ԱՁ-ն ունեցել է շրջանառության հարկի գերավճար

Անահիտ.

2013թ.֊ին Ա/Ձ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, որից 1 ամիս հետո անհատ ձեռնարկատերը մահացել է։ Տեղյակ եմ, որ այդ ժամանակ ունեցել է շրջանառության հարկի գերավճար։ Ցանկանում եմ ճշտել՝ կարո՞ղ են արդյոք ժառանգները այդ գերավճարը կանխիկացնել կամ օգտագործել այլ նպատակով, եթե այո, ապա հարկային օրենսդրության ո՞ր օրենքով է կանոնակարգվում այդ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ԱՁ-ն ունեցել է շրջանառության հարկի գերավճար

  1. ՀՕ Հոդված 51. Հարկային պարտավորությունների կատարումը և հարկերի վերադարձը ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում

    7. Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ նրա անձնական հաշվի քարտում առկա՝ հարկի դեբետային գումարները, միասնական հաշվի գումարների մնացորդները, ինչպես նաև գերավճարները ենթակա են վերադարձման նրա ժառանգին (մեկից ավելի ժառանգների դեպքում՝ ժառանգներին՝ ժառանգած՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքին համամասնորեն):

    0
  2. Նման դեպքում հայտնեք նոտարին և նա կասի թե ինչ փաստաթղթեր այդ կապակցությամբ ներկայացնեք ժառանգության զանգվածի մեջ հաշվի առնելու նպատակով: Հնարավոր է հարկայինից գերավճարի թիվը պարունակող տեղեկանք տանեք ներկայացնեք նոտարին :

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *