22/10/2026

լուծարում

Գոհար․

Բարև ձեզ: 2026թ-ի հուլիսի 29-ին գրանցել եմ ԱՁ, նույն օրն այցելել եմ Հարկային, գրանցվել Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգում որպես լիազոր, ստացել եմ օգտվողի անուն և գաղտնաբառ: Օգոստոսի 17-ին, մինչ հարկատեսակի ընտրության հայտ ներկայացրելու 20 օրը լրանալը, Պետռեգիստրի կայքում առցանց լուծարել եմ ԱՁ-ն: Հարկատեսակի ընտրության հայտ չեմ ներկայացրել: Էլ. հասցեիս ստացել եմ ԱՁ-ի լուծարման մասին տեղեկանքը: Արդյո՞ք հարկայինի հետ կապված որևէ լրացուցիչ քայլեր ունեմ ձեռնարկելու, որ հետագայում պարտքեր չգոյանան: Շնորհակալություն։

Արամ Առաքելյան․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն նախապատրաստվում է լուծարման։ Առաջացել է հետևյալ հարցը․

Լուծարման համար ՍՊԸ-ն պետք է վճարի ԱԱՀ և Գույքահարկ։ Սակայն կադաստրային գինը այնքան բարձր է, որ ԱԱՀ ՍՊԸ-ն վճարել չի կարող։ Ինչպիսի՞ հնարավորություններ կան լուծարման գործընթացը ավարտելու համար։

Հարություն․

Բարև Ձեզ, նորաբաց ԱՁ առցանց բացել եմ մեկ շաբաթ ժամկետով, գործունեություն չեմ իրականացրել, նույն եղանակով հանել եմ հաշվառումից, ասացեք խնդրեմ՝ հետագա հարկային պարտավորություններից խուսափելու համար ի՞նչ գործողություններ պետք է իրականացնեմ, դեռևս 20 օրյա ժամկետի մեջ եմ։

Ռուբեն․

Բարձ Ձեզ։ Եթե կազմակերպությունը 2025 թվականի նոյեմբերից գտնվում է լուծարման գործընթացում, արդյո՞ք հանձնում է իրական շահառուի հայտարարագիրը։

Անահիտ․

Ա/Ձ-ն բացվել է այսօր, և ուզում եմ փակել, դեռ էլեկտրոնային հարթակում լիազոր չեմ բացել և ոչ մի հաշվառում չեմ անցել, բացի պետական գրանցումը, եթե հիմա հաշվառումից հանեմ, որևէ այլ գործողություն կա՞ կատարելու։

Ռուբեն․

Բարի օր, հարգելի կոլեգաներ։ Կազմակերպությունը լուծարման գործընթացում է գտնվում, ունի 1 աշխատող, որին պետք է ազատի աշխատանքից հունվարի 15-ին: Հունվար ամսվա համար պետք է հաշվարկվի աշխատավարձ մինչև 15-ը աշխատած օրերի և վերջնահաշվարկ: Եկամտայինի հաշվետվությունը և շահութահարկի հաշվետվությունը հենց ա՞յդ օրն եմ տալու։

Նարինե․

Բարև ձեզ, ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկվել և այլևս պիտանի չէ շահագործման։ ԱՊՊԱ-ն վնասը արձանագրել է 8 մլն, իսկ փոխհատուցելու է առավելագույն չափով՝ 1,6 մլն։ Արդյո՞ք կարելի է այս դեպքում մեքենան լուծարել և հարկային տեսանկյունից ծախս ճանաչել և եթե այո, ի՞նչ հիմքեր են պետք դրա համար։

Անուշ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում։ Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետը լրանում է մայիսի 18-ին։ Ինձ այսօր (մայիսի 13-ին) հարկային տեսչությունից էին զանգահարել, խնդրում էին բանկային հաշվի քաղվածք տրամադրել։ Ես փորձեցի ճշտել լուծարման հաշվեկշռի վերաբերյալ տեղեկություն ստանալ, ասեցին, որ դա հանձնվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչպես բոլոր հաշվետվությունները։ Բայց ես էլեկտրոնային համակարգում նման հաշվետվության ձև չեմ գտնում։ Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հենց հարկային և կոնկրետ ե՞րբ (լուծարման համար)։ Որտեղի՞ց գտնեմ ձևերը։ Շնորհակալություն։

Գրիգոր․

Բարև Ձեզ։ Չէի՞ք հուշի՝ ՀԿ գործունեությունը դադարեցնելու քայլերի հաջորդականությունը որն է, ու ժողովի որոշման օրինակ կարո՞ղ եք տրամադրել, որով լուծարվում է կառույցը։

Մադլենա․

Բարի օր, հարգելի հաշվապաhներ: Խնդրում եմ տալ օրենքից հղումներ: ՍՊԸ-ն չի գործում 2017թ-ից, ազատվել են բոլոր աշխատակիցները: Իսկ 2018թ 4-րդ և 2019թ 1-ին եռամսյակներում մաս-մաս վաճառվել է ՍՊԸ-ին պատկանող տարածքը (անշարժ գույքը), վճարելով 10% հարկ գույքի օտարման համար: 2024թ․ դեկտեմբերին դիմել ենք լուծարման: Բացվել է ստուգում, և հիմա ասում են, որ օտարումից պիտի բաշխվի շահաբաժին և վճարվի 5% հարկ: Ասեմ, որ հիմնարկը աշխատել է շրջանառության հարկով և ժամանակավոր դադարի ժամանակ էլ ամեն տարի տրվել է հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու համար: ՍՊԸ-ի աշխատելու ընթացքում տնօրենը տվել է փոխառություն: Քանի որ խանութը աշխատում էր վնասով՝ փակվեց: Գույքի օտարման գումարով մարվել է փոխառության տրված գումարի մի մասը: 5 տարի պահելուց հետո հիմնարկի փաստաթղթերը վերացվել են: Խնդրում եմ ասեք. արդյոք կարո՞ղ են 6-7 տարվա փաստաթղթեր պահանջել, և ինչպե՞ս ապացուցել, որ անշարժ գույքի վաճառքի գումարով մարվել է փոխառություն: Ասեմ նաև, որ պահանջել են 5 տարվա բանկային քաղվածք 01.01.20-21.01.25թ: Կանխավ՝ շնորհակալ եմ:

Աննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ընկերությունը լուծարման գործընթացում է, չունի ոչ մի պարտավորություն, ունի ակտիվ՝ անշարժ գույք (հողամաս):

1. Այդ ակտիվը ժողովի որոշումով կարո՞ղ է փոխանցվել սեփականատիրոջը, թե՞ պետք է ընկերությունը օտարի, առաջացած հարկերը վճարի և նոր միայն գումարը փոխանցի սեփականատիրոջը։ Ըստ քաղ.օրենսգրքի 69 հոդվածի 6 կետի՝ Հոդված 69. Իրավաբանական անձի լուծարման կարգը 6. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո իրավաբանական անձի մնացած գույքը հանձնվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ: Իրավաբանական անձի կանոնադրությամբ յալ բան նախատեսված չէ: Ի՞նչ կարող է նախատեսված լինել օրենքով, այլ իրավական ակտերով:

2. Գույքը սեփականատիրոջը փոխանցվելու դեպքում եկամտային հարկ կառաջանա՞։

Նախապես շնորհակալություն:

Սարգիս․

Բարև Ձեզ։ ԱՁ-ը ծառայությունների մատուցման հաշիվը սխալմամբ չեղարկել է, բայց մյուս կողմը գումարը փոխանցել է։ Դրանից հետո հաշիվ դուրս գրողը ԱՁ փակել է։ Հիմա մյուս կողմը ուզում է, որ հաշիվը գրվի, կամ ի՞նչ լուծում կա։ Շնորհակալություն։

Արամ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։

1․ Եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ի սեփականատերը և տնօրենը նույն անձն է, արդյո՞ք օրենքը թույլ է տալիս սեփականատիրոջը անհատույց ծառայություն մատուցել ընկերությանը և որպես տնօրեն աշխատավարձ չստանալ։

2․ Ընկերությունը նախորդ տարվանից գտնվել է լուծարման գործընթացում և վերսկսում է գործունեությունը տարվա կեսից, այդ պահին եթե ուղարկի շրջհարկով աշխատելու դիմումը և իրական շահառուի մասին հայտարարությունը, խնդիր չի՞ առաջանա։

Ջուլիա․

Բարի ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց. ՍՊԸ 2023 թվականին գործունեություն է ծավալել 2 ամիս և մինչ այսօր գտվում է ժամանակավոր դադարում։ Սակայն ուզում ենք լուծարել, բայց ունենք տնօրենին տրամադրված փոխառություն 2 մլն դրամի չափով։ Արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի հետագայում։ Ընկերությունը չունի Դտ և Կտ պարտքեր, շահութահարկի հաշվետվությունն հանձնված է և հարկը վճարված։

Հարութ․

Խնդիր. Հիմնական միջոցների լուծարող հանձնաժողովը լուծարման ակտով լուծարել է հաստոց 985 000 դրամ սկզբնական արժեքով, 820 000 դրամ կուտակված մաշվածքով։ Հաստոցի ապատեղակայման համար հաշվարկվել են 20 000 դրամաշխատավարձ և 5 000 դրամ սոցապ հատկացումներ։ Հաստոցի լուծարքից ստացվել է 35 000 դրամի ջարդոն, որը մուտքագրվել է օժանդակ նյութերի պահեստ։ Տալ հաշվապահական ձևակերպումները։

Այլ հաշվապահական խնդիրներ

Բարև բոլորին: x կազմակերպությունը y-կազմակերպությանը պարբերաբեր պետք է գումարներ փոխանցի, ի կատարումն ապագա պարտավորությունների յուրաքանչյուր եռամսյակ ավել է վճարում, որի արդյունքում y կազմակերպության մոտ առաջանում է ավել գումար։ Այժմ x կազմակերպությունը լուծարվել է։ Ի՞նչ պետք է անի y կազմակերպությունը ավել վճարված գումարների հետ, ինչպե՞ս պետք է դուրս գրի այդ գումարը։

Գայանե․

Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը լուծարված է, կարո՞ղ է իր կրեդիտորական պարտքը փակել երրորդ կամակերպության դեբիտորական պարտքի հաշվին (պարտքի փոխանցման եռակողմ համաձայնագիր կազմելու միջոցով)։

Դիանա․

Բարի երեկո։ Եթե անձը ֆիզ. արձակուրդում է, կազմակերպությունը լուծարվում է.

1) Երեխայի խնամքի նպաստը դադարեցնու՞մ են փոխանցել

2) Եվ եթե մյուս աշխատակցի վճարվող արձակուրդն ավարտվել է (2 տարին), 1 տարի հետո պետք է վերադառնար աշխատանքի, վերջնահաշվարկ ունի՞ ստանալու

Շնորհակալ եմ։

Քնարիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մի հատ խնդրի առաջ եմ կանգնել, օգնեք լուծել․ կազմակերպությունը (շրջհարկով աշխատող) տնօրենին տվել է փոխառություն 36 մլն., հիմա հնարավոր է կազմակերպությունը փակվի, ինչպե՞ս էդ գումարը տնօրենը հետ տա։

Շուշան․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ! Խնդրում եմ պարզաբանել ԱՁ-ի (շրջանառության հարկ վճարող, հանրային սննդի ոլորտ) լուծարման հետ կապված ո՞ր պետական մարմիններին և ի՞նչ տեղեկատվություն է անհրաժեշտ ներկայացնել։

Լիանա․

Բարև ձեզ։ Սեպտեմբերի վերջին սկսվում է դեկրետային արձակուրդս, սակայն մինչ այդ կազմակերպությունը լուծարվում է։ Ես պետք է աշխատանքից հեռացման ու նոր ընդունման դիմումներ լրացնեմ։ Ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվելու մայրության նպաստ և կլինի՞ այն, եթե փաստացի նոր աշխատավայր է դառնում։