ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու համար ինչպե՞ս նշել ճշգրտվածը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ

  1. ԱԱՀ մասին օրենք, հավելված 2.

    10. Մինչև oրենuդրությամբ uահմանված վերջնաժամկետը մի քանի հաշվետվություններ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնելու դեպքում (այդ թվում` թղթային տարբերակով) նախորդ հաշվետվությունները պահպանվում են տվյալների բազայում, իսկ ներկայացված վերջին հաշվետվությունը պահպանվում է որպես ճշգրտված հաշվետվություն: Օրենuդրությամբ uահմանված հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետից հետո առաջին անգամ ներկայացված հաշվետվությունները կգրանցվեն որպես ուշ ներկայացված հաշվետվություններ, իսկ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկ անգամից ավելի ներկայացված հաշվետվությունները կհամարվեն ճշգրտված հաշվետվություններ: Երկրորդ և ավելի անգամ ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու համար օրենքով պատասխանատվություն նախատեսված լինելու դեպքում համակարգն ավտոմատ ուղարկում է ծանուցում պատասխանատվություն նշանակելու մասին:

    0
  2. Էլեկտրոնային ԱԱՀ հաշվարկի ճշտման դեպքում ներքևում համակարգը տեղ է տալիս, որը նշելու դեպքում Ձեր հաշվարկը կընդունվի:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *