Անաշխատունակության թերթիկի հետ կապված

Արմինե.

Բարև Ձեզ: Անաշխատունակությունը ինչպե՞ս լրացնել հաշվետվության մեջ՝ աշխատողի, թե՞ 1.1 կետում նշված հատվածում:

2+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Անաշխատունակության թերթիկի հետ կապված

  1. Եկամտային հաշվարկի մեջ անաշխատունակության վերաբերյալ տվյալները լրացվում են աշխատողի 1,10 և 1,11 տողերում։

    0
  2. [1.10] սյունակում նշվում են հաշվետու ամսում գործատուի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարները, [1.11] սյունակում նշվում են հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարները, [1.12] սյունակում նշվում են հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները: «Նպաստների դասակարգման կոդը» սյունակում նշվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տեսակը կամ հետպահման դեպքը (կոդը). 1 – հիվանդության նպաստ, 2 – պրոթեզավորման նպաստ, 3 – առողջարանային բուժման նպաստ, 4 – մայրության նպաստ, 5 – ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, 6 – ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը:
    «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / սկիզբը (օրը)» և «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / ավարտը (օրը)» սյունակներում նշվում են ժամանակավոր անաշխատունակության կամ հետպահման ժամանակահատվածը, ընդ որում` եթե գործատուն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստը վճարել է ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ լրացվում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի գործատուին ներկայացնելու օրը` առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *