Ա/Ձ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Դավիթ.

Բարև ձեզ:

Ժողովուրդ մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: Անհատ Ձեռներեցը համարվում է ԱԱՀ վճարող: Եթե նա ամսական 3 միլիոնից ավել կանխիկ գնումներ է կատարում, արդյո՞ք նա իրավունք ունի եկամտահարկի հաշվարկի մեջ ցույց տալ 3 միլիոնից ավել` որպես ծախս:
Եթե ոչ, խնդրում եմ ասեք, թե ո՞ր իրավական ակտով է այն կարգավորվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիդա

Իհարկե եկամտահարկի առումով կարող է ծախսագրել, եթե պահպանված են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանձները համաձակմ ՀՀ կառավարության 1998թ. օգոստոսի 5-ի 525 որոշման, այսինքն համար ունեք Հաշիվ ապրանքագրեր, իսկ եթե ձեռքբերումները միակողմանի գնման ակտերով կամ չհիմնավորված փաստաթղթով են կատարվել կարող եք համախառն եկամտից նվազեցնել ամսական 3,0 մլն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:

Դավիթ

Շատ շնորհակալ եմ Լիդա ջան,
իսկ ավելի կոնկրետ` եթե ձեռքբերումը կատարվել է ՀԴՄ-կտրոններով, այդ դեպքում նույնպես կարող եմ նվազեցնել 3 միլիոնից ավելի?

Արթուր

(4-րդ կետը փոփ. 30.10.00 N 693, 10.07.03 N 864-Ն, 07.08.08 N 1018-Ն)

5. Կրճատ հաշիվ-ապրանքագիրը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող ՀԴՄ-ների կտրոնները (սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված վավերապայմանները ձեռք բերողի կողմից ինքնուրույնաբար լրացվելու դեպքում` անմիջականորեն ՀԴՄ-ի կտրոնի վրա կամ դրան կցված փաստաթղթում) ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթուղթ, եթե դրանց հանրագումարը չի գերազանցում ամսական 3.0 մլն դրամը` միանվագ գործարքը 300 հազ. դրամը չգերազանցելու դեպքում:

Սույն կետի առաջին պարբերության դրույթները կիրառվում են նաև ժամանակի ընթացքում մաշված ՀԴՄ-ների կտրոնների վրա, եթե հարկ վճարողի մոտ առկա է դրան համապատասխանող պարզեցված հաշվարկային փաստաթուղթը կամ այդ ՀԴՄ-ի կտրոնի ընթեռնելի պատճենը, ինչպես նաև` այն դեպքերում, երբ ՀԴՄ-ի կտրոնի վրա բացակայում են սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում նշված վավերապայմանները` դրանք հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար լրացվելու դեպքում (անմիջականորեն ՀԴՄ-ի կտրոնի վրա կամ դրան կցված փաստաթղթում):

Դավիթ

Շնորհակալություն Արթուր ջան:
Մի հարց ևս. այդ դեպքում ես կարո՞ղ եմ կազմել 3 միլիոնից ավելի միակողմանի գնման ակտ (իհարկե դրա դիմաց 11 տոկոս եկամտահարկ վճարելով): Ինչպես օրենքից հասկացա՝ կարող եմ:

Albert

Բարև Ձեզ, Դավիթ։ Կարող եք, բայց որպես ծախս կդիտվի միայն 3 միլիոնից ոչ ավելը։ Դրանից ավել գումարի չափով ակտերը, ուղղակի անիմաստ կլինի կազմել։ Եվ այդ 3 միլիոնից ավել գումարի համար վճարած 11 տոկոս հարկը կլինի բյուջեին Ձեր կողմից նվիրած շատ շքեղ նվեր, որովհետև այդ գումարը հետագայում շաաաաաաաատ՜ դժվար կլինի հետ բերել։ 🙂

Արթուր

Ալբերտ, մի բան հարցնեմ: Տարեկան կտրվածքով իմ կազմած գնման ակտերը, որոնց մեջ գրված է` ձեռք է բերված տոնավաճառից, վճարում եմ 11 տոկոսը, որը մտնում է ծախսերի մեջ, դա գիտեմ, բայց արդյո՞ք այդ կազմածս գնման ակտը կարող եմ որպես ծախս համարել և եկամտահարկից նվազեցում կատարել:

Դավիթ

Բոլորիցդ շնորհակալ եմ…..

Դավիթ

Արթուր, ոչ թե կազմած գնման ակտի 11 տոկոս եկամտահարկը պետք է նվազեցնես՝ որպես ծախս, այլ միայն գնման ակտի գումարը:

Albert

Բարև, Արթուր։ Ոչ թե կարող ես, այլ պետք է ներառել ծախսերի մեջ, բայց հաշվի առնելով հետևյալ սահմանափակումները, որ յուրաքանչյուր ակտի գումարը չպետք է գերազանցի 300 հազ. դրամը, իսկ ակտերի ամսական հանրագումարը չպետք է գերազանցի 3 մլն. դրամը։ Հակառակ դեպքում՝ իմաստ չեմ տեսնում այդ ապրանքի համար 11 տոկոս վճարելու։

Էդիկ

Բարև Ձեզ, ես այստեղ կարդացի կարծիքներ, և նշեմ , որ համաձայն չեմ, որ Անհատ Ձեռնարկատերը կարող է ծախս ճանաչել միակողմանի գնման ակտով ձեռքբերումները /կամ այսպես ասած Շուկայական գնումները, Առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերումները/: Եթե որևէ մեկն գիտի հակառակն ապացուցող օրենսդրական ակտ, ապա թող նշի այն` ներառյալ հոդվածն ու կետը:

Հարգանքներով`
Էդիկ Սաիլյան

Հերմինե

Այո Արթուր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի և դրանց մասով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն հաշվարկված և վճարված եկամտահարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Էդիկ

Հարգելի Հերմինե, իսկ չե?ք մտածել, որ “Շահութահարկի մասին ” ՀՀ օրենքը տարածվում է ոչ թե անհատ ձեռնարկատիրոջ, այլ կազմակերպությունների վրա:
Ես մնում եմ իմ կարծիքին….Դուք, իմ կարծիքով, ոչ ճիշտ հոդված եք հղել:

Albert

Էդիկ, դուել ես սխալ, Հերմինենելա ոչ ճիշտ հղում կատարել։ Պետք էր ոչ թե Շահութահարկի մասին օրենքի հոդվածին հղում կատարեր, այլ հենց այդ հոդվածում նշվող Եկամտահարկի մասին օրենքի 21 հոդվածին։ Քո սխալնել նրանումա, որ չգիտես Եկամտահարկի մասին օրենքի 21 հոդվածի մասին։ Կարդա ու,իմ կարծիքով, պետք է, որ հասկանաս քո սխալը, ու հետագայում փոխես քո սխալ կարծիքը։