Աշխատողը աշխատում է գործարքային

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ կասե՞ք՝ եթե աշխատողը աշխատում է գործարքային, նրա աշխատավարձից պահումներ լինու՞մ են, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպիսի՞ և համաձայն ո՞ր օրենքի:

Կանխավ շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Գրիգոր
Գրիգոր
16 տարի առաջ

Աննա ջան, իմ կարծիքով՝ պահումները կատարվում են նույն ձև, ինչպես և ժամավճարայինում, առանց տարբերության: Պետք է հաշվել՝ ամսվա կտրվածքով ինչքան է կազմում աշխատավարձը, և կատարել պահումները՝ եկամտահարկը, սոց.-ի 3 %-ը:

Աննա
Աննա
16 տարի առաջ

Շնորհակալ եմ: Մի հարց էլ ունեմ, խնդրում եմ, կպատասխանե՞ք: Եթե կազմակերպությունը նորաբաց է (ծառայություն և արտադրություն միաժամանակ), ո՞ր հարկատեսակով է գերադասելի աշխատել՝ ԱԱՀ-ո՞վ, թե՞ միայն շահութահարկով՝ առանց ԱԱՀ առանձնացնելու: Շնորհակալ եմ:

Գրիգոր
Գրիգոր
16 տարի առաջ

Խնդրեմ, Աննա ջան 🙂 Այսպես ուղղակի սխալ կլինի Ձեզ խորհուրդ տալ, դա կախված է շատ բաներից, օրինակ՝ արդյո՞ք Ձեր հաճախորդները կուզեն առանց ԱԱՀ-ի թուղթ և նման շատ բաներ: Իհարկե առանց ԱԱՀ-ի գլխացավանքը քիչ է, բայց պետք է նաև դիտեք Ձեր շահերը:

Աննա
Աննա
16 տարի առաջ

Շնորհակալ եմ:

Մուրադ
Մուրադ
16 տարի առաջ

Աննա ջան, անկախ այն բանից, թե ինչ ձևով եք աշխատավարձ հաշվում, աշխատավարձը վճարելուց Դուք որպես գործատու պարտավոր եք կատարել համապատասխան պահումները՝ եկամտահարկ և սոց. 3 %: Իսկ ինչ վերաբերում է ԱԱՀ-ով աշխատելուն, այսօրվա պայմաններում գնորդները գերադասում են աշխատել ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության հետ:

Արսեն Դ.
Արսեն Դ.
16 տարի առաջ

Հարգելի Աննա, մեկ խորհուրդ՝ մինչ հարկման դաշտը որոշելը, ուսումնասիրեք Ձեր սպառման շուկան:

Լևոն
Լևոն
7 տարի առաջ

Վերջնահաշվարկի դեպքում քանի՞ աշխատանքային օրվա ընթացքում է կատարվում աշխատավարձի փոխանցումը: