ԱԱՀ շեմի հաշվարկ

Արթուր.

Հարգելի կոլեգաներ, մի այսպիսի հարց է առաջացել ինձ մոտ. կարո՞ղ է արդյոք ՀՏ-ն ԱԱՀ շեմի հաշվարկման համար տարվա վերջում վերցնել նաև անավարտ, դեռևս մատուցման փուլում գտնվող ծառայությունը, անավարտ աշխատանքները:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “ԱԱՀ շեմի հաշվարկ

  1. Հարգելի Արթուր,
    Համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի “Շրջանառության հարկի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` շրջանառության հարկ վճարող համարվելու համար ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման իրացման շրջանառության չափը սույն օրենքի կիրառման առումով համարվում է ԱԱՀ-ի շեմ, և միաժամանակ Շրջանառության հարկի մասին օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է “Շրջանառության հարկ վճարողներ են համարվում անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը` առանց ԱԱՀ-ի (այսուհետ` իրացման շրջանառություն), չի գերազանցել 58,35 մլն դրամը: Սույն դրույթի կիրառման առումով իրացման շրջանառությունը ներառում է նաև հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը), իսկ առևտրային կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, առանձնացում, բաժանում, վերակազմավորում) դեպքում գործող կազմակերպության (կազմակերպությունների) իրացման շրջանառության հաշվարկման համար հիմք են ընդունվում վերակազմակերպմանը մասնակցող բոլոր կազմակերպությունների նախորդ օրացուցային տարվա իրացման շրջանառությունները: Վերը նշված իրավական ակտերի դրույթները կիրառելի են (այսուհետ` ԱԱՀ-ի շեմի հաշվարկին մասնակցում է) իրացումից հասույթի նկատմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *