ԱԱՀ-ի հաշվարկ

Ժաննա.

Բարև բոլորին,
բարեգործական հիմնադրամը աշխատանքները կատարելու համար երկու կազմակերպություններից գումար է ստացել, արդյոք դա և դրանով կատարած աշխատանքների արժեքը պետք է արտացոլել ԱԱՀ-ի հաշետվությունում:
Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “ԱԱՀ-ի հաշվարկ

  1. Ստացված գումարն ամեն դեպքում չի արտացոլվում ԱԱՀ հաշվետվության մեջ, իսկ կատարված աշխատանքները` արտացոլվում են, նույնիսկ եթե այդ աշխատանքները կատարվել են հիմնադրամի ծրագրերի շրջանակում և հարկման օբյեկտ չեն (Ձեր հարցից հնարավոր չե որոշել թե ինչ աշխատանքներ են կատարվել և ինչ նպատակով են այլ կազմակերպությունները վճարել գումարը` (կանխավճար, նվիրաբերեւթյուն, նվիրատվություն, հանգանակություն, շնորհ …)

    0
  2. շատ շնորհակալ եմ Ձեզ Արա արձագանքի համար:
    Խոսքը գնում է 3 մլն դրամի մասին, որով կազմակերպվել է ցուցահանդես: Դա համապատասխանում է հիմնադրամի կանոնադրական նպատակներին: Սա մենք կարող ենք հաշվել որպես շնորհ թե պետք է շահութահարկով հարկել?:Անկեղծ ասած ես առաջին անգամ եմ առնչվում հիմնադրամի հետ և առայժմ լավ չեմ պատկերացնում
    նրա գործունեության ձևը:

    0
  3. Եթե կազմակերպված ցուցահանդեսը չի կրում առևտրային բնույթ ( առևտրային կազամակերպությունների` այդ թվում Ձեզ գումար տրամադրած կամ արտադրանքի, ապրանքի գովազդ կամ այլն), և համապատասխանում է կանոնադրական նպատակներին, ապա կատարված աշխատանքները չեն հարկվում:Գումարը կարող եք համարել շնորհ, եթե այլ բան հաստատող փաստաթուղթ չկա (փոխառության պայմանագիր …):
    Հարգելի Ժաննա շտապ հարցերով գրեք araip շնիկ yandex.ru նամակները քիչ ավելի հաճախ եմ ստուգում:

    0
  4. Հարգելի Արա շնորհակալ եմ արձագանքի համար:
    Փոխառություն չկա,միայն պայմանագրեր են և հաշիվ ապրանքագրեր,ցուցահանդեսն էլ կրել է ներկայացուցչական բնույթ,ոչ մի առևտուր:Այս ամենը արտացոլել եմ նաև արձանագրություններում,արդյոք այսքանը բավական է?
    Հարգանքներով

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *