22/10/2026

արձակուրդ

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. օրենքը չի արգելում չէ՞ աշխատանքից ազատել աշխատակցին, ում 2 տարի երեխայի խնամքի արձակուրդը լրացել է, ընդ որում վերջինիս համաձայնությամբ, նա անցնում է այլ աշխատանքի, եթե ԱՕ-ում կա նման արգելքով հոդված կամ ՀՀ կառավարության որոշում, խնդրեմ կգրե՞ք համապատասխան օրենքի հղումը: Կանխավ շնորհակալություն 🙂

Արմինե Միրզոյան․

Բարև ձեզ: Մի հարց՝ եթե մարդը գնում է հղիության ֆիզարձակուրդի և ունի չօգտագործած 12 օրյա ամենամյա արձակուրդ, կարո՞ղ է 140 օրը լրանալուց հետո կարող է այդ 12 օր արձակուրդը օգտագործել, նոր գնալ մայրության խնամքի: Եվ եթե կարող է օգտագործել մինչ այդ իր տեղը բերած փոխարինող աշխատողի հետ ինչպե՞ս են վարվում, ազատելու՞ են աշխատանքից, թե՞ ոչ :

Կարինե․

Հարգելի հաշվապահներ, մեկ հարց․ եթե քաղիրավական պայամնագրով աշխատել է աշխատողը, հետո նույն կազմակերպությունում ընդունվել է հիմնական աշխատանքի, ամենամյա արձակուրդի միջին աշխատավարձի հաշվարկի մեջ քաղիրավականի աշխատավարձը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Հասմիկ Համբարյան․

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 2025 թվականի նոյեմբերի 7-ին, արձակուրդայինի հաշվարկի մեջ նոյեմբեր ամիսը ընդգրկվու՞մ է, թե՞ ոչ։ Այն համարվու՞մ է կիսատ ամիս։ Նախապես շնորհակալություն։

Արմեն․

Աշխատողը պլանավորել է արձակուրդ, որի համար արձակուրդային ստացել է պլանավորված արձակուրդի սկզբի օրվանից 14 օր առաջ։ Վճարումից 4 օր անց աշխատողը ցանկանում է չեղարկել արձակուրդը, ղեկավարը ևս չի առարկում չեղարկմանը։ Ինչպե՞ս է հնարավոր ձևակերպել արձակուրդի չեղարկումը, օրինակ հնարավո՞ր է վճարված գումարը ձևակերպել որպես աշխատավարձի կանխավճար, և չեղարկել արձակուրդի ձևակերպումը։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Մարիամ․

Բարև ձեզ, երաժշտական քոլեջում քաղիրավական պայմանագրով աշխատողը պետք է մեկնի արտերկիր՝ համերգների։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել փաստաթղթերը, եթե օրենքով քաղիրավական պայմանագրով աշխատողին արձակուրդ չի տրամադրվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Սերժ․

Հարգելի մասնագետներ, ՀՀ ԱՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: ՀԱՐՑԸ՝ եթե անձը դիմել է ամենամյա արձակուրդ գնալու համար մարտի 11-ին և արձակուրդ գնալու սկիզբ նշել է մայիսի 20-ը, այս դեպքում ո՞ր օրն է համարվում պահանջն առաջանալու օրը:

Յանա.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս է հաշվարկվում 3-ամյա ֆիզ արձակուրդից վերադարձած աշխատողի վերջնահաշվարկը:

Նարինե․

Բարև Ձեզ։ Հասկանալի է, որ եթե աշխատավարձը 200 000-ից ցածր է և տարվա ընթացքում ինչ որ չափով ավելանում է, ապա աշխատողն անկախ ամեն ինչից վճարում է ապահովագրավճարը, իսկ եթե արձակուրդայինի հետ միասին աշխատավարձը գերազանցում է 500 000 դրամը, այդ դեպքում նու՞յն կերպ է ստացվում, այսինքն 10 800 դրամը վճարում է միայն աշխատակիցը։

Անուշ․

Բարև ձեզ։ Կասե՞ք, որ խնդրեմ, եթե աշխատողը սպառել է իր 2025թ ամենամյա արձակուրդը, կարո՞ղ է այս տարի պարտքով վերցնել 2026թ ամենամյա արձակուրդից, եթե օրենքի հղում կա, կասե՞ք։

Յանա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ինչպե՞ս են հաշվարկվում արձակուրդային օրերը ծանր, վնասակար պայամաններում աշխատողների համար: Կանխավ շնորհակալություն:

Անի․

Հարցս հետևյալն է` եթե վարձու աշխատողը ֆիզ․ արձակուրդ է գնում, և բացի հիմնական գործատուի մոտ աշխատելը, նախորդ 1 տարվա ընթացքում այլ գործատուներից, որոնց մոտ աշխատել է ծառայությունների մատուցման պայմանագրով, ապա արդյո՞ք մայրության նպաստի հաշվարկում ներառվելու են նաև այդ պայմանագրերով ստացված եկամուտները։

Նշեմ նաև, որ հիմնական գործատուի մոտ աշխատել եմ 1 տարուց ավել, ինձ հետաքրքրում է միայն հիմնական գործատուից ստացված եկամուտն է հաշվարկի մեջ ներառվում, թե՞ նաև նախորդ 1 տարվա ընթացքում այլ գործատուների կողմից վճարված եկամուտները։

Լիլիթ․

Բարև Ձեզ, կխնդրեմ պատասխանել հետևյալ հարցիս։ Գտնվում եմ ֆիզ. արձակուրդում 2023 թվ. դեկտեմբերի 30ից։ 2025 թվականի դեկտեմբերի 20ից անցնելու եմ երկրորդ ֆիզ արձակուրդիս։ Աշխատել եմ երկու աշխատավայրում։ 5 ամիս անց վերադարձել եմ մեկ աշխատանքիս, երկրորդում դեռ շարունակում եմ մնալ ֆիզում։ Հարցս հետևյալն է, եթե վերադարձել եմ մեկ գործատուի մոտ, ինչպե՞ս է կատարվելու դեկրետային հաշվարկը։ Նշեմ, որ առաջին ֆիզի ժամանակ աշխատավարձս երկու աշխատավայրերից միասին եղել է 400 000դր (մաքուր), հիմա ամսական գրանցված աշխատավարձս կազմում է 200 000դր (մաքուր)։ Կարո՞ղ ենք մոտավոր հաշվարկ անել, կամ ասել բանաձևը ֆիզից ֆիզ գնալու պարագայում։ Նախապես շատ շնորհակալ եմ։

Екатерина.

Здравствуйте. Расскажите, пожалуйста, на примере, как рассчитать отпускные в следующей ситуации: Сотрудник Каждый месяц получает ЗП 150 000 драм + 50 000 драм премию. Работает уже больше года. В августе был на больничном, но за август кроме ЗП за отработанные дни и пособие ему заплатили еще премию 50 000. В октябре он идет в отпуск. Какой будет расчет отпускных?

Սիր․

Կարո՞ղ է ամենամյա արձակուրդի սկզբի օրը լինել կիրակի։ Աշխատողը գրաֆիկով աշխատում է կիրակի օրը, բայց մի կողմից ամենամյա արձակուրդը ձևակերպում է աշխատանքային օրերով, իսկ կիրակին ոչ աշխատանքային է։

Agata.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը ոչ ստանդարտ գրաֆիկով է աշխատում, օրինակ՝ շաբաթական 2 օր, կամ շաբաթական 4 օր, այս դեպքում նրան տարվա ընթացքում քանի՞ աշխ. օր վճարովի արձակուրդ է հասնում: Եվ արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվարկվում է սովորական աշխատողների նման: Աշխատավարձը ամսական դրույքաչափ է: Շնորհակալություն։

Քրիստինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հարցիս. Եթե աշխատողը օգտվել է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից և դրանից հետո աշխատել 3 ամիս, հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ դեպքում պետք է կատարել վերջնահաշվարկ։

Աննա․

Բարև Ձեզ։ Ընկերության համատեղության կարգով աշխատողն ցանկանում է վերցնել չվճարվող արձակուրդ։ Քանի՞ օր համատեղությամբ աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ ՝ մեկ տարվա ընթացքում։ Շնորհակալություն։

Մարիամ․

Բարև Ձեզ, հարգելի մասնակիցներ և մասնագետներ, հարցս այսպիսին է:
Երաժշտական քոլեջում աշխատող զինղեկը քանի՞ օր ամենամյա արձակուրդի իրավունք ունի, զինղեկը համարվում է վարչական աշխատող: Կանխավ շնորհակալություն:

Վիկա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ–ն պետք է անժամկետ դադար տրվի, ունի տնօրեն և մեկ աշխատող։ Երկուսին էլ պետք է ազատեմ, վճարեմ վերջնահաշվարկ (չօգտագործված արձակուրդային օրերի համար)։ Իսկ արձակման նպաստ վճարվելու՞ է։

Կարինե․

Խնդրում եմ պատասխանել հարցին. եթե աշխատողն ամեն աշխատանքային ամսվա մեջ ունի չվճարվող արձակուրդի օրեր, ամենամյա արձակուրդ հաշվելիս ինչպե՞ս հաշվել։ Եթե կա օրենքում նման կետ՝ կխնդրեմ հղումն ասել։

Լիկա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապաներ, աշխատողը 05․08․2022թ․ մինչև 19․05․2025թ․ գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, 20․05․2025թ․ վերադարձել է աշխատանքի։ 09․06․2025թ․ մինչև 14․06․2025թ․ ներկայացրել է անաշխատունակության թերթիկ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկը կատարվի, արդյո՞ք հաշվարկի միջինի հիմք պետք է վերցնենք գործող նվազագույն աշխատավարձի չափը։ Շնորհակալ եմ նախօրոք։

Մարիամ․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հարցիս․ եթե աշխատողը տարվա ընթացքում եղել է չօգտագործված արձակուրդում, մի քանի օր, ապա ամենամյա արձակուրդային հասանելիք օրերից պետք է կրճատե՞լ:

Մարիամ․

Բարև Ձեզ, մի հարց՝ եթե աշխատողի հետ կնքվել է որոշակի ժամկետով պայմանագիր, և այդ ընթացքում աշխատողը եղել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, հետո մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատելու նրան աշխատանքից պայամանագրի ժամկետը լրանալու հիմքով:

Զավեն․

Եթե անձն գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում մինչև 2025թ-ի նոյեմբերի 15-ը և ներկայացնում է ֆիզարձակուրդի (բյուլետեն) անաշխատունակության մասին թերթիկ 22․05․2025թ մինչև 09․10․2025թ, և տվյալ անձը ֆիզից ֆիզ է գնում, ապա Հարկային մարմնում որպես գործատու վարձու աշխատող լրացվում է 22․05.2025թ-ից գտնվում է Ֆիզարձակուրդ, ապա ինչպե՞ս է վճարվում երեխայի խնամքի արձակուրդը ֆիզարձակուրդի ժամանակաշրջանում։ Կանխավ շնորհակալություն։

Կարինե․

Բարև ձեզ։ Եթե հաստիքը կրճատվում է, և 2 ամիս առաջ գրավոր տեղեկացրել են, ապա 2 ամիս աշխատելուց հետո աշխատանքից ազատվելիս ստանալու եմ ևս մեկ ամսվա միջին աշխատավարձ և դրան գումարած եթե ունեմ չօգտագործված արձահուրդ ևս ստանալու եմ վերջնահաշվա՞րկ։ Խնդրում եմ պատասխանի իրավաբան՝ նշելով բոլոր իրավական հիմքերը։ Նախապես շնորհակալություն։