23/10/2026

գործունեության հասցե

Սվետլանա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել։ ԱՁ գրանցել է բնակության հասցեով, բայց գործունեության հասցեն այլ է։ Կա նաև վարձակալական պայմանագիր։ Եթե ՀԴՄ գրանցվի գործունեության հասցեով, դա բավարա՞ր է, թե՞ պետք է դիմել ՊԵԿ գործունեության հասցեն փոխելու։

2. Եվ կասե՞ք՝ վարձակալական պայմանագիրը արտացոլվու՞մ է 189 ձևում։

Կանխավ շնորհակալ եմ։

Մելանյա․

Բարև ձեզ։ ԱՁ-ն միկրո է, աշխատում եմ տանից, պլանավորում եմ մասնակցել տարբեր տեղերում կազմակերպվող քաղաքային մարկետներին, բայց լսել եմ, որ ստիպված եմ լինելու ամեն անգամ փոխել թե ՀԴՄ-ի, և թե սարքի մեջ ներմուծված POS-ի հասցեն։ Արդյո՞ք կա նման անհրաժեշտություն, եթե ամիսը 2 անգամ եմ վաճառք իրականացնում տվյալ հասցեներում։ Կամ կա՞ արդյոք այլընտրանքային ճանապարհ։

Գոհար․

Բարի օր, հարգելիներս։ Հարցս էսպիսին է. Եթե գործատուն փոխում է իր գործունեության հասցեն մի քանի օրվա ընթացքում, ինչպե՞ս կարող է պահպանել ԱՕ 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետները, եթե աշխատավայրը փոխելու որոշումը կայացվել է մի քանի օրում։

Գայանե․

Ողջույն: Ասացեք խնդրեմ․

1․ Առևտրով զբաղվող ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, տարբեր հասցեներում կարո՞ղ է գործունեություն անել և ունենալ առնձին ՀԴՄ։

2․ Շրջհարկով աշխատող ԱՁ-ն, եթե աշխատում է գիշերային ժամերին, հարկվում է նույն 5 տոկոսով, թե՞ հարկը փոխվում է։

Արմանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ն է ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխման ընթացակարգը, պայմանները, կա՞ն արդյոք նախատեսված  պետական տուրքեր կամ վճարումներ։

Ու՞ր պիտի դիմել։

Ի՞նչ է ասում օրենքը ՍՊԸ գրանցման վայրի և ծավալած գործունեության վայրի մասին, արդյո՞ք դրանք պիտի համընկնեն։

Կարիք կա՞ ամեն անգամ գրասենյակ փոխելիս փոխել իրավաբանական հասցեն։ 

Կանխավ շնորհակալություն։

Վահան.

Բարև ձեզ։ Ես օնլայն առևտրի միջնորդ կազմակերպություն եմ ուզում հիմնել, որտեղ վաճառողները միջնորդավճար են վճարում իրենց վաճառած ապրանքից։ Գրանցված աշխատողներ չեն լինելու սկզբնական շրջանում։ Հարցերս հետևյալն են.
1) Ի՞նչ տարբերակով է ձեռնտու գրանցել բիզնեսը՝ Ա/Ձ, ՍՊԸ:
2) Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու տվյալ բիզնեսը:
3) Եթե առանձին տարածք չունեմ, որպես բիզնեսի գրասենյակ, կարո՞ղ եմ արդյոք գրանցել այն իմ բնակության հասցեով։
Նախապես շնորհակալություն:

Գարիկ.

Բարև Ձեզ:

ՍՊԸ-ն անորոշ ժամանակով դադարեցված է: ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հանդիսանում է հիմնադիրը, ՍՊԸ-ին տվել է 0%-ով փոխառություն՝ 10 տարի ժամկետով։
Ուզում ենք հիմնադրին փոխել, և ՍՊԸ գործունեության հասցեն (100% բաժնեմասի նվիրատվություն կամ նման մի բան, որը ավելի արագ և պարզ կլինի), բայց թողնելով ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցված:
Մեկ էլ փոխառության պահը ի՞նչ պետք է անենք, որպեսզի խախտում չլինի: (Փոխատուն գումարը հետ չի ուզելու թեկուզ 10 տարի հետո):
Կխնդրեմ օգնել, ասելով, հերթականությամբ ի՞նչ պետք է անեմ, որպեսզի խախտումներ թույլ չտամ:

Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Կազմակերպությունը գրանցված է Երևանում, ունի 2 գործունեության հասցե, մեկը Երևանում, մյուսը` մարզում։ Երևանում գործունեություն իրականացման մասով աշխատողների թիվը չի գերազանցում 10-ը (սակայն ընդհանուր աշխատողների թիվը 10+ է)։ Կարո՞ղ է գործատուն շարունակել աշխատավարձը վճարել կանխիկ եղանակով։ հ.գ. Օրենքում ասում է՝ Երևանում գործունեություն իրականացնող և 10+ աշխատող ունեցող: ՊԵԿ-ից ասացին՝ ճշտել Աշխ. և սոցապ նախարարությունից, այնտեղից էլ օրենքի հղում տվեցին և ասացին օրենքը մեկնաբանելու իրավասություն չունեն:

Աշխեն․

Կասեք՝ երկու Ա/Ձ կարո՞ղ են ունենալ նույն գործունեության հասցեն, թե՞ հնարավոր չի։ Վերաբերում է վարսահարդարման և մազահեռացման ծառայությունների կենտրոնին:

Արմեն.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով, հիմա գործունեության վայրը մեկ հասցեից փոխվել է ուրիշ հասցե: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ փոփոխություն է պետք անել գրանցման մեջ, և ՀԴՄ հասցեն ինչպե՞ս են փոխում:

Վազգեն.

Կազմակերպությունը իրականցնում է առքուվաճառքի գործունեություն: Ունի 2 գործունեության հասցե: 1 հասցեում վաճառում է միայն խոզի միս, իսկ մյուս հասցեում՝ ճենապակյա աքսեսուար: Հարցս հետեվյալն է. արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել:

Արփինե․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն, միայն ՀԴՄ-ն վերագրանցելը բավարա՞ր է, թե՞ պետք է պետռեգիստրում էլ տեղյակ պահվի և փոփոխություն արվի։ Նախապես շնորհակալ եմ։

Եվա․

Բարև ձեզ։ Ասեք, խնդրում եմ, եթե ցանկանում եմ ԱՁ-ն բացել երկհարկանի շենքում, սակայն շենքի մուտքերը տարբեր են՝ առաջին հարկում վարսավիրանոց, երկրորդում՝ խանութ, ի՞նչ պետք է անեմ։ Կարո՞ղ եմ աշխատացնել՝ բացելով մեկ ԱՁ:

Լուսինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ունեմ ԱՁ, որն զբաղվում է վարսավիրական ծառայությամբ: ՀԴՄ-ի ձեռք բերման հայտում ՀԴՄ-ի տեղադրման հասցեի
մասում գործունեության իրականացման հասցեի փոխարեն նշել եմ իրավաբանական հասցեն և արդեն 2 ամիս աշխատում եմ: Խնդրում եմ ինձ օգնեք, թե ինչպես կարող եմ ուղղել:

Մարի.

Բարև ձեզ:

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը (միակ մասնակից) փոխել է իր բնակության ու գրանցման հասցեն: Պարտադի՞ր է արդյոք, որ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն փոխվի: Հասցեն փոփոխելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացվեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և ՊԵԿ տարածքային գրասենյակներ:

ՀԳ: e-register.am-ում ամբողջական տեղեկատվություն չկա, միայն նմուշային կիսատ-պռատ ձևեր են:

Lucie.

Բարև ձեզ, խնդրում եմ հուշեք` եթե Ա/Ձ-ն (մատուցում է ծառայություննր) գրանցված է Գյումրիում, սակայն ուզում է գործունեություն սկսել նաև Երևանում, ի՞նչ է դրա համար հարկավոր անել:

Արթուր.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել. ՍՊԸ չունի պահեստ, Ռուսաստանից ներմուծում է կատարել գործունեության հասցե և այնտեղից վաճառել` դուրս գրելով հարկային հաշիվ: Ես կարո՞ղ եմ այդպես ձևակերպել մինչև պահեստ ունենալը: Եթե գիտեք ուրիշ տարբերակ, խնդրում եմ գրեք: Շնորհակալություն:

Սոնա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: ՀԴՄ-ի գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել, մասնավորապես՝ գործունեության հասցեն անգլերեն տառատեսակով է գրվել: Խնդրում եմ, ասեք` ինչպե՞ս պետք է ուղղում արվի: Նոր հայտը լրացնելուց գրում է, որ տվյալ ՀԴՄ-ն արդեն գրանցված է: Արդյո՞ք պետք է ՀԴՄ-ն հանել գրանցումից և նոր հայտ ուղարկել, այն դեպքում, երբ այդ ՀԴՄ-ով արդեն մի քանի օր է գործունեություն է ծավալվել:

Կարինե.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի նշել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխության համար, և որտեղի՞ց կարող եմ վերցնել նմուշային ձևերը:

Նախապես շնորհակալ եմ: