ԱՁ զբաղվելու է ոսկերչությամբ

Marat.

Բարև ձեզ:
Մտադիր եմ գրանցվել որպես անհատ ձեռներեց ոսկերչությամբ զբաղվելու համար: Կարո՞ղ եք օգնել հաշվել հնարավորին հարկերը և տուրքերը:
Հ.Գ. բնակության վայր` Դիլիջան:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “ԱՁ զբաղվելու է ոսկերչությամբ

  1. Եթե արտադրական գործունեություն է, պետք է վճարեք իրացման շրջանառության 3.5% որպես շրջանառության հարկ, ամսեկան 5 000դրամ եկամտային հարկ, եթե սոց. վճար վճարող եք` ևս 5000դրամ սոց. վճար: Եթե ծառայությունների մատուցում է` վճարելու եք իրացման շրջանառության 5%-ը որպես շրջանառության հարկ: Իսկ եթե և արտադրական գործունեություն է, և ծառայությունների մատուցում, վճարելու եք և 3.5% և 5%, ինչպես նաև ամսեկան 5 000դրամ եկամտային հարկ, եթե սոց.վճար վճարող եք` ևս 5000 դրամ սոց. վճար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *