ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

Դավիթ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գրանցել եմ Ա/Ձ, սակայն, իրադարձություններից ելնելով, այն չի օգտագործվել (մոտ 3 ամիս), և ID քարտը չի ակտիվացվել: Ինչպե՞ս կարող եմ փակել կամ սառեցնել Ա/Ձ-ն՝ խուսափելով խնդիրներից:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

  1. Եթե բացման օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում լիազորված անձի ID քարտով դիմել եք Հարկային տեսչություն (201 ձևով) շրջանառության հարկ վճարող ճանաչվելու համար, ապա մինչև 2019թ. ապրիլի 20-ը ներառյալ պետք է նույն ID քարտով ներկայացնեիք շրջանառության հարկի 0-ական հաշվարկ: Եթե չեք ներկայացրել շրջանառության հարկի դիմում, ապա հանդիսացել եք ԱԱՀ վճարող, որի համար ամեն ամսվա մինչև 20-ը ներառյալ պետք է ներկայացնեիք նախորդ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկ: Եթե վերը նշված հաշվարկները Ձեր կողմից չեն ներկայացվել, ապա լուծարման կամ դադարեցման դեպքում կարող են առաջանալ խնդիրներ (վարչական տուգանք հաշվարկները չներկայացնելու համար): Իսկ ԱՁ-ի լուծարման համար անհրաժեշտ է համապատասխան դիմում ներկայացնել տարածքային Հարկային տեսչություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *