ԱՁ չի ներկայացել ՀՏ

Սոնա.

Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում 25.02.2014թ, սակայն դեռ չի ներկայացել հարկային: Եթե Ա/Ձ-ն չի պատրաստվում գործունեություն իրականցնել, արդյո՞ք պետք է ներկայանա հարկային և ստանա ՀՎՀՀ, և արդյո՞ք պետք է որևէ վճարում անի և հաշվետվություն ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

7 մեկնաբանություն - “ԱՁ չի ներկայացել ՀՏ

  1. Եթե ուշադիր կարդաք` վկայականում ՀՎՀՀ-ն կգտնեք, հարկային գնալու կարիք չկա, արդեն ձեր տվյալներն այնտեղ կան էլեկտրոնային համակարգով:

  2. Պետք է վճարի 5000 դր. եկամտային հարկ և ներկայացնի 0-ական հաշվետվություն շրջանառության հարկի հաշվարկ եռամսիակային, նախապես նույնականացման քարտ հանի և գրանցվի սպասարկման կենտրոնում էլեկտրոնային ստուագրության համար:

  3. Հարգելի Սոնա, արդեն մի քանի տարի է` ԱՁ-երը ր այլ կազմակերպությունները պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո չեն ներկայանում հարկային, դրա կարիքը չկա, ձեր վկայականի մեջ ՀՎՀՀ արդեն կա, իսկ ինչ հաշվետվություն հանձնել` պետք է ավելի մանրամասն զրուցել, Կարո 093401927

  4. Հարգելի Սոնա, պետք է անպայման ներկայանան ՀՏ պետ. ռեգիստրի և Ա/Ձ պատճեները իրենց տալու, ինչպես նաև դիմում ժամանակավորապես դադարելու մասին:

    1. Հարգելի Գևորգ, շատ շնորհակալ եմ արձագանքի համար: Իսկ ժամանակավոր դադարեցնելու դեպքում նույնականացման քարտ և էլ. ստորագրություն հանելու անհրաժեշտություն կա՞:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *