Ա/Ձ տարեկան սոցիալական վճարներ

N.N.

Բարև բոլորին: Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան սոցիալական վճարների հաշվարկման մասին օրենքը, ըստ որի սոցիալական վճարը հաշվարկվում է տարեկան եկամտի նկատմամբ 3%-ի չափով, արդյոք ենթարկվել է փոփոխության, և եթե այո, խնդրում եմ նշեք փոփոխությունը հաստատող փաստաթղթի համարը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ա/Ձ տարեկան սոցիալական վճարներ

  1. Որքնով տեղյակ եմ այս տարի սոց վճարների մասին օրենքում փոփոխություններ չեն կատարվել, մանավանդ ինչ վերաբերվում է 2009թ.-ի սոց վճարներին:

    0
  2. Եթե ՓՄՁ-ի ն է վերաբերվում, ապա ոչ, չի փոխվել , իսկ եթե այլ, ապա հաշվարկվում է ընդանուր շկալայով, Սոց վճարների մասին օրենք, 5 հոդված 5 կետ:

    0
  3. Ոչ չի փոխվել,
    ԱԱՀ վճարող չհամարվող և հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումները կատարում են սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի նկատմամբ 3 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից:
    Հաշվարկման օբյեկտ = Շրջանառություն – հիմնավորված ծախսեր

    0
  4. Այդ նույն հարցը ինձ էլ էր մտահոգում: Հղվելով Սոց վճարների մասին օրենքի 5հոդված 5 կետին, կասեմ հետեւյալը. եթե Ա/Ձ-ն, շրջանառության ծավալով ՓՄՁ լինելով հանդերձ ինչ-ինչ պատճառներով ԱԱՀ վճարող է համարվում, ապա այդ դեպքում տարեկան սոց.վճարի գումարը կհաշվարկվի ընդհանուր դրույքաչափերով, իսկ 3%-ով հաշվարկը վերաբերվում է միայն ԱԱՀ վճարող չհամարվող եւ հաստ. վճար վճարող Ա/Ձ-երին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *