Tag: ԱԱՀ
Facebook հարթակում կազմակերպությունը գովազդներ է տեղադրում
Տաթև․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ, թե ինչ գործողություններ պետք է կատարվեն, երբ Facebook հարթակում կազմակերպությունը գովազդներ է տեղադրում։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, գովազդի համար վճարումը կատարվել է կազմակերպության բիզնես քարտից։ Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ գրել։ Եվ ի՞նչ այլ քայլեր են պետք, որպեսզի այդ ծախսը հետագայում կարողանանք նվազեցնել։
ԱՁ ավտոմատ կերպով համարվել է ԱԱՀ վճարող
Դանիել․
Ես գրանցվել եմ ինչպես ԱՁ (շրջանարության հարկ 1%) 2026 թվի սեպտեմբերին։ Այս տարվա սկզբում չեմ հանձնել 201 ձևը։ Հիմա, երբ փորձում էի հանձնել սովորաբար 286 ձևը, թույլ չտվեց համակարգը։ Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ ավտոմատ դարձել եմ ԱԱՀ վճարող։ Խնդրում եմ շտապ օգնել՝ ի՞նչ անել, ու՞մ դիմել։ Ուզում եմ հասկանալ հետևանքները։ Ես ծրագրավորող եմ, ծախսեր չեմ կատարել, աշխատակիցներ չունեմ, այս տարվա առաջին երեգ ամսվա ընթացքում վաստակել եմ ընդհանուր 1 296 376 դրամ։
Փոխկապակցվածություն կառաջանա՞ արդյոք
Մարիամ․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. նոր բացված ՍՊԸ-ն, որն ունի 15 բաժնետեր, ցանկանում է ստեղծել այլ ՍՊԸ՝ դուստր կազմակերպություն, ներդրումներ են արվելու գույքի ձեռքբերման համար: Առաջանու՞մ է արդյոք փոխկապակցվածություն, արդյո՞ք դուստրը պետք է անցնի ԱԱՀ հարկման դաշտ։
Հնարավո՞ր է հետ փոխել հարկման համակարգը
Աշոտ․
Բարև Ձեզ, կասե՞ք, եթե շրջ. հարկով հարկման հայտարարություն չի տրվել 2026թ-ի համար, ԱՁ-ն ավտոմատ անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է հետ փոխել հարկման համակարգը։
ԱՁ հարկեր

ԱՁ հարկեր – ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն
ԱՁ հարկեր – ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ հարկման համակարգեր են գործում Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են հարկման երկու հիմնական համակարգեր՝ հատուկ հարկման համակարգերը և ընդհանուր հարկման համակարգը։
Հատուկ հարկման համակարգերը ներառում են միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգերը։
Հարկման ընդհանուր համակարգում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են ԱԱՀ-ով և շահութահարկով։
ՄանրամասնՇահութահարկի հաշվետվության հետ կապված
Նարինե․
Բարև Ձեզ, ունեմ 2 հարց շահութահարկի հաշվետվության հետ կապված․
1․ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն 2024 թիվը փակել է հարկային վնասով։ Կարելի՞ է հաջորդ 5 տարիների շահութահարկի հաշվետվության մեջ 76 տողում նշել այդ գումարը և նվազեցնել վճարման ենթակա գումարը
2. 2025 թվականին ընկերության հիմնադրին վճարվել է շահաբաժին։ Արդյո՞ք հաշվետվության 80 տողը դրան վերաբերելի է
Կազմակերպությունը վաճառել է ՀՄ
Ռոզա․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով է հարկվում, ունի ՀՄ-ի վաճառք, որը գործունեության հետ չի առնչվում։ Ինչպե՞ս է դա ձևակերպվում ԱԱՀ-ի հաշվարկում, երբ․
1․ վաճառվում է ձեռքբերման գնով
2․ վաճառվում է ձեռքբերման գնից ցածր
3․ վաճառվում է ձեռքբերման գնից բարձր
4․ ՀՄ-ն ամբողջովին մաշված է և մաշված չէ
Բնակարանի ձեռքբերում կազմակերպության կողմից
Քրիստինե․
Բարև բոլորին։ Կազմակերպությունը, որն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, կարո՞ղ է ձեռք բերել բնակարան, որի համար դիմացի կողմը հաշիվ է դուրս գրելու մեզ։ Ի՞նչ հարկեր են առաջանում։ Հետո կարո՞ղ է այդ բնակարանը վաճառի, այդ դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում։ Խնդրում եմ օգնեք հասկանամ։
Վարձակալը օգտվում է նաև կոմունալ ծառայություններից
Արման․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել․
ԱԱՀ վճարող կազմակերպությունը մեկ այլ ԱԱՀ վճարող կազմակերպությունից վարձակալում է տարածք և վարձակալության հետ միաժամանակ օգտվում է նաև կոմունալ ծառայություններից՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր։ Ինչպե՞ս ճիշտ փաստաթղթավորել կոմունալ ծախսերը և դրանց դիմաց կատարվող վճարումները, որպեսզի հնարավոր լինի օրենքով սահմանված կարգով կատարել ԱԱՀ դեբետի հաշվանցումներ և շահութահարկի մասով ծախսագրումներ։
Շնորհակալություն։
Արդյո՞ք հաշիվները անհրաժեշտ է փոխել
Վանուհի․
Բարև Ձեզ։ Եթե մինչև փետրվարի 20-ը ԱՁ-ն չի ներկայացրել շրջ․ հարկով աշխատելու դիմում և դարձել է ԱԱՀ-ով աշխատող, արդյո՞ք այն հաշիվ-վավերագրերը, որոնք դուրս են գրվել հունվար և փետրվար ամիսներին, պիտի փոփոխվեն և դուրս գրվեն հարկային հաշիվների տեսքով։ Կանխավ շնորհակալություն։
ՀԴՄ կտրոնը որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ
Նարինե․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն արդյո՞ք կարող է ծախս ճանաչել գնորդի ՀՎՀՀ-ով ՀԴՄ կտրոնում արտացոլված ապրանքների գումարը։
ԱԱՀ դեբետային մնացորդի վերադարձ
Սաթեն․
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ վերադարձնել ԱԱՀ-ի դեբետային մնացորդը։ Ինչ դիմում կամ հաշվետվություն է պետք ներկայացնել և ինչպե՞ս։
Արդյո՞ք վարձակալության պայմանագիրը պետք է ստանա նոտարական վավերացում
Արմինե․
Հարգելի մասնագետներ,
ԱԱՀ վճարող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք՝ համապատասխան պայմանագրի հիման վրա։ Հարկային հաշվառման տեսանկյունից վարձավճարը որպես ծախս ճանաչելու համար արդյո՞ք բավարար է սովորական պայմանագրի առկայությունը, թե՞ անհրաժեշտ է նաև այն հաստատել նոտարով։ Նախապես շնորհակալություն։
ԱՁ չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմում
Ավիկ․
Հաշվապահներ ջան, ԱՁ-ն միկրոյի դիմում չի ներկայացրել, այսինքն ընկել է հարկման ընդհանուր դաշտ։ Կասե՞ք՝ ի՞նչ վճարներ ունի վճարելու, եթե անցյալ տարում դեռ չի ունեցել գործունեություն և այս տարում նույնպես։
ԱՁ դադարեցրել է գործունեությունը և ցանկանում է գործել որպես ֆիզ. անձ
Արմինե․
Սիրելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող համարվող ԱՁ դադարեցման դիմում է ներկայացրել։ Այժմ ցանկանում է գործունեություն ծավալել որպես ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատիրության համակարգում։ Արդյո՞ք դա հնարավոր է ԱՁ առկայության պայմաններում։ Շնորհակալություն։
ԱԱՀ վերադարձ շրջանառության հարկով աշխատող ԱՁ համար
Տաթև․
Ողջույն, հարցս հետևյալն է․ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ ապրանք է ներմուծում Չինաստանից, մի մասը վաճառում ՀՀ-ում, մյուս մասը արտահանում Վրաստան, ներմուծման ժամանակ վճարում է մաքսայինում ԱԱՀ։ Արդյո՞ք հնարավորություն ունի ետ վերադարձնել ԱԱՀ-ի գումարը։
Արդյո՞ք ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է
Լիանա․
Հարգելի հաշվապահներ,18.01-ին ներմուծում ենք արել, բայց 19.01-ին տրվել է շրջ․ հարկի դիմում։ 17.01-ով տրվել է ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն։ Կարո՞ղ ենք հաշվանցել ԱԱՀ-ն։
Հարկային համակարգի ընտրության դիմում ՀԿ համար
Անահիտ․
Բարև Ձեզ: Արդյո՞ք ՀԿ-ի համար ներկայացնում են դիմում հատուկ հարկման համակարգի ընտրման համար մինչև փետրվարի 20-ը:
Էլեկտրաէներգիայի մասով կատարված ծախսի հիմնավորում
Լիկա․
Ողջույն։ Հարցս հետևյալն է․ ԱԱՀ հարկման դաշտում գործող ՍՊԸ-ն վարձակալում է տարածքը ֆիզ անձից, միևնույն ժամանակ ցանկանում ենք էլեկտրաէներգիայի մասով ծախսը ցույց տալ, սակայն տարածքի էլեկտրաէներգիան արտադրվում է լիզինգով ստացված արևային կայանով, որը մի ուրիշ ԱՁ-ի անունով է, մի փոքր խճճված է ստացվում, բայց կխնդրեի պարզաբանել իրավիճակը, որպեսզի հետագայում ՍՊԸ-ի համար խնդիրներ չառաջանան, օգտագործված հոսանքի հարցը կարողանանք լուծել, ի՞նչ տարբերակ կա նման տվյալ պարագայում։ Շնորհակալ եմ շատտտտ։
Կազմակերպությունը նվերներ է բաժանել աշխատակիցներին և գործընկերներին
Լակա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ․ կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, ներմուծել է ձեռքի ժամացույցներ և նվիրել իր աշխատակիցներին և գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին։ Ինչպե՞ս ծախս ճանաչել, հարկվու՞մ է, թե՞ ոչ, կարո՞ղ եք նշել օրենքի հոդված։ Կանխավ շնորհակալ եմ։
ԱՁ զբաղվում է սանտեխնիկայի արտադրությամբ
Անի․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել շահութահարկի հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և զբաղվում է սանտեխնիկայի արտադրությամբ, շրջանառությունը առանց ԱԱՀ կազմում է 2 330 000 դրամ, չունի աշխատողներ, ունի ստացված հարկային հաշիվ 01․07․2026թ-ով (ԱԱՀ-ով 132 000 դրամ), իսկ 2025թ-ով ունի մեկ գնված ապրանք խանութից, որի ՀԴՄ-ում ներառվել է ՀՎՀՀ-ն, արժեքը 27 090 դրամ։ Խնդրում եմ ասեք՝ համախառն եկամուտ դաշտում ինչ թիվ պետք է լրացնել, և նվազեցումների մեջ կարո՞ղ եմ ներառել 2026թ-ին ստացված հաշվի տվյալները, և եթե ԱԱՀ-ով շրջանառությունը կազմել է 2 796 000 (առանց ԱԱՀ 2 330 000), արդյո՞ք պետք է վճարվի առողջապահության ապահովագրության տարեկան վճար։
Խնդրում եմ նշեք նաև՝ ի՞նչ տոկոսով է հաշվարկվում արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի շահութահարկը։
Ի՞նչ չափով պետք է հաշվանցել ԱԱՀ-ն
Ալլա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն, որն աշխատում է շրջանառության հարկով, դեկտեմբերի 26-ին անցել է ԱԱՀ շեմը՝ 3մլն-ով։ Դեկտեմբերի ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ապրանքային մնացորդի ԴՏ-ը ԱԱՀ-ը, որից կա իրացում, ի՞նչ չափով պետք է հաշվանցվի, ո՞ր հոդվածի համաձայն։
ԱԱՀ պարտավորություն ինքնահաշիվ գրելու դեպքում
Հայկ․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ-ում ստացել է ծառայություն 1 000 դոլլարի չափով դեկտեմբեր ամսին պետք է ինքնահաշիվ գրենք։ Կասե՞ք՝ 1 000 դոլլարից 16.67 տոկոսը, թե՞ 20 տոկոսն է առաջանում ԱԱՀ պարտավորություն։ Եվ եթե հնարավոր է՝ ասեք, տվյալ դեպքում օրենքով ո՞նց է դա հիմնավորվում։
Եթե գերազանցվել է միկրոձեռնարկատիրության շեմը
Գոհար․
Եթե անցել եմ միկրոյի 24 միլիոն դրամ շեմը երկար ժամանակ, ինչպե՞ս վարվեմ հունվարից անցնեմ շրջհարկի, և այսքան ժամանակ ավտոմատ անցե՞լ եմ ԱԱՀ-ի։
Ոչ ռեզիդենտ կազմակերպության մասնաճյուղը ԱԱՀ-ի դեբետը կարո՞ղ է հետ ստանալ
Աննա․
Բարև Ձեզ։ Ոչ ռեզիդենտ կազմակերպության մասնաճյուղը ԱԱՀ-ի դեբետը կարո՞ղ է հետ ստանալ։ Իրացում չունի, աշխատում է մայր կազմակերպության համար։
ԱՁ-ն մեքենա է վարձակալել վրացական ընկերությունից
Նարե․
Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն մեքենա է վարձակալել վրացական ընկերությունից և ենթավարձակալության հանձնել ՀՀ-ում։ Այդ դեպքում Վրաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը շահութահարկի մասով գործու՞մ է, և ԱԱՀ պարտավորություն առաջանու՞մ է։
ԱՁ գործունեությունը լինելու է զբոսաշրջության և թարգմանության ոլորտում
Վիկա.
Բարև Ձեզ։ Զբոսաշրջության և թարգմանության ոլորտի հետ կապված է հարցս: ԱՁ բացելուց ի՞նչ է անհրաժեշտ, և շրջհարկո՞վ է լինելու, թե՞ ԱԱՀ։ Նախապես շնորհակալություն։
ԱՁ անցել է ԱԱՀ շեմը
Հասմիկ․
Բարի օր, հարգելի կոլեգա։ Ա/Ձ, որը աշխատեցնում է մթերայի խանութ, անցել է 115 մլն շրջանառությունը։ Կասե՞ք՝ ի՞նչ կարգավորումներ պետք է անի Ա/Ձ-ն։
- Մնացորդը ի՞նչ եղանակով է փոխանցվում
- Վարելու՞ է դրամարկղային գրիք
- Նույն եռամսյակում ներկայացնու՞մ է շրջ․ հարկի և ԱԱՀ հաշվետվություն
- Ե՞րբ պետք է ներկայացնել 264 Ձևը
- Լրացուցիչ ի՞նչ գործողություն պետք է կատարել
115 մլն ԱԱՀ շեմի անցում առևտրային գործունեության դեպքում
Հասմիկ․
Բարի օր, հարգելի կոլեգա։ Ա/Ձ 2025թ․ նոյեմբերի կեսին 115 մլն․ դրամի շեմը անցնում է և դառնում է ԱԱՀ վճարող։ Եթե հուշեք քայլերի հերթականությունը՝ շատ շնորհակալ կլինեմ։ Մթերային խանութ է։ Ի՞նչ անել ապրանքային մնացորդի հետ։ Ի՞նչ հարաբերակցությամբ է տեղափոխվում ԱԱՀ դաշտ։
Մարդատար մեքենայի ԱԱՀ
Սիրանուշ․
Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել մարդատար ավտոմեքենա, ԱԱՀ չի կարող հաշվանցել, հարցս հետևյալն է՝ որևէ կերպ ծախս կարո՞ղ է ցույց տալ մեքենայի գնումը։
