ԱՁ զբաղվելու է ներմուծմամբ և վաճառքով

Ստելլա․

Բարև ձեզ, ես ԱՁ եմ բացում, ինձ ասում են՝ միայն մեկ գործունեության ոլորտ կարող եմ նշել։ Բայց ես պատրաստվում եմ կատարել ներմուծում, մանրածախ վաճառք և մեծածախ վաճառք։ Դա նորմա՞լ ա, որ ԱՁ-ն բացելուց նշվի միայն մանրածախ վաճառք, բայց անեմ նաև ներմուծում և մեծածախ վաճառք։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Տաթև
Տաթև
10 ամիս առաջ

Քանի գործունեություն ուզում եք կարող եք անել, պարզապես պետք է հաշվետվություններում տեսակարար կշռով և համապատասխան դասակարգիչներով առանձնացնեք շրջանառությունները, հարցերի դեպքում կարող եք զանգ տալ 098095822

Knarik
Knarik
10 ամիս առաջ

Հիմա ԱՁ բացելուց ոչինչ չեք նշում,միայն արգելված գործառույթ չկատարեք, հետո հաշվետվությունների մեջ կերևա թեե ինչ եք անում:

Tigran
Tigran
10 ամիս առաջ

այո խնդիր չի, որ ԱՁ-ն գրանցելուց նշվի միայն մանրածախ վաճառք, բայց նաև ներմուծում և մեծածախ վաճառք էլ իրականացվի։

Նաիրա
9 ամիս առաջ

կաևող եք ներմուծել և վաճառք իրականացնել․․․․