«

»

Dec 11 2010

Ա/Ձ-ն համարվու՞մ է եկամտահարկի կանխավճար վճարող

Վահագ.

Բարև ձեզ,
խնդրում եմ պատասխանեք մի հարցի կամ ասել, ճի՞շտ եմ, թե՞ ոչ, Ա/Ձ-ն համարվու՞մ է եկամտահարկի կանխավճար վճարող, եթե նա չի հանդիսացել և չի հանդիսանում ԱԱՀ վճարող, բայց Ա/Ձ-ի նախորդ տարվա փաստացի եկամտահարկը գերազանցել է 500000 դրամը: Եվ 2010թ-ի համար վճարման ենթակա եկամտահարկը պե՞տք է արդյոք գերազանցի կամ հավասար լինի հաշվարկված համախառն եկամտի 2%-ին:

1 կարծիք

  1. Արա

    Հարգելի Վահագ,
    եթե անցյալ տարի Ձեր փաստացի եկամտահարկը գերազանցել է 500000 դրամը, ապա տվյալ տարի պետք է կատարեք եկամտահարկի կանխավճարներ նախորդ տարվա եկամտահարկի 1/6 չափով (Եկամտահարկի մասին օրենք, հոդված 29), կամ նվազագույն եկամտահարկի վճարումներ (հոդված 29-1)ˋ կախված այն հանգամանքից, թե որ գումարն է ավելի մեծ: Ինչ վերաբերում է 2 %-ին, դա եղել է 2009թ. համար հաշվարկվող եկամտահարկի համար:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: