ԱՁ չի ներկայացել ՀՏ

Սոնա.

Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում 25.02.2014թ, սակայն դեռ չի ներկայացել հարկային: Եթե Ա/Ձ-ն չի պատրաստվում գործունեություն իրականցնել, արդյո՞ք պետք է ներկայանա հարկային և ստանա ՀՎՀՀ, և արդյո՞ք պետք է որևէ վճարում անի և հաշվետվություն ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Эрика
Эрика
12 տարի առաջ

Եթե ուշադիր կարդաք` վկայականում ՀՎՀՀ-ն կգտնեք, հարկային գնալու կարիք չկա, արդեն ձեր տվյալներն այնտեղ կան էլեկտրոնային համակարգով:

Эрика
Эрика
12 տարի առաջ

Պետք է վճարի 5000 դր. եկամտային հարկ և ներկայացնի 0-ական հաշվետվություն շրջանառության հարկի հաշվարկ եռամսիակային, նախապես նույնականացման քարտ հանի և գրանցվի սպասարկման կենտրոնում էլեկտրոնային ստուագրության համար:

Սոնա
Սոնա
12 տարի առաջ
Ի պատասխան  Эрика

Հարգելի էրիկա, շատ շնորհակալ եմ պատասխանի համար:

Կարո
Կարո
12 տարի առաջ

Հարգելի Սոնա, արդեն մի քանի տարի է` ԱՁ-երը ր այլ կազմակերպությունները պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո չեն ներկայանում հարկային, դրա կարիքը չկա, ձեր վկայականի մեջ ՀՎՀՀ արդեն կա, իսկ ինչ հաշվետվություն հանձնել` պետք է ավելի մանրամասն զրուցել, Կարո 093401927

Սոնա
Սոնա
12 տարի առաջ
Ի պատասխան  Կարո

Հարգելի Կարո, շատ շնորհակալ եմ պատասխանի համար:

Գևորգ
Գևորգ
12 տարի առաջ

Հարգելի Սոնա, պետք է անպայման ներկայանան ՀՏ պետ. ռեգիստրի և Ա/Ձ պատճեները իրենց տալու, ինչպես նաև դիմում ժամանակավորապես դադարելու մասին:

Սոնա
Սոնա
12 տարի առաջ
Ի պատասխան  Գևորգ

Հարգելի Գևորգ, շատ շնորհակալ եմ արձագանքի համար: Իսկ ժամանակավոր դադարեցնելու դեպքում նույնականացման քարտ և էլ. ստորագրություն հանելու անհրաժեշտություն կա՞: