24/10/2026

առևտուր

Մարիամ․

Ողջույն։

Եթե առցանց վաճառք անեմ ՍՊԸ-ով Ինստագրամում: ՀԴՄ գեներացնել չեմ կարող, հաճախորդը վճարը անի ՍՊԸ քարտին կամ հաշվին, հաճախորդից ի՞նչ ինֆո պետք է լինի հաշվի մեջ։ Հաճախորդի անձնագրային տվյալ լրացնելը աբսուրդ ա: Ոչ ոք հագուստ գնելիս անձնագրի տվյալ բնականաբար չի տրամադրի: Սա ո՞նց ա կարգավորվում։

Շնորհակալություն 🙂

Գայանե․

Բարև ձեզ։ Եթե սեփական օնլայն կայքով կատարվելու է վաճառք Վայլդբերիսի և Թեմուի ապրանքների, ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, ՀԴՄ սարք պե՞տք է, և ինչպե՞ս է ներկայացնելու առքի ապրանքագիրը, եթե օնլայն է կատարել գնումը։

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ սկսել է բացի ծառայություն մատուցելուց ապրանքերի վաճառք էլ իրականացնել, արդյո՞ք պետք է ես ՊԵԿ համակարգում ինչ որ փոփոխություններ կատարեմ, թե՞ միայն հաշվետվություններ ներկայացնելուց գործունեության տեսակ ավելացնեմ։ Եվ քանի որ ՀԴՄ-ով էլ բացվել են բաժիններ՝ վաճառքի և ծառայության, ՊԵԿ համակարգով ինչպե՞ս տեսնեմ ՀԴՄ-ի բաժինները առանձին առանձին։

Անի․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունը եթե կիրառում է 5 տոկոս զեղչ մանրածախ վաճառքում, դա պարտադիր պե՞տք է երևա ՀԴՄ կտրոնի վրա։

Նարինե․

Բարև։

Եթե նախկինում 247 ձևը հանձնել եմ դրոշմապտակ պատվիրելու համար, հիմա նոր կարգով E-Mark – ում պետք է պատվիրենք դրոշմապիտակ, այս դեպքում հարկայինով ի՞նչ հաշվետվություն ունեմ հանձնելու։

Բարև Ձեզ, փորձում եմ հասկանալ հաշվապահի տված բանաձևը։ Պետք է հաշվել, թե մեր ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն որքան հարկ է վճարելու ապրանքների վերավաճառքի դեպքում։ Շնորհակալ կլինեմ, եթե բացատրեք (ինքս հաշվապահ չեմ)։

=+(C2/1.2-B2/1.2)*23%+(C2/6-B2/6)

Որտեղ՝
B2 – ձեռքբերման գինն է, ներառյալ ԱԱՀ
C2 – մեր վաճառքի գինն է, ներառյալ ԱԱՀ

Մեր գործունեության ոլորտը՝ օնլայն վաճառք։

Կանխավ շնորհակալ եմ։

Պարույր․

Հարգելի կոլեգաներ, ԱՁ-ն ուզում է զբաղվել միրգ-բանջարեղենի վաճառքով։ Ապրանքները ձեռք է բերելու շուկայից առանց հարկաին հաշվի։ Աշխատելու է շրջհարկով։ Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել գործնթացը, գնման ակտ 10% եկամտային հարկով ու առանց նվազեցումների 10% շրջհա՞րկ։

Սուրեն․

Հարգելի հաշվապահներ, 2026 թվականի փետրվարին իրականացվել է ապրանքների մատակարարում, որի արդյունքում դուրս է գրվել հաշիվ վավերագիր: Սակայն ստացող կազմակերպությունը չի կարողացել կատարել վճարում մատակարարման դիմաց և ցանկանում է հետ վերադարձնել տվյալ ապրանքները, որին ես դեմ չեմ: Կարո՞ղ եք ասել՝ տվյալ պարագայում ստացող կազմակերպությունը պե՞տք է դուրս գրի հաշիվ վավերագիր հետ վերադարձի նպատակով, թե՞ մենք ճշգրտում պետք է կատարենք և ինչպե՞ս: Շնորհակալություն:

Աննա․

Հարգելի հաշվապահներ, հարկային ո՞ր դաշտում պետք է գործենք, եթե նոր ենք բացելու ԱՁ և զարդերի վաճառք ենք իրականացնելու (ո՞ր տեսակի հարկերն ու վճարներն ենք կատարելու)։

Տիգրան Ավետիսյան․

Բարև ձեզ։ Wildberries հարթակում վաճառքների շրջանառությունը կազմվում է ՎԲ ՀՀ-ում ներկայացուցիչ ԻՄՎԲԱՄ-ի կողմից դուրս գրվող շաբաթական уведомления о выкупе հաշիվներով, որտեղ հաստատում է վաճառողից x քանակով և x գնով արանքների գնումը (որտեղից հանված են բոլոր կամիսիաները, պահպանման վճարները և լոգիստիկան), թե՞ ընդհանուր հաշվետվությունը, որտեղ ներառված են այդ բոլոր ծախսերը, և չենք կարող նվազեցում կամ ծախս համարել, որովհետև չկա երկկողմանի հաշիվ-ֆակտուրա և համարվում է զուտ հաշվետվություն: Ցանկանում եմ հասկանալ՝ ո՞ր փասթաթուղթը պետք լինի հիմք շրջանառություն հաշվելու ու շրջհարկ վճարելու համար: Շատ շնորհակալ կլինեմ պատասխանի համար:

Մելանյա․

Բարև ձեզ։ ԱՁ-ն միկրո է, աշխատում եմ տանից, պլանավորում եմ մասնակցել տարբեր տեղերում կազմակերպվող քաղաքային մարկետներին, բայց լսել եմ, որ ստիպված եմ լինելու ամեն անգամ փոխել թե ՀԴՄ-ի, և թե սարքի մեջ ներմուծված POS-ի հասցեն։ Արդյո՞ք կա նման անհրաժեշտություն, եթե ամիսը 2 անգամ եմ վաճառք իրականացնում տվյալ հասցեներում։ Կամ կա՞ արդյոք այլընտրանքային ճանապարհ։

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ։ Խնդրում եմ խորհուրդ տաք հետևյալ հարցի հետ կապված. ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, ցանկանում է նույն տարածքում միրգ-բանջարեղենի առևտուրն իրականացնել մեկ այլ ԱՁ-ով, որը կգործի հատուկ հարկման համակարգում։ Ի՞նչ ռիսկեր կարող են լինել, կօգնե՞ք խնդրեմ։

Սեդա.

Բարև Ձեզ, ԱՁ-ն զբաղվում է ձեռագործ խաղալիքների ու կախազարդերի արտադրությամբ ու վաճառքով (2025 թվականից), հարկեր չեն գանձվել, վճարել եմ միայն դրոշմանիշային վճարը, շրջանառությունը չի գերազանցում 1.8 մլն-ը։ Այս տարի լինելու՞ են փոփոխություններ, որ կազդեն իմ վրա, կամ արդյո՞ք շրջհարկի դաշտ մտնելու եմ:

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Շրջհարկով աշխատող ԱՁ եմ։ Առաջին անգամ Ozon-ից ստացել եմ Отчет о реализации դեկտեմբեր ամսվա համար, ունեմ միայն մեկ վաճառք։ Վաճառքի ամսաթիվը 12․12․2025թ է, գումարն էլ ռուբլիով։ Ունեմ մի քանի հարց․

1․ Այդ վաճառքի համար պե՞տք է դուրս գրեմ հաշիվ վավերագիր, և եթե այո, ապա ու՞մ անունով, և ո՞ր ամսաթվով։

2․ Ապրանքների մատակարարման վայրը և նշանակման վայրը որ՞ հասցեները պետք է գրել։

3․ Գինը հաշվել ո՞ր օրվա ռուբլու կուրսով։

4․ Բացի շրջհարկի հաշվետվությունից, որևէ այլ հաշվետվություն ներկայացնելու կարիք կա՞։

Անչափ շնորհակալ կլինեմ օգնելու համար։

Գայա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ՝ եթե օնլայն վաճառքներ եմ կատարում և ապրանքս վերավաճառում եմ, իսկ ես շրջանառության հարկ վճարող եմ, հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս և որտե՞ղ պետք է նշվի ապրանքի ԱՏԳԱԱ կոդը։

Անուշ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ցանկանում է զբաղվել հագուստի և զարդերի վաճառքով, ապրանքները գնում է արտասահմանյան տարբեր խանութներից, որպես անհատ, ինչպես նաև պատրաստվում կամ կարվում է Հայաստանում անհատ անձի կողմից: Ինչպե՞ս պետք է կազմակերպել ապրանքի մուտքի գրանցումը, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են անհրաժեշտ ուղարկել:

Հայկ․

Բարև ձեզ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կխնդրեմ օգնել։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, մատուցում է ծառայություններ։ Վերջերս ձեռք է բերել ապրանքներ շուկայից` առանց փաստաթղթի, որոնք վաճառում է Օզոնում։ Այդ ապրանքների համար դուրս է գրվել միայն տեղափոխության բեռնագիր։ Հիմա ձևակերպեմ հարցերս.

Հարց 1. Միակողմանի ձեռք բերված ապրանքների գումարը և առաջացած 20% եկամտային հարկը ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլել

Հարց 2. Օզոնում վաճառված ապրանքների համար պե՞տք է հաշիվ դուրս գրել և ի՞նչ տվյալների հիման վրա

Հարց 3. Տեղափոխության բեռնագրում նշված գումարները ենթակա՞ են հարկման շրջհարկով

Շնորհակալություն։

Ալբերտ․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, մեկ հարց ունեմ․ հագուստի և կոշիկի խանութ սրահ է, 2025 թվականին անցել է 24 միլիոն շրջանառությունը, և հունվարի 1-ից պետք է անցնեմ անվանացանկի, բայց ունեմ այսպիսի խնդիր՝ ես խանութում ունեմ օրինակ կանացի մայկաներ, որ այդ ապրանքներին չունեմ ձեռքբերման փասթաթուղթ, այդ դեպքում ի՞նչ է լինում և ի՞նչ է նշանակում, եթե ապրանքի ձեռքբերման փասթաթուղթ ունես, ապա հարկերդ կլինի ցածր, եթե չունես՝ կլինի բարձր։ Շնորհակալություն։

Սերգեյ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն զբաղվելու է ծաղիկների և կոսմետիկայի վաճառքով, եթե առանց փաստաթուղթ գնում է կատարում, հաշիվ չեն տրամադրում, և գնված կոսմետիկան QR կոդ ունի, պարտադի՞ր է QR կարդացող սարք ունենալ: Իսկ եթե գնում է կատարում և էլեկտրոնային հաշվի փոխարեն ՀԴՄ կտրոն են տալիս, դա փաստաթղթավորված ձեռքբերում համարվու՞մ է, կտրոնը հիմք համարվու՞մ է ծախս ցույց տալու համար:

Հայկ․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն առցանց ապրանքներ է վաճառում 3-րդ երկրներում գտնվող ֆիզ անձանց։ Կասե՞ք՝ թաքսերվիսով օնլայն հաշիվ գրելը պարտադի՞ր է, թե՞ կարող ենք հաշիվ չգրել, միայն շրջանառության հարկի հաշվարկում ցույց տալը բավարար է։ Կխնդրեմ նաև այս հարցի վերաբերյալ օրենքի հղում տաք։

Վարդինե․

Բարև բոլորին։
Հարգելի խմբակիցներ, խնդրում եմ, ովքեր ունեցել են նմանատիպ դեպք, օգնեն ինձ․
շրջանառության հարկով աշխատող ԱՁ գործունեությունը դադարեցրել ենք և բացել ՍՊԸ։ ԱԱՀ-ով պետք է աշխատի, մնացորդները ինչպե՞ս պետք է ՍՊԸ-ն ձեռք բերի ԱՁ-ից, մեկ անձից գնման ակտո՞վ, տնօրենը նույն անձն է, նախկին ԱՁ-ն։
Խնդրում եմ պատասխանել։

Անահիտ Վասիլյան․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով պետք է աշխատեմ և վաճառելու եմ հագուստ, այսինքն մանրածախ առևտրով պետք է զբաղվեմ։ Ինչպես նաև փոքրիկ տարածք եմ վարձակալել։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ՊԵԿ, և արդյո՞ք վիճհաշվետվություն ուղարկելու եմ վիճվարչություն։

Նարեկ․

Բարև Ձեզ: Ցանկանում եմ ապրանք վաճառել Wildberries-ում, բայց ապրանքը գնելու եմ Չինաստանից և ուղարկեմ ՌԴ պահեստ: Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք կարողանալու եմ Չինական կազմակերպության տրված ինվոյսի հիման վրա կատարել նվազեցումներ, որպես ապրանքի ինքնարժեք։

Զաքարյան․

Բարև Ձեզ։ Նախապես շնորհակալություն պատասխանի համար։ Եթե տուրիստական ոլորտում եմ աշխատելու, ԱՁ բացելուց շրջհա՞րկ պետք է ընտրեմ, և 1 ԱՁ-ի տակ հնարավո՞ր է գրանցել 2 ընկերություն՝ 1 տուրիստական, 2-րդը վաճառք։