ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Արսեն.

Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը ձեռք է բերել 500 հզ. դրամի ապրանք + ԱԱՀ 100 հզ, որից 300 հզ.-ը (ԱԱՀ-ն 60 հզ) օգտագործել է իր կողմից կատարված շինարարական աշխատանքներում: Կազմակերպությունը 60 հզ. ԱԱՀ-ն կարող է հաշվանցել, իսկ մյուս 40 հզ. ԱԱՀ-ն կհաշվանցի այն ժամանակ, երբ մյուս մնացած մասը ծախս ցույց կտա, թե՞ որոշ ժամանակ հետո 40 հզ ԱԱՀ-ն կարող է ամբողջությամբ ծախս ցույց տալ: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

  1. Եթե 500 հզ. դրամի ապրանք + ԱԱՀ 100 հզ դրամը փոխանցել եք, իհարկե կարող եք, իսկ եթե 300 հզ.-ն եք փոխանցել կարող եք հաշվանցել 50000 հազար դրամը:

    0
    1. Հարգելի Շուշան, կազմակերպությունը վճարել է ձեռք բերված ապրանքի դիմաց, բայց ապրանքի մի մասը դեռ չի իրացրել:

      0
  2. Եթե թույլ կտաք, վերաձևակերպեմ հարցը. այսինքն արդյո՞ք կարելի է հաշվանցել ձեռքբերված ապրանքի/ծառայության դիմաց վճարված ամբողջ ԱԱՀ գումարը անկախ այն հանգամանքից, թե այդ ապրանքի/ծառայության գծով իրացում եղել է (կրեդիտ առաջացել է), թե ոչ:

    0
    1. Հարցը շատ ճիշտ եք ձևակերպել, հարգելի Ռոբերտ: Կարծիք կա, որ չիրացված ապրանքի/ծառայության գծով որոշ ժամանակ հետո ԱԱՀ-ն պետք է դիտվի ծախս: Արդյո՞ք ճիշտ է այս կարծիքը:

      0
  3. Ըստ ԱԱՀ-ի մասին օրենքի 23 հոդվածի 1ի կետի 3 պարբերության Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը: Այսինքն, եթե վճարումը ամբողջությամբ կատարված է, կարող եք ամբողջը հաշվանցել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *