30/10/2026

եկամտային հարկ

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել, եթե ՀՀ-ում ապրող ՌԴ քաղաքացին մեկ տարի աշխատել է Հայաստանից օնլայն ՌԴ-ի կազմակերպության համար որպես գրանցված աշխատող և վճարել է տասներեք տոկոս եկամտային հարկ, արդյո՞ք պետք է ՀՀ-ում էլ վճարի եկ․ հարկ։

ՀՀ-ում գրանցված է ինչ-որ հասցեում, կացության և աշխատանքի իրավունք չունի, սոց․ քարտ չունի։ Արդյո՞ք նա հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ և պարտավորություն է առաջանում հարկ վճարելու, ինչպես նաև արդյո՞ք պետք է նա ներկայացնի եկամուտների հայտարարագիր։

Նարինե․

Հարգելի՛ կոլեգաներ, խնդրում եմ ուղղորդել։

Մթերային խանութը (ՍՊԸ, շրջանառության հարկ վճարող) շուկայից ապրանք է ձեռք բերել առանց համապատասխան փաստաթղթի։

Մեր քայլերն են՝

  1. Կազմել միակողմանի գնման ակտ։
  2. Վճարել 20% եկամտային հարկ։
  3. Գործարքն արտացոլել եկամտային հարկի հաշվարկում։

Կխնդրեմ հուշել՝ եկամտային հարկի հաշվարկի ո՞ր բաժնում պետք է արտացոլել տվյալ գործարքը (արդյո՞ք 2-րդ բաժնում), և ո՞ր կոդի ներքո։

Կանխավ շնորհակալություն օգնության համար։

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք ճիշտ եմ մեկնաբանում օրենքը.
Շահաբաժինների ետ վերադարձի որոշման 5րդ գոդվածի գ կետով, եթե տարվա ընթացքում մեկ անգամ են ՀԴՄ տուգանել 416 հոդվածով, ապա հնարավոր է այս տարի 2025 թվականի վճարած շահաբաժնի հարկը ետ ստանալ։ Որոշման մեջ նշվում է 416 հոդվածի պահանջների երեք և ավելի անգամ խախտում։

Ալինա Մեխակյան․

Եթե գյուղ մթերք ենք ձեռք բերում գյուղացուց, ունենք գյուղապետարանի տեղեկանքը, գյուղացու անձնագրային տվյալները, կազմում ենք գնման ակտ, արդյո՞ք դա կարողանում ենք ծախսագրել շրջհարկով, և արդյո՞ք եկամտային հարկում գնման ակտը որևէ տողում արտացոլվում է։

Աստղիկ․

Բարև ձեզ, ունեմ ԱՁ՝ լեզվի դասընթացներ և վերապատրաստում անցկացնելու գործունեություն է, ցանկանում եմ ստանալ լիցենզիա, որպեսզի ինձ մոտ ուսուցանողը կարողանա օգտվի եկամտային հարկի վերադարձից։ Ու՞ր պետք է դիմեմ, և ի՞նչ գործընթաց է։ Շնորհակալություն։

Լուսինե․

Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենի անձնական մեքենան կարո՞ղ է անհատույց վարձակալության տրվել ՍՊԸ-ին։ Եթե այո, ապա հարկման ընդհանուր համակարգում աշխատող ՍՊԸ-ի մոտ կառաջանա՞ արդյոք հարկային պարտավորություն:

Շողեր․

Բարև Ձեզ: Շահութահարկի և եկամտային հարկի արտոնություններից կարող են օգտվել ՏՏ ոլորտի՝ ԱԱՀ-ով աշխատող բոլո՞ր կազմակերպությունները։

Պարույր․

Հարգելի կոլեգաներ, ԱՁ-ն ուզում է զբաղվել միրգ-բանջարեղենի վաճառքով։ Ապրանքները ձեռք է բերելու շուկայից առանց հարկաին հաշվի։ Աշխատելու է շրջհարկով։ Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել գործնթացը, գնման ակտ 10% եկամտային հարկով ու առանց նվազեցումների 10% շրջհա՞րկ։

ԱՁ հարկեր – ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

ԱՁ հարկեր – ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ հարկման համակարգեր են գործում Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են հարկման երկու հիմնական համակարգեր՝ հատուկ հարկման համակարգերը և ընդհանուր հարկման համակարգը։

Հատուկ հարկման համակարգերը ներառում են միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգերը։

Հարկման ընդհանուր համակարգում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են ԱԱՀ-ով և շահութահարկով։

Մանրամասն

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ե՞րբ կարող եմ դիմել 2025թ-ին վճարված ուսման վարձը ետ ստանալու համար։ Լսել եմ, որ մարտին արդեն կարող եմ հանձնել հայտարարագիրը և ետ ստանալ, արդյո՞ք ճիշտ է։ Շնորհակալություն։

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, որքա՞ն է կազմում ՏՏ ոլորտում գործող կազմակերպության աշխատակիցների եկամտային հարկը։ Արդյո՞ք գործում է 10% դրույքաչափ բոլոր աշխատակիցների համար։ Շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ,

2026թ. մարտի 1-ը 2025թ․ ընթացքում ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների (օրինակ՝ վարձավճար, շահաբաժին…) և եկամտային հարկի մասին տեղեկություններ ներկայացնելու վերջնաժամկետն է: Անհրաժեշտ է ներկայացնել.

165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին

Հրանտ․

Բարև Ձեզ: Անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարելիս եկամտային հարկի պահում կատարու՞մ է: Կանխավ շնորհակալություն։

Արթուր․

2019 թ-ի դեկտեմբերին ՀՀ եմ ներմուծել մեքենա, մաքսազերծել եմ նույն տարում ու այդ ստատուսով մնացել մինչև 2025 թ-ի դեկտեմբերին, մեքենան կանգնել է հաշվառման իմ անունով, ու այդ պահին նվիրատվություն եմ արել կնոջս, ինչի համար բացի հայտնի վճարներից գանձել են նաև 45 600 պետ տուրք։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ տուրք էր դա, ինչպե՞ս է հաշվարկվել այդ թիվը, որ մարմնից ճշտել և անհրաժեշտության դեպքում հետ ստանալ այդ գումարը, եթե 2020ից հետո երբեք մեքենա ձեռք չեմ բերել և չեմ վաճառել։ Նախապես շնորհակալ եմ։

Ալեքսանդր Չիլինգարյան․

Բարև Ձեզ: Ֆիզ անձանց վճարված շահաբաժնի եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխված Ձև 2 կա: Այն գործում է 2025-ի սկզբից: Կարո՞ղ եք տրամադրել այդ նոր Ձևը։

Հայկ․

Բարև ձեզ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կխնդրեմ օգնել։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, մատուցում է ծառայություններ։ Վերջերս ձեռք է բերել ապրանքներ շուկայից` առանց փաստաթղթի, որոնք վաճառում է Օզոնում։ Այդ ապրանքների համար դուրս է գրվել միայն տեղափոխության բեռնագիր։ Հիմա ձևակերպեմ հարցերս.

Հարց 1. Միակողմանի ձեռք բերված ապրանքների գումարը և առաջացած 20% եկամտային հարկը ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլել

Հարց 2. Օզոնում վաճառված ապրանքների համար պե՞տք է հաշիվ դուրս գրել և ի՞նչ տվյալների հիման վրա

Հարց 3. Տեղափոխության բեռնագրում նշված գումարները ենթակա՞ են հարկման շրջհարկով

Շնորհակալություն։

Ալբերտ․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, մեկ հարց ունեմ․ հագուստի և կոշիկի խանութ սրահ է, 2025 թվականին անցել է 24 միլիոն շրջանառությունը, և հունվարի 1-ից պետք է անցնեմ անվանացանկի, բայց ունեմ այսպիսի խնդիր՝ ես խանութում ունեմ օրինակ կանացի մայկաներ, որ այդ ապրանքներին չունեմ ձեռքբերման փասթաթուղթ, այդ դեպքում ի՞նչ է լինում և ի՞նչ է նշանակում, եթե ապրանքի ձեռքբերման փասթաթուղթ ունես, ապա հարկերդ կլինի ցածր, եթե չունես՝ կլինի բարձր։ Շնորհակալություն։

Ռուբեն․

Բարի օր, հարգելի կոլեգաներ։ Կազմակերպությունը լուծարման գործընթացում է գտնվում, ունի 1 աշխատող, որին պետք է ազատի աշխատանքից հունվարի 15-ին: Հունվար ամսվա համար պետք է հաշվարկվի աշխատավարձ մինչև 15-ը աշխատած օրերի և վերջնահաշվարկ: Եկամտայինի հաշվետվությունը և շահութահարկի հաշվետվությունը հենց ա՞յդ օրն եմ տալու։

Նաիրա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ պատասխանեք՝ եթե ծնողը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի և վճարել է երեխայի ուսման վարձը, կարո՞ղ է այդ գումարը եկամտային հարկով փոխհատուցվել։

Հայկ․

Բարև Ձեզ։ Աշխատանքային օրենսգրքի Հոդված 198 համաձայն, երբ գործատուն աշխատավարձը ուշացնում է, պետք է աշխատակցին վճարի տույժ 0.15 տոկոսի չափով։ Եթե օրինակ աշխատավարձը գործատուն ուշացրել է և 5 000 դրամ տույժ է վճարել, այդ տուժանքը հարկվու՞մ է եկամտային հարկավ։ Կխնդրեի նաև պատասխանը հիմնավորել եկամտային հարկի համապատասխան հոդվածով։

Նարինե․

Բարև Ձեզ։ ՊԵԿ-ից ծանուցագիր եմ ստացել, որ 2020-2024 թթ․ ընթացքում ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ձևավորել է շահույթ, սակայն հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում չեն հայտարարագրվել շահաբաժինների վճարումից առաջացած եկամտային հարկի պարտավորություններ։ Խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել այս դեպքում, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ծանուցումը, և արդյո՞ք կարելի է տարիներ շարունակ շահաբաժին չվճարել մասնակիցներին։

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն օնլայն ապրանք է պատվիրել և ստացել է Globbing-ով ու մաքսային հայտարարագրում չի արվել, այդ դեպքում այն վաճառելու դեպքում արդյո՞ք կդիտվի շուկայից ձեռքբերում և կհարկվի եկամտային հարկով, թե՞ պարզապես ծախսագրելու իրավունք չի ունենա։

Իրինա․

Բարև Ձեզ։ Կազմերպությունը գործընկեր ֆիզ անձի համար հյուրանոցային ծախս է կատարել կամ աշխատակցին նվեր քարտ է տրամադրել, պայմանական 100,000 դրամ։ Եկամտային հարկ է առաջանում, որպես այլ եկամուտ։ Հիմա հարկը առաջանում է 100,000-ից, թե՞ հետհաշվարկ անելով 125,000-ից։ Շնորհակալ եմ։

Հայկ․

Բարև Ձեզ ունեմ երկու հարց:

Հարց 1. 2024թ.-ին ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը իր անշարժ գույքը տվել է վարձակալության, գործարքը ստացել է պետական գրանցում: Եկամտային հարկը պահել և վճարել է հարկային գործակալը: Այս տարի այդ ֆիզ անձը պե՞տք է ներկայացնի հայտարարագիր, թե՞ ոչ:

Հարց 2. Հարց 1-ում նշված ֆիզ անձը զավակի համար վճարել է ուսման վարձ 2025թ. օգոստոսին: Արդյո՞ք նա կարող է 2026թ. օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից: Եթե ոչ, ապա կարո՞ղ է երեխայի մյուս ծնողը օգտվել, որը հանդիսանում է գրանցված աշխատող և հայտարարագիր ներկայացնող:

Rob.

Բարև Ձեզ։ Շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը գյուղացուց գնում է կաթ, վերամշակում և վաճառում, հարցս հետևյալն է.
1. գնման ակտի դեպքում եկամտային հարկի պարտավորություն առաջանու՞մ է, թե՞ ոչ
2. գնման ակտով ձեռքբերումները ճանաչվու՞մ է ապրանքի ձեռքբերում և դիտվու՞մ է որպես ծախս

Հապետ․

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է շահաբաժնի և փոխառության փոխմարմանը: 2024թ-ի արդյունքներով առաջացել է բաշխման ենթակա շահաբաժին՝ 29 մլն. դրամ: Հիմնադիը ընկերությանը պարտք է 29 մլն. դրամ փոխառության գումար: Հարց – փոխմարման ժամանակ մարվում է 29/29մլն, թե՞ (29մլն *5% = 27,55)/ 27,55մլն և հիմնադիրը պարտք է մնալու 1,45 մլն դրամ։

Վիկա․

Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն վարձակալել է տարածք ֆիզ․ անձից։ Պայմանագիրը որևէ վավերացում չունի, սակայն ՍՊԸ-ն փոխանցումով է վճարում վարձը։ Վարձավճարը գրված է 70 000։ Գործարքը կնքվել է 2024 մայիսից։ ՍՊԸ-ն պե՞տք էր եկամտայինը վճարեր և ներառեր հաշվետվության մեջ։ Իսկ հարկայինը եթե չունի տվյալներ, ի՞նչ կհետևեր դրան։ Ինչպե՞ս կարելի է ուղղել իրավիճակը։ Ուղարկե՞լ անցած ամիսների համար ճշտված հաշվետվություններ և հանձնե՞լ 165 ձևը։

Արթուր․

Հարգելի գործընկերներ, ֆիզ․ անձից գույք ձեռքբերելու դեպքում արդյո՞ք ֆիզ․ անձը կարող է հրաժարվել, որպեսզի հարկային գործակալը պահի եկամտային հարկը՝ փոխարենը առաջարկելով, թե ինքնուրույն կվճարի այն՝ եկամուտների հայտարարագրով հայտարարագրելով։ Շնորհակալություն։

Անի․

Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռք է բերում ֆիզ անձանցից խոտաբույսեր հետագայում դրանք վաճառելու նպատակով, ապա կարո՞ղ է գնման ակտով ձեռք բերել և ազատվել եկամտային հարկի 20 % պարտավորությունից, և այդ իմաստով ի՞նչ տարբերություն կա միակողմանի և երկկողմանի գնման ակտերի միջև։ ՀՕ 150 հոդվածի 13-րդ մասի համաձայն շրջհարկով աշխատող ԱՁ-ն ցանկացած ապրանքի ձեռք բերման ժամանակ է ազատվու՞մ եկամտային հարկի պարտավորությունից։