ԱՁ գործունեություն է իրականացնում տարբեր վայրերում

Վրույր.

Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի գործունեությունն այնպիսին է, որ այն տեղի է ունենում տարբեր վայրերում, օրինակ` ոռոգման ցանցերի նախագծում և այլն: Այդ դեպքում հարկային պարտավորությունները կատարվում են գրանցման վայրու՞մ, թե՞ որտեղ: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “ԱՁ գործունեություն է իրականացնում տարբեր վայրերում

  1. Հարգելի Վրույր, ի սկզբանե ԱՁ կամ կազմակերպությունը հաշվառման է վերցվում այն տարածքային ՀՏ-ում, որտեղ ԱՁ բնակության վայրն է կամ կազմակերպության իրավաբանական հասցեն: Հետո արդեն, համաձայն “Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին” ՀՀ օրենքի հոդված 7-ի.

    Հոդված 7.
    Հարկային մարմնում հաշվառման կանգնելը

    1. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-198-Ն)

    2. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-198-Ն)

    3. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-198-Ն)

    4. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ, եթե՝

    1) կազմակերպության իրավաբանական (անհատ ձեռնարկատիրոջ գրանցման (բնակության)) և գործունեության փաստացի իրականացման հասցեները չեն համապատասխանում միմյանց.

    2) կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) գործունեություն է իրականացնում մեկից ավելի հասցեներում:

    Ընդ որում, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մեկ հարկային մարմնից կարող է տեղափոխվել մեկ այլ հարկային մարմին հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝

    1) գործունեության հիմնական վայրի փոփոխության.

    2) համախառն հասույթի (եկամտի) կազմում որևէ մեկ վայրից ստացվող հասույթի (եկամտի) տեսակարար կշռի գերակայության.

    3) գործարար շահերի կենտրոնի, կազմակերպության ղեկավար մարմնի գտնվելու վայրի փոփոխության.

    4) գործունեության ոլորտային, սեզոնային, տարածքային կամ նմանատիպ այլ առանձնահատկությունների:

    5. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-198-Ն)

    6. Պետական գրանցում ստացած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հաշվառվում են իրենց տարածքի հարկային մարմնում (տեսչությունում)` ըստ իրենց գտնվելու վայրի կամ ըստ իրենց բնակության վայրի:

    (7-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-278-Ն, փոփ., խմբ. 08.12.10 ՀՕ-198-Ն)

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *