ԱԱՀ զրոյական հաշվետվություն

Արփինե.

Բարև բոլորին: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս: Հաստատագրված վճարով աշխատելու դեպքում անհրաժե՞շտ է ԱԱՀ զրոյական հաշվետվություն ներկայացնել, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “ԱԱՀ զրոյական հաշվետվություն

  1. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի հոդված 15, կետ 2՝
    Բացառապես սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու և այլ տեսակի հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում վճարողները հարկային տեսչության մարմին ավելացված արժեքի հարկի հաշվարկներ չեն ներկայացնում:

    0
  2. Բարև Ձեզ, հարգելի Արփինե: Ես, իհարկե, համաձայն եմ Ալբերտի պատասխանի հետ, սակայն որպես լրացում կցանկանայի մեջբերել «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքից՝
    Հոդված 33. ԱԱՀ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ սույն օրենքի 32 հոդվածով սահմանված ժամկետներում իրենց գրանցման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման համար համապատասխան հաշվարկներ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով:

    Եթե Ձեր կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՏՃԱՌՈՎ ՈՐԵՎԷ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆԱ ԱԱՀ ՎՃԱՐՈՂ, ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՏՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՐԿ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ:

    Հարգանքներով`
    Էդիկ Սաիլյան
    «ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ» ՍՊԸ
    http://www.ens.am

    0
  3. Բարև Ձեզ, Էդիկ։
    1. Չեմ հասկանում Ձեր մեջբերման իմաստը։
    2. Պարզ չի, թե Ձեր մեջբերումը իմ տված պատասխանին ինչպես է լրացնում։
    3. Ձեր կողմից նշված այն հանգամանքը, որ ԱԱՀ չվճարողները կարող են չներկայացնել ԱԱՀ-ի հաշվարկ կարիք ունի լրացման, որը էականորեն կազդի տվյալ հարցը կարգավորող գործընթացների վրա։ Լրացումը հետևյալն է՝ «ԱԱՀ չվճարողները ԱԱՀ-ի հաշվարկ ոչ թե կարող են չներկայացնել, այլ ԱԱՀ չվճարողները ԱԱՀ-ի հաշվարկ ընդհանրապես չեն ներկայացնում։
    4. Ես դեմ չեմ, որ իմ պատասխանները անհրաժեշտության դեպքում լրացվեն և, ինչու չէ, նաև ճշգրտվեն, սակայն այդ լրացումները և ճշգրտումները պետք է լինեն իմաստավորված և իսկապես լրացնեն կամ ճշգրտեն իմ պատասխանները։
    5. Հետագայում, կխնդրեմ Ձեզ, իմ պատասխանները նման անիմաստ մեջբերումներով չլրացնել, և, առհասարակ, Ձեր կարծիքները կայքում տեղադրել միմիայն Ձեր անունից՝ առանց ավելացնելու այն, իբրև դրանք լրացնում են արդեն լիարժեք տրված պատասխանին։
    6. Եվ վերջում, որպես բարի խորհուրդ՝ Ձեր պատասխաններում այս սկզբնական շրջանում մի նշեք այն կազմակերպության անունը, որի անունից փորձում եք հանդես գալ, քանի որ վտանգում եք այդ կազմակերպության աշխատանքային ապագան, և այսօրվա շուկայական հարաբերություններում գտնվող աշխարհում անիմաստ մեջբերումներով կխոչընդոտեք այդ կազմակերպությանը իր ուրույն պատվավոր դիրքը գրավելու ճանապարհին։ Լավ կլինի, որ կազմակերպության անունը նշեք այն պահից, երբ որ Ձեր գիտելիքները և փորձը տվյալ բնագավառում ամպայման լինեն բավականաչափ ծանրակշիռ, քան ներկայիս է։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *