ԱՁ ծանուցում է ստացել վարչական տուգանքի վերաբերյալ

Արամ.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. 2013թ.փետրվարին բացել եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալել, ՀԴՄ չեմ ունեցել, գործունեություն սկսելու դիմում չեմ տվել: 2014թ. մարտին հանձնել եմ ԱՁ-ի վկայականը և լուծարել այն: Սակայն 2014 թ. ապրիլին հարկայինը ստիպել է ներկայացնել տարեկան հաշվետվություն և վճարել 60.000 դրամ (մեկ չաշխատած տարվա 5.000-ները): Ներկայացրել եմ ու վճարել: Հիմա էլ ծանուցում են ուղարկել, իբրև թե 2013թ-ի եռամսյակային հաշվետվություններ չներկայացնելու համար վարչական պետք է մուծեմ + մեկ ամսվա էլ 5.000: Կարո՞ղ եք ինձ ասել` ո՞ր մի կատարած գործունեությանս համար են ինձ հետապնդում: Կանխավ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ԱՁ ծանուցում է ստացել վարչական տուգանքի վերաբերյալ

  1. Դուք Ձեր աշխատած ժամանակաշրջանի համար եռամսյակային 0-ական հաշվետվություն ներկայացնեիք:

  2. Հարգելի Սուրեն, բայց ես գրել եմ, որ չեմ աշխատել: Ի՞նչ է նշանակում “աշխատած ժամանակաշրջան”, եթե ոչ ՀԴՄ եմ վերցրել, ոչ մի գործունեություն եմ սկսել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *