Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Մանուշ.

Բարև Ձեզ այս սայթում կարդացի որ ամենամյա արձակուրդ հաշվում են աշխատանքային 20 օր, ես ինքս աշխատում եմ համայնքապետարանում հաշվապահ ու արձակուրդ հաշվում եմ աշխատանքային 28 օր,ասացեք խնդրեմ ես ճիշտեմ հաշվարկում թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

  1. Մանուշ ջան, եթե միչև օգոստոսի 7 ես հաշվարկել ուրեմն ճիշտես, ինչու օգոստոսի 7, որովհետև աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները ուժի մեջ են մտել վերը նշված ամսաթվից, փոփոխությունների համաձայն, եթե կազմակերպությունը աշխատում է հինգօրյա աշխատանքային ռեժիմով, ապա տարեկան արձակուրդը կազմում է 20 աշխատանքային օր, իսկ վեցօրյա ռեժիմի դեպքում 24 աշխատանքային օր:

    0
  2. երբ վերը նշված կարծիքը գրում էի դեռ չէի կարդացել ԱՕ-ի փոփոխությունները< ԱՅՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՔ 20 ՕՐ Է

    0
  3. Մանուշ
    Ոչ սխալ եք հաշվարկել մինչև այժմ: Ամենամյա արձակուրդը մինչև վերջին փոփոխությունը 28 օր էր, ոչ թե աշխատանքային այլ օրացուցային:
    Հոդված 159.
    Ամենամյա նվազագույն արձակուրդը
    1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օր է:
    Իսկ վերջին փոփոխությունից հետո`
    Հոդված 159.
    Ամենամյա նվազագույն արձակուրդը
    1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *