ԱՁ զբաղվում է հագուստի վաճառքով

ԿՐԻՍՏԻՆԱ.

Բարև Ձեզ: խնդրում եմ օգնեք: Ես բացել եմ հագուստի վաճառքի խանութ, և հագուստը գալիս է Եվրոպայից: Ունեմ պետ. ռեգիստրի վկայական և ՀՎՀՀ: Գրանցվել եմ սեպտեմբեր ամսին: Բայց դեռ սոց. և վիճ. վարչություն չեմ գնացել, չգիտեմ` ի՞նչ պետք է ներկայացնեմ: Եվ եթե մենակ Ա/Ձ է, ես ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, 5000 դրամը որ հաշվեհամարին վճարեմ: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ԱՁ զբաղվում է հագուստի վաճառքով

  1. Հարգելի Քրիստինե, վիճակագրության վարչությունում գրանցվելը ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ: Կարող եք ինքնակամ գրանցվել, սակայն կարող եք նաև Չգրանցվել: Չգրանցվելը որևէ վարչական կամ այլ տիպի պարտավորություն չի առաջացնում: Վիճակագրության աշխատակիցները հիմնականում իրենք են իրենց անհրաժեշտ ոլորտներից ընտրում որոշ ընկերություններ և ծանուցում, որ այսուհետ պետք է ներկայացնեն հաշվետվությունները: Քանի դեռ Ձեզ չեն Ընտրել, Դուք որևէ պարտավորվածություն չեք կրում նման հաշվետվություններ ներկայացնելու համար:
    Ցանկացած իրավական հարցերով կարող եք գրել մեր կայք-ի ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ բաժնում, և մեր մասնագետներն իրենք կպատասխանեն կամ կապ կհաստատեն Ձեզ հետ:

    Լավագույն մաղթանքներով,
    “Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական և խորհրդատվական գրասենյակ,
    ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
    Հեռ. 055-29-24-20
    realhashvapah.am

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *