ԱԱՀ հաշվարկման և վճարման վերաբերյալ

Աստղիկ.

Ենթադրենք Ա սուբյեկտը վաճառել է ապրանք Բ սուբյեկտին, իսկ Բ-ն` Գ-ին: ԱԱՀ պետական բյուջե մուծում են և Ա-ն, և Բ-՞ն: Բացատրեք օրինակով, խնդրում եմ: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ԱԱՀ հաշվարկման և վճարման վերաբերյալ

  1. Ավելի պատկերավոր լինելու համար եկեք ենթադրենք, որ այդ ապրանքը կոշիկ է:
    Ա սուբյեկտ համարենք արտադրողին,
    Բ սուբկեյկտ` գնորդին և վերավաճառողին:
    Ա-ն կոշիկի արտադրման համար ձեռք է բերում հումք մատակարարից արդեն իսկ ԱԱՀ-ով, այսինքն ներառյալ 20 տոկոս ենթադրենք 120 դրամ: 100 դրամը ձեռք բերման գինը, իսկ 20-ը հարկ: Կոշիկը նա արդեն վաճառում է Բ սուբյեկտին 240 դրամ . 200 գինը, 40-ը հարկ: Ստացվում է Ա սուբյեկը իմ մոտ բերեց 40 դրամ հարկ, որը ենթակա է վճարման բյուջե, բայց չմոռանանք, որ հումք գնելիս նա արդեն 20 դրամ հարկ տվել էր իր մատակարարին: Այսինքն Ա-ն պետք է վճարի ընդամենը 40-ի և 20-ի տարբերությունը:
    Բ-ն իր հերթին 240 դրամով ձեռք բերեց կոշիկը (տվեց Ա-ին 40 դրամ հարկ) ապա վերավաճառեց Գ-ին 360 դրամով` ներառյալ ԱԱՀ (300 գինը, 60 հարկը): Սկսվեց նույն գործընթացը. 60 դրամ հարկ բերեց: Այսինքն Բ պետք է վճարի արդեն 60-ի և 40-ի տարբերությունը: Այսինքն Ա-ն ր Բ-ն իրենց հերթին հարկ վճարող են այս դեպքում: Իսկ եթե Գ-ն տնտեսվարող սուբյեկտ չէ, այլ պարզապես հասարակ գնորդ, ապա նա համարվում է անուղղակի հարկ վճարող, քանզի 360 դրամով նա ձեռք բերեց կոշիկը, որից 60-ը նա անուղղակիորեն տվեց Բ-ին, որը այդ գումարը փոխանցելու է բյուջե:

    Հուսով եմ` պատասխանը սպառիչ էր:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *