Tag: հարկեր և տուրքեր

Ի՞նչ հարկեր կան կրիպտո ոլորտում

Արփինե․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ իմանալ՝ կրիպտո ոլորտում որպես անհատ իմ գումարով թրեյդինգ անելու դեպքում հարկային պարտավորություն կա՞, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր կան կրիպտո ոլորտում

Գործունեությունը դադարեցրած ԱՁ ցանկանում է զբաղվել այլ գործունեությամբ

Լիլիթ․

Բարև Ձեզ։Հարգելիներս, ԱՁ զբաղվել է նախկինում բեռնափոխադրմամբ և հիմա դադարեցված է (փակվել է)։Մի հարց` հնարավո՞ր է նույն ԱՁ բացել և փոխել գործունեության տեսակը (այժմ զբաղվելու է շինարարական աշխատանքների և ծառայությունների մատուցմամբ), թե՞ նոր ԱՁ պիտի բացվի։Եվ այդ դեպքում միկրոյով հնարավո՞ր է գրանցել, եթե տարեկան շրջանառությունը 24 միլիոնը հաստատ չի գերազանցի։

Կարդալ ավելին Գործունեությունը դադարեցրած ԱՁ ցանկանում է զբաղվել այլ գործունեությամբ

Վեբ հավելվածի գործունեություն

Հասմիկ․

Ունեմ փոքր առցանց կրթական/լեզու սովորելու վեբ հավելված։ Ուզում եմ սկսել վճարովի պլաններ ավելացնել և հասկանալ՝ հարկային ու իրավական տեսանկյունից ճիշտ է ԱՁ բացել, թե ՍՊԸ։

Վճարումները հնարավոր է լինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտասահմանից։
Կուզեի խորհրդատվություն ստանալ՝ ո՞ր հարկման ձևն է ճիշտ, ի՞նչ հարկեր/փաստաթղթեր են պետք, և արդյո՞ք IT ոլորտի արտոնություններ կարող են կիրառվել։
Նաև կուզեի հասկանալ՝ եթե սկզբում միայն ես եմ աշխատում պրոդուկտի վրա, պարտադիր կա՞ գրանցված աշխատող ունենալու պահանջ։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Վեբ հավելվածի գործունեություն

Ալկոհոլային արտադրանքի և ծխախոտի վաճառք

Զարինե․

Ի՞նչ տուրք կամ վճարներ պետք է փոխանցի ԱՁ-ն, եթե վաճառում է ալկոհոլային արտադրանք և ծխախոտ։

Կարդալ ավելին Ալկոհոլային արտադրանքի և ծխախոտի վաճառք

Նոր գրանցված ԱՁ հանվել է հաշվառումից

Գոհար․

Բարև ձեզ: 2026թ-ի հուլիսի 29-ին գրանցել եմ ԱՁ, նույն օրն այցելել եմ Հարկային, գրանցվել Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգում որպես լիազոր, ստացել եմ օգտվողի անուն և գաղտնաբառ: Օգոստոսի 17-ին, մինչ հարկատեսակի ընտրության հայտ ներկայացրելու 20 օրը լրանալը, Պետռեգիստրի կայքում առցանց լուծարել եմ ԱՁ-ն: Հարկատեսակի ընտրության հայտ չեմ ներկայացրել: Էլ. հասցեիս ստացել եմ ԱՁ-ի լուծարման մասին տեղեկանքը: Արդյո՞ք հարկայինի հետ կապված որևէ լրացուցիչ քայլեր ունեմ ձեռնարկելու, որ հետագայում պարտքեր չգոյանան: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Նոր գրանցված ԱՁ հանվել է հաշվառումից

ՏՏ ոլորտում գործունեությունը կարո՞ղ է օգտվել արտոնությունից

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՏՏ ոլորտի հետ կապված հարց ունեմ․ J62.02.9 – Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում՝ չներառված ուրիշ խմբավորումներում, այս դասակարգիչը կարո՞ղ է օգտվել ՏՏ արտոնությունից և հարկվել 1%: Խորհրդատվությունը իրականացնում է դրսի կազմակերպությունների հետ։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտում գործունեությունը կարո՞ղ է օգտվել արտոնությունից

ՍՊԸ լուծարման գործընթացը ավարտելու համար

Արամ Առաքելյան․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն նախապատրաստվում է լուծարման։ Առաջացել է հետևյալ հարցը․

Լուծարման համար ՍՊԸ-ն պետք է վճարի ԱԱՀ և Գույքահարկ։ Սակայն կադաստրային գինը այնքան բարձր է, որ ԱԱՀ ՍՊԸ-ն վճարել չի կարող։ Ինչպիսի՞ հնարավորություններ կան լուծարման գործընթացը ավարտելու համար։

Կարդալ ավելին ՍՊԸ լուծարման գործընթացը ավարտելու համար

Շրջանառության հարկի նվազեցումներ ռուսական արտադրամասից ձեռքբերումների դեպքում

Սոնա․

Բարև Ձեզ։
Եթե շրջանառության հարկ վճարող ԱՁ-Ն ապրանքները ձեռք է բերում ռուսական արտադրամասից, ինչպե՞ս կարող է հիմնավորել ծախսերը՝ շրջանառության հարկի գումարից նվազեցնելու համար, արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվներ դուրս գրել։

Կարդալ ավելին Շրջանառության հարկի նվազեցումներ ռուսական արտադրամասից ձեռքբերումների դեպքում

Արդյո՞ք ապահովագրավճարը պետք է վճարել դեկրետի ժամանակ

Էլեն․

Բարև բոլորին, ինձ մեկ հարց է հետաքրքրում․ Եթե աշխատողը գնում է ֆիզ․ արձակուրդ, ապահովագրավճարը արդյո՞ք պետք է շարունակի վճարել, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Արդյո՞ք ապահովագրավճարը պետք է վճարել դեկրետի ժամանակ

Գյուղմթերքի ձեռքբերման ծախսերի նվազեցում շրջանառության հարկից

Ռուսլան․

Բարև ձեզ։ Եթե գյուղմթերք ենք ձեռք բերում գյուղացուց, ունենք գյուղապետարանի տեղեկանքը, գյուղացու անձնագրային տվյալները, կազմում ենք գնման ակտ, արդյո՞ք դա կարողանում ենք ծախսագրել շրջհարկով։

Կարդալ ավելին Գյուղմթերքի ձեռքբերման ծախսերի նվազեցում շրջանառության հարկից

Հնչյունային ռեժիսորի ծառայություններ

Սերգեյ․

Բարև Ձեզ։ Ես մատուցում եմ հնչյունային ռեժիսորի ծառայություններ։ Տեխնիկայի վարձակալությամբ չեմ զբաղվում, այլ հրավիրվում եմ մատուցելու իմ ծառայությունները։ Կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկատեր գրանցվել։

Կարդալ ավելին Հնչյունային ռեժիսորի ծառայություններ

Ծիրանի արտահանում Վրաստան

Նարինե․

Բարև Ձեզ, ԱԱՀ-իվ աշխատող կազմակերպությունը ծիրան է արտահանել Վրաստան։ Ի՞նչ հաշվետվություններ է պետք ներկայացնել ՊԵԿ այդ գործարքի մասով, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում։

Կարդալ ավելին Ծիրանի արտահանում Վրաստան

Որքա՞ն կկազմի ատամնաբուժական գործունեության հարկը

Անահիտ Բադեյան․

Եթե կազմակերպությունը զբաղվում է այլ գործունեությամբ (ատամնաբուժություն), ծախսերը նվազեցնելուց հետո հարկի գումարը 4,5%-ից փոքր է լինում, ինչքա՞ն հարկ պետք է վճարել։

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի ատամնաբուժական գործունեության հարկը

Գյուղատնտեսական մթերքի ձեռքբերում գյուղացուց

Ալինա Մեխակյան․

Եթե գյուղ մթերք ենք ձեռք բերում գյուղացուց, ունենք գյուղապետարանի տեղեկանքը, գյուղացու անձնագրային տվյալները, կազմում ենք գնման ակտ, արդյո՞ք դա կարողանում ենք ծախսագրել շրջհարկով, և արդյո՞ք եկամտային հարկում գնման ակտը որևէ տողում արտացոլվում է։

Կարդալ ավելին Գյուղատնտեսական մթերքի ձեռքբերում գյուղացուց

Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը վաճառել է ՀՄ և արագամաշ առարկաներ

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, շրջ․ հարկով աշխատող կազմակերպությունը, որն իրականացնում է ինտերնետ ծառայությունների մատուցում, այլ կազմակերպության վաճառել է իր հիմնական միջոցներից և արագամաշ առարկաներից, վաճառված բոլոր իրերը եղել են կապի սարքավորումներ և մալուխներ։ Խնդրում եմ օգնել` վաճառքի մասով շրջ․ հարկի հաշվարկի ո՞ր տողը պետք է լրացնել և վերջում տնտեսական գործունեության ի՞նչ դասակարգիչ նշել։

Կարդալ ավելին Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը վաճառել է ՀՄ և արագամաշ առարկաներ

Գարեջրատան գործունեություն

Լիլիթ․

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ։ Խնդրեմ կուղղորդե՞ք, թե ինչ հարկման ռեժիմով պետք է աշխատի գարեջրատունը և ինչպիսի առանձնահատկություններ կան՝ կապված տվյալ գործունեության հետ։ Շնորհակալ եմ նախապես։

Կարդալ ավելին Գարեջրատան գործունեություն

Ներմուծման դեպքում ո՞ր գումարներն են ենթակա նվազեցման շրջանառության հարկից

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը այլ երկրներից ներմուծված ապրանքի դեպքում, ո՞ր գումարները իրավունք ունի նվազեցնել, առաջ օրենքում հստակ գրված էր մաքսային արժեք+մաքսատուրք+ԱԱՀ։ Եվ եթե փոխվել է՝ կխնդրեմ թողնել հղում կամ նշել, թե երբվանից է փոխվել։

Կարդալ ավելին Ներմուծման դեպքում ո՞ր գումարներն են ենթակա նվազեցման շրջանառության հարկից

Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը չի ներառվել շրջանառության հարկի հաշվարկում

Անի․

Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է շրջանառության հարկի հաշվարկում 5․11 (Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար) տողին, նախորդ տարվա 3-րդ եռամսյակի 5․11 տողի գումարը չեմ ներառել հաջորդ եռամսյակի 5․7 (Նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար) տողում, կարո՞ղ եմ արդյոք ներառել 2026թ 2-րդ եռամսյակի 5․7 տողում, թե՞ անպայման պետք է ճշգրտեմ 2025թ․ 4-րդ եռամսյակը։

Կարդալ ավելին Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը չի ներառվել շրջանառության հարկի հաշվարկում

Ապահովագրավճարի նվազեցում աշխատավարձի նվազեցման դեպքում

Նարե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե աշխատողի աշխատավարձը բարձր է եղել 500 000֏-ից, հիմա նվազում է և պակաս է դառնում 200 000֏-ից, ապա ապահովագրության գումա՞րն էլ է նվազում` 10 800-ից դառնալով 4 800֏։

Կարդալ ավելին Ապահովագրավճարի նվազեցում աշխատավարձի նվազեցման դեպքում

Որպես ժառանգություն ստացված ապրանքների ինքնարժեքի նվազեցում

Կարեն․

Բարև ձեզ։ ԱՁ մահից հետո կինը ստացել է ժառանգություն ամուսնու խանութի ապրանքները։ Նոտարը դրանք գույքագրել է, գնահատող կազմակերպությունն էլ գնահատել։ Կինը ապրանքները իրացնելու համար բացել է նոր ԱՁ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում։ Կարո՞ղ է արդյոք նվազեցնել այդ ապրանքների իքնարժեքը։

Կարդալ ավելին Որպես ժառանգություն ստացված ապրանքների ինքնարժեքի նվազեցում

Ո՞ր ծախսերը կարելի է նվազեցնել շրջանառության հարկից

Քրիստինե․

Բարև Ձեզ։ Բացել եմ ԱՁ, մատուցում եմ լազերային մազահեռացման ծառայություն։ Կօգնե՞ք կողմնորոշվել գործունեության տեսակի դասակարգչի հարցում, ինչպես նաև շրջհարկի գումարից ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել և ի՞նչ չափով։ Ունեմ ՀԴՄ սարքի ձեռքբերում, տարածքի վարձակալության վճար, նյութեր (սավաններ, գելեր․․․անիջապես բուն աշխատանքին առանչվող), նյութեր տնտեսական, Առողջության ապահովագրավճար (ձեռք եմ բերել ինքս, քանի որ աշխատավարձիս շեմը չէր գերազանցում), հազվադեպ նաև սարքի հետ կապված փոքր ծախսեր։

Կարդալ ավելին Ո՞ր ծախսերը կարելի է նվազեցնել շրջանառության հարկից

Գիպսից պատրաստված իրերի վաճառք

Անի․

Բարև Ձեզ, ցանկանում եմ բացել ԱՁ և վաճառել գիպսից պատրաստված տարբեր իրեր։ Խնդրոում եմ կասե՞ք՝ ի՞նչ է անհրաժեշտ անել դրա համար, և ի՞նչ հարկեր պետք է վճարել և նման մանրամասներ։

Կարդալ ավելին Գիպսից պատրաստված իրերի վաճառք

Հացի արտադրություն

Արթուր․

Բարև Ձեզ։ Որ խնդրեմ, կասե՞ք՝ հացի արտադրության դեպքում ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել ու ի՞նչ հաշվառում է պետք անել։ Ու նաև սննդի անվտանգության տեսչություն դիմելու գործընթացը ինչպե՞ս կազմակերպել։

Կարդալ ավելին Հացի արտադրություն

Համակարգիչների սպասարկումը, քարթրիջների լիցքավորումը և վերանորոգումը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն

Վարդան․

Բարև Ձեզ։

Հիմնարկության հետ ցանկանում եմ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։ Ունեմ ԱՁ՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում և ներկայում իրականացվող գործունեությունս համապատասխանում է միկրոձեռնարկատիրության պահանջներին։

Պայմանագրով նախատեսվող լրացուցիչ գործունեությունը հետևյալն է՝ համակարգիչների սպասարկում, քարթրիջների լիցքավորում և վերանորոգում։

Խնդրում եմ տեղեկացնել՝ արդյո՞ք նշված գործունեության տեսակները թույլատրում են շարունակել ԱՁ-ի գործունեությունը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում։

Կարդալ ավելին Համակարգիչների սպասարկումը, քարթրիջների լիցքավորումը և վերանորոգումը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն

Հեղինակային իրավունքի գնում և գրքերի վաճառք Amazon հարթակում

Լիլիթ Գաբրիելյան․

Ուզում եմ իմանալ՝ որքա՞ն կկազմեն հարկերը ՍՊԸ-ի համար, եթե մենք գնենք հեղինակային իրավունքը ռուսական իրավաբանական անձից և վաճառենք գրքերը Amazon-ում։

Կարդալ ավելին Հեղինակային իրավունքի գնում և գրքերի վաճառք Amazon հարթակում

Ինչու՞ է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը երբեմն վճարում 0 դոլար հարկ

Իլոն Մասկը պաշտոնապես դարձավ աշխարհի առաջին տրիլիոնատերը իր տիեզերական «SpaceX» ընկերության պատմական բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումից հետո 🚀

Նրա աննախադեպ 13-նիշանոց կարողությունը հիմնականում ձևավորվել է «SpaceX» և «Tesla» ընկերություններում ունեցած իր հսկայական բաժնեմասերի շնորհիվ։

Իսկ ինչու՞ է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը երբեմն վճարում 0 դոլար հարկ, իսկ երբեմն այդ հարկերը կարող են հասնել միլիարդների

Մանրամասն
Կարդալ ավելին Ինչու՞ է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը երբեմն վճարում 0 դոլար հարկ

Անհատույց վարձակալության դեպքում կառաջանա՞ հարկային պարտավորություն

Լուսինե․

Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենի անձնական մեքենան կարո՞ղ է անհատույց վարձակալության տրվել ՍՊԸ-ին։ Եթե այո, ապա հարկման ընդհանուր համակարգում աշխատող ՍՊԸ-ի մոտ կառաջանա՞ արդյոք հարկային պարտավորություն:

Կարդալ ավելին Անհատույց վարձակալության դեպքում կառաջանա՞ հարկային պարտավորություն

Նվազեցում շրջանառության հարկից Wildberries հարթակում վաճառելու ժամանակ

Մարի․

Բարև Ձեզ, ՀՀ-ում գրանցված շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ՌԴ-ում Wildberries – ով առևտուր է իրականացնում, ապրանքը ձեռք է բերում ռուսական ֆիրմայից` թղթային հաշիվ ապրանքագրով։ Դա համարվու՞մ է փաստաթղթավորված ձեռքբերում և կարո՞ղ է նվազեցվել շրջհարկից։

Կարդալ ավելին Նվազեցում շրջանառության հարկից Wildberries հարթակում վաճառելու ժամանակ

Զբոսաշրջիկներին ներգնա տուրիստական փաթեթներ վաճառելու համար

Արմինե․

Ցանկանում եմ հարկային դաշտում գրանցվել զբոսաշրջիկներին ներգնա տուր փաթեթներ վաճառելու համար:

Այս ոլորտի համար կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության 0% հարկային ռեժիմից օգտվել, թե՞ շրջանառության հարկով պետք է աշխատեմ:

Նշեմ, որ տարեկան շրջանառությունը հաստատ 24 մլն-ը չի գերազանցի:

Կարդալ ավելին Զբոսաշրջիկներին ներգնա տուրիստական փաթեթներ վաճառելու համար