ԱԱՀ վճարելու հետ կապված

Gayane.

Եթե 1 տարվա մեջ ներմուծվել է 2 մեքենա և 2-ի համար էլ ԱԱՀ վճարվել է սահմանի վրա, այժմ պահանջում են, որ վճարենք և վաճառքի գնի 20 %, որքանո՞վ է դա ճիշտ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “ԱԱՀ վճարելու հետ կապված

  1. ԱԱՀ ով աշխատող և չաշխատող կազմակերպությունը մեքենայի գնման ժամանակ ԱԱՀ ավելացնում է ինքնարժեքի մեջ: Այդ ինքնարժեքով հաշվարկում եք տարեկան մաշվածություն: Երբ որ ցանկանում եք վաճառել, պետք է հաշվարկել, թե ԱԱՀ-ի որ մասն եք ծախս ցույց տալիս: Այն մասը, որը դեռ ծախս ցույց չեք տվել, գնում է 226 հաշիվ:
    Օրինակ ` գնել եք մեքենա, ինքնարժեքը 6000 (ներառյալ ԱԱՀ): 2 տարի ծախս ցույց տալուց հետո 1200-ով տարեկան և որոշում եք վաճառել:

    ԱԱՀ կազմում է 1000 ընդհանուր: 2 տարում ցույց եք տվել 400-ը ծախս, այսինքն մնացել է 600: Արվում է հետևյալ գրանցում.

    226 111 600
    Այնուհետև որոշում եք վաճառքի գին և ավելացնում ԱԱՀ և գրանցում 524 հաշվում:

    Անում եք հաշվանցում 524 226 600
    524 ում մնացած մասը վճարում:

    Օրենքով դա ճիշտ է, որ պահանջում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *