին։
Դրոշմանիշային վճար ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողի համար
Հայկ․
Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է դրոշմանիշային վճարներին։ Ինչպես գիտենք՝ 2026 թ. հունվարից մինչև 1 մլն աշխատավարձ ստացողներինը դրոշմանիշային վճարը դարձել է 1 000 դրամ ։ Իսկ եթե օրինակ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողը ստանում է ամսական մաքուր 60 000 դրամ, ապա այդ 1 000 դրամը գործատու՞ն է շարունակում վճարել։ Այս մասով փոփոխություն կա՞, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Պարապուրդի հաշվարկ
Գայանե․
Հարգելի գործընկերներ, անկեղծ ասած հարկադիր պարապուրդի հաշվարկի մեջ եմ դժվարանում, ո՞ր տարբերակն է ճիշտ, եթե աշխատողն աշխատում է 123 000 դրույքաչափով, 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով, հարկադիր պարապուրդի հաշվարկը 1 ամսվա համար այսպե՞ս է․
- 123 000 * 2 / 3 = 82 000 ու դրանից պահվի հարկերը,
- թե՞ այս եղանակով` 90 020(մ.) / 21 / 8 = 535.8 535.8*21 = 11 252.5 վճարման ենթակա
Կանխավ շնորհակալություն:
Որքա՞ն կկազմեն ապահովագրավճարը և դրոշմանիշային վճարը
Լիլիթ․
Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Աշխատակիցները աշխատում են գործավարձով և ամեն ամիս խիստ տարբեր աշխատավարձ են ստանում։ Եթե նոյեմբերի աշխատավարձը կազմել է 285 000, դեկտեմբերը 620 000, հունվարը 450 000, խնդրում եմ ասեք՝ ապահովագրավճարը և դրոշմանիշային վճարը որքա՞ն պետք է պահվի դեկտեմբեր և հունվար ամիսներին։ Կանխավ շնորհակալություն։
Հարկադիր պարապուրդի վարձատրություն
Արմինե․
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ եթե աշխատողը 0.5 դրույքով է աշխատում, 4 ժամ օրական, հարկադիր պարապուրդի ընթացքում ինչպե՞ս է վարձատրվում, եթե առհասարակ աշխատանքի չի գնում և աշխատանք չի կատարում: Անչափ շնորհակալ եմ։
Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի վերջնահաշվարկ
Յանա.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս է հաշվարկվում 3-ամյա ֆիզ արձակուրդից վերադարձած աշխատողի վերջնահաշվարկը:
Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի վերջնահաշվարկ
Յանա․
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում 3-ամյա ֆիզ արձակուրդից վերադարձած աշխատողի վերջնահաշվարկը:
Արդյո՞ք կհաշվարկվի ապահովագրավճար
Արմենուհի․
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ ՀԿ-ի աշխատակիցը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2025թ նոյեմբերին ստացել է 200 000-ից ավելի աշխատավարձ։ Դեկտեմբերին դրամաշնորհային ծրագիրը ավարտվել է, և հունվարից աշխատակիցը ստանալու է նվազագույն աշխատավարձ։ Ապահովագրավճար հաշվարկվելու՞ է։ Սովորաբար ՀԿ-երի աշխատակիցները աշխատավարձ ստանում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և կոնկրետ ժամկետներում։
Արդյո՞ք աշխատակիցը համարվում է ապահովագրավճար վճարող
Սուսաննա․
Բարև Ձեզ, եթե 2025թ-ին պարգևավճարի հիման վրա է դրույքը հասել և անցել 200 001 դրամը, սակայն 2026թ-ին ստանալու է 200 000 դրամից ցածր, ապա այս դեպքում է՞լ մեկանգամյայի համար պետք է դեկտեմբեր ամսից դառնար ապահովագրական վճար տվող և 2026թ-ին էլ մնար նույն կարգավիճակում։
Դրոշմանիշային վճար քաղաքացիաիրավական պայմանագրով վարձատրությունից
Հայկ․
Բարև ձեզ, քաղաքացիաիրավական աշխատողների դեկտեմբերի աշխատավարձից որքա՞ն դրոշմանիշային վճար կպահվի։
Որքա՞ն է կազմելու դեկտեմբեր ամսվա դրոշմանիշային վճարը
Արմինե․
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատողի 2025թ.-ի նոյեմբեր ամսվա աշխատավարձը կազմել է մինչև 200000 դրամ, իսկ դեկտեմբեր ամսվանը 200 001-ց բարձր, որքա՞ն է կազմելու դեկտեմբեր ամսվա դրոշմանիշային վճարը: Նախապես շնորհակալություն։
Եթե աշխատավարձը և արձակուրդայինը միասին գերազանցում են 200 000 դրամը, ապահովագրավճար վճարվու՞մ է
Նարինե․
Բարև Ձեզ։ Հասկանալի է, որ եթե աշխատավարձը 200 000-ից ցածր է և տարվա ընթացքում ինչ որ չափով ավելանում է, ապա աշխատողն անկախ ամեն ինչից վճարում է ապահովագրավճարը, իսկ եթե արձակուրդայինի հետ միասին աշխատավարձը գերազանցում է 500 000 դրամը, այդ դեպքում նու՞յն կերպ է ստացվում, այսինքն 10 800 դրամը վճարում է միայն աշխատակիցը։
Ինչպե՞ս հետ հաշվարկ կատարել արհմիության վճարի դեպքում
Կարինե․
Բարև ձեզ։ Եթե պետք է վճարել մաքուր 25 000 պարգևավճար, ինչպե՞ս ստանալ կեղտոտը, արհմիության վճար էլ պետք է հարկել (0.7%)։
Աշխատավարձի ուշացման համար վճարվող տույժի հարկում
Հայկ․
Բարև Ձեզ։ Աշխատանքային օրենսգրքի Հոդված 198 համաձայն, երբ գործատուն աշխատավարձը ուշացնում է, պետք է աշխատակցին վճարի տույժ 0.15 տոկոսի չափով։ Եթե օրինակ աշխատավարձը գործատուն ուշացրել է և 5 000 դրամ տույժ է վճարել, այդ տուժանքը հարկվու՞մ է եկամտային հարկավ։ Կխնդրեի նաև պատասխանը հիմնավորել եկամտային հարկի համապատասխան հոդվածով։
Լրացուցիչ պաշտոնի նշանակում
Բելլա․
Անվտանգության կազմակերպության պահնորդներից մեկին ցանկանում ենք տալ ևս մեկ պաշտոն՝ տնօրենի տեղակալ/փոխտնօրեն։ Հարցերը հետևյալն են․
1․ Արդյո՞ք ունենք այդ իրավունքը․ օրական 48 ժամ գրանցելու դեպքում՝ 1-ին պաշտոնը պահնորդ՝ 24ժ, 2-րդը՝ տնօրենի տեղակալ՝ 24ժ։
2․ Աշխատանքային պայմագիրը կնքվելու՞ է արդյոք ինչպես աշխ․ պայմանագիրը տնօրենի հետ։
Կանխավ շնորհակալ եմ։
Վերջնահաշվարկ փոխարինող աշխատողի համար
Օֆելյա․
Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ 13 աշխատանքային օր աշխատած (29․10․2025թ-ից 14․11․2025թ ներառյալ) փոխարինողին վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ։ Օրենքում որևէ բան փոխվե՞լ է։ Հաստիքացուցակով աշխատավարձը 150 800դրամ է, հոկտեմբերին հաշվարկվել է 19 669դրամ 3 օրվա համար, իսկ նոյեմբերին՝ 75 400դրամ 10 օրվա համար։ Ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկը, եթե հասնում է։ Ինչպե՞ս հաշվարկել այն։
Օտարերկրյա ընկերության սոցցանցերը վարելու ծառայություններ
Եվա․
Բարև ձեզ, ԱՁ-ն ունի մեկ գրանցված աշխատող, 75 000 աշխատավարձով, նաև ունի պայմանագիր արտասահմանյան ընկերության հետ` սոցցանցերը վարելու համար $500 ամսական վճարով։ Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն։ Կանխավ շնորհակալ եմ։
Այլ գործատուներից ստացված եկամուտների ներառում նպաստի հաշվարկում
Անի․
Հարցս հետևյալն է` եթե վարձու աշխատողը ֆիզ․ արձակուրդ է գնում, և բացի հիմնական գործատուի մոտ աշխատելը, նախորդ 1 տարվա ընթացքում այլ գործատուներից, որոնց մոտ աշխատել է ծառայությունների մատուցման պայմանագրով, ապա արդյո՞ք մայրության նպաստի հաշվարկում ներառվելու են նաև այդ պայմանագրերով ստացված եկամուտները։
Նշեմ նաև, որ հիմնական գործատուի մոտ աշխատել եմ 1 տարուց ավել, ինձ հետաքրքրում է միայն հիմնական գործատուից ստացված եկամուտն է հաշվարկի մեջ ներառվում, թե՞ նաև նախորդ 1 տարվա ընթացքում այլ գործատուների կողմից վճարված եկամուտները։
Տնօրենի աշխատավարձ
Մարի․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է նաև ՍՊԸ տնօրեն, և ՍՊԸ-ն շահույթ չունի, այս պարագայոում տնօրենին աշխատավարձ վճարելը պարտադի՞ր է։
24 ժամ հերթապահող պահակի աշխատավարձ
Լուսինե․
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս վճարել 24 ժամ հերթապահող պահակին, կա նաև բարձրլեռնային գործոնը։
Հետպահում աշխատավարձից
Սրբուհի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ մեխանիզմով պետք է հետպահում արվի այն աշխատակցի համար, ով աշխատել է 3 ամիս, արձակուրդ է գնացել 25 օր և վերադառնալուց 1.5 ամիս հետո ազատվել։
Расчет отпускных
Екатерина.
Здравствуйте. Расскажите, пожалуйста, на примере, как рассчитать отпускные в следующей ситуации: Сотрудник Каждый месяц получает ЗП 150 000 драм + 50 000 драм премию. Работает уже больше года. В августе был на больничном, но за август кроме ЗП за отработанные дни и пособие ему заплатили еще премию 50 000. В октябре он идет в отпуск. Какой будет расчет отпускных?
Անձը ստանում է աշխատավարձ Սինգապուրում գտնվող ընկերությունից
Քրիստինա․
Բարև Ձեզ, ես Անհատ ձեռնարկատեր եմ, աշխատում եմ բարձր տեխնոլոգիաների ընկերությունում, որը գտնվում է Սինգապուրում, աշխատավարձը ստանում եմ DEЕL պլատֆորմով, այնուհետև փոխանցում իմ բանկային հաշվեհամարին, ինչպե՞ս կարող եմ արտացոլել տվյալ դեպքում, որ երևա՝ ԱՁ-ին է գումարը վերաբերվում:
Ինչպե՞ս կազմել տեղեկանքը
Անահիտ․
Հարգելի խմբակիցներ, խնդրում եմ օգնել․
Ինձ պետք է ԱՁ գործունեություն ծավալողի տեղեկանք աշխատավարձի Կիպրոսի դեսպանատան համար, ԱՁ գրանցված է տվյալ մարդը, որպես իր գործունեություն ծավալող տնօրեն և գրանցված է նաև այլ մարդ որպես փոխտնօրեն, հաշվապահ գրանցված առկա չէ, խնդրում եմ օգնեք, որ ճիշտ տեղեկանք տրամադրվի, շատ շտապ է։
Նախապես շնորհակալություն։
