27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Սրբուհի
Սրբուհի
13 տարի առաջ

Հարգելի Արման, նոր եկամտային հարկի հաշվետվությունը փոխարինում է աշխատողների համար ներկայացվող եկամտահարկի և սոց. վճարի հաշվետվություններին, ուստի եթե չունեք վարձու աշխատող, էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու կարիք չկա:

Tihana
Tihana
13 տարի առաջ

Մի անհանգստացեք, Ձեր էլեկտրոնային պարտադիր հաշվետվության վերջնաժամկետը 2014թ-ի ապրիլի 15-ն է: Հանգիստ պայմաններում ID քարտ և կարդացող սարք ձեռք բերեք 2013թ-ի ընթացքում: Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի համաձայն, հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են հարկային տարվա համար, մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմնին ներկայացնել հրահանգի հավելված 7-ում նշված ձևով տարեկան եկամուտների մասին հաշվարկ, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված հարկ վճարողները` հրահանգի հավելված 8-ում նշված արտաքին ձևով տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ:

Արման
Արման
13 տարի առաջ
Ի պատասխան  Tihana

Շատ շնորհակալ եմ բոլորին սպառիչ պատասխանների համար:

Mariam
Mariam
13 տարի առաջ

Եթե մեկ հոգի է գրանցված, էլեկտրոնային չեք հանձնում:

Մարի
Մարի
13 տարի առաջ

էլեկտրոնային եղանակի անցնում են միայն վարձու աշխատող ունեցողները:

Ռաֆայել
13 տարի առաջ

Ես ուզում եմ իմանալ` եթե խանութը իմն է և աշխատողն էլ ես եմ, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հաշվետվությունը ներկայացնեմ: