ԱԱՀ-ի հաշվարկ

Անի.

Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնել լրացնել ԱԱՀ-ի հաշվետվություն: ԱԱՀ-ի հաշվետվության ձևի մեջ 16.2 հոդվածի Բ կետում /պակասեցման տակ/ ի՞նչ պետք է լրացնել: Ո՞ր հաշիվներն են օգտագործում այն լրացնելու համար: Նախապես շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “ԱԱՀ-ի հաշվարկ

  1. Անի ջան 16.2 կետում գրվում է նախորդ եռամսյակներում գնված ապրանքների և ծառայությունների ԱԱՀ-ի հաշվանցման գումարը, որի վճարումը կատարվել է տվյալ եռամսյակում:

    0
  2. Հարգելի Անի, Ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և լրացման կարգի մեջ:
    [16.2]. Լրացվում են, օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ վերահաշվարկ կատարելու հիմքերի (հոդվածների): Սույն հաշվարկի առումով որպես այդպիսիք ընդունվում են, մասնավորապես`

    – ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող), ԱԱՀ-ից ազատված գործարքներին, ինչպես նաև օրենքի գործողության ոլորտում չընդգրկվող գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա չեն հաշվանցման և պետք է միացվեն ձեռքբերման արժեքին կամ արտադրության ու շրջանառության ծախսերին,

    – տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց գծով հաշվանցման իրավունքը օրենքի 23 և 241 հոդվածների համաձայն հետաձգվել էր նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում,

    – օրենքի 26 հոդվածի 4-րդ կետի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,

    – օրենքի 27 հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը:

    0
  3. Հարգելի Մերի և Լիդա, շնորհակալ եմ պատասխանելու համար: Սակայն ինձ հետաքրքրում է ավելի ստույգ 16.2-ի Բ կետը/պակասեցում/: Դուք նշեցիք պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը, որն է դա:

    0
  4. Հարգելի Անի, որպեսզի Ձեզ ավելի պարզ լինի, դուք պետք է կարդաք իմ նշած հոդվածները ԱԱՀ-ի մասին օրենքում: Սակայն ես կարող եմ թվարկել դեպքեր: Օրինակ եթե բացի Ձեր այն գործունեությունից, որի համար հարկվում եք ԱԱՀ-ով, Ձեր կազմակերպությունը ունի հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, կամ իրականացնում է գործարքներ, որոնք ազատված են ԱԱՀ-ից, օրինակ բազմակի օգտագործման տարա է վաճառում, կամ նոտայի տետր և այլն /ԱԱՀ-ից ազատված գործարքների ցանկը կարող եք գտնել օրենքում/, ապա այդ գործունեությունների մասով ձեռքբերումների մեջ մատակարարների կողմից տրված Հ/Ա-երում առանձնացված ԱԱՀ-ի գումարները իրավունք չունեք հաշվանցելու, և պարտավոր եք նվազեցնել /պակասեցնել/: Նույնը վերաբերվում է նաև ներմուծված այն ապրանքներին, որոնց վաճառքից առաջացած ԱԱՀ-ն ավելի փոքր գումար է կազմում, քան դրանք ներմուծելիս վճարել եք պետ. բյուջե: Այդ դեպքում էլ, այդ երկու գումարների տարբերության չափով պետք է նվազեցում կատարեք: Անի ջան, եթե ուզում եք շալ լավ պատկերացնեք այդ ամենը, պետք է շատ մանրամասն կարդաք օրենքը և լրացման կարգը, որովհետև, իմ կարծիքով, այդ հարկատեսակը շատ լուրջ ուսումնասիրություն պահանջող հարկատեսակ է:

    0
  5. Ներողություն, իսկ ինչից պետք է նվազեցնել, և նվազեցնելու իմաստը ինչու՞մ է կայանում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *