22/10/2026

հիվանդաթերթիկ

Ռոմիկ․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք 189 եկամտային հարկի հարկային հաշվետվության ձևի մեջ (1.11) սյունակում պետք է արտացոլվի 2026թ-ին աշխատակցի հիվանդության նպաստի պետական բյուջեի միջոցների հաշվին տրվող գումարը: Ըստ լրացման կարգի՝ չպետք է գրվի, բայց հիվանդության նպաստը (սկիզբը, վերջը, գործատուի միջոցներով գումարը) լրացնելիս և ստուգելիս նշվում է, որ այդ (1.11) դաշտը դատարկ լինել չի կարող: Երբ “նպաստներ” բաժնից տեղադրում եմ պետական բյուջեի հաշվին հաշվարկված գումարը, նշվում է, որ այդ գումարը չի համապատասխանում: Միայն այդ դաշտում 0 գրելիս է, որ նշվում է սխալներ չկան: Այդպես էլ ուղարկել եմ հաշվետվությունը: Աշխատակիցը դեռ 2026թ-ի հուլիս ամսին հաշվարկված պետական բյուջեի միջոցների հաշվին նպաստը չի ստացել: 2026թ-ի հոկտեմբերի սկզբին VTB բանկը (որտեղ բացվել է աշխատակցի հաշիվը նպաստը ստանալու համար) պատասխանում է, որ գումար չի նստել հաշվին: Գուցե ինչ որ բան ես ճիշտ չեմ արել կամ ուրիշ մի բան պետք է անեմ, խնդրում եմ ուղղորդեք: Շնորհակալություն:

Անահիտ․

Բարև բոլորին։ Taxservice համակարգում աշխատակիցներից մեկի մասով նպաստ ենթապատուհանում նպաստ է արտացոլվում, գործատուի կողմից վճարման ենթակա դաշտում 5 օրվա համար հաշվարկված նպաստի գումար։ Ինձ մնում է միայն հաշվետվության մեջ գործատուի կողմից վճարվող նպաստ դաշտում այդ թիվը լրացնե՞լ և աշխատակցին աշխատավարձ փոխանցելիս այդ գումարը նույնպես փոխանցե՞լ։ Նախապես շնորհակալ եմ։

Աննա․

Բարև ձեզ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի փետրվարին և մայիս ամսին մի քանի օր գտնվել է բյուլետենի մեջ, աշխատում է 0,25 դրույքով։ Նպաստի հաշվարկի համար հիմք ենք վերցնում 46 875 դրա՞մ (75 000÷0.8÷2)։

Եղսիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել․ աշխատողը ժամանակին չի ներկայացրել անաշխատունակության թերթիկը։ Թերթիկի բացակայության պատճառով հունվար ամսին տվյալ աշխատողին տրվել է աշխատավարձ, իսկ փետրվար ամսին չի տրվել։ Հունվար ամսվա եկամտայինը տրվել է աշխատավարձին համապատասխան։ Պարզվում է՝ անաշխատունակության թերթիկը 05․01․26թ-19․05․26թ օրերի համար արդեն լրացված է բժշկի կողմից, աշխատողն էլ 302 000 դր ստացել է իր նպաստը։ Ինչպե՞ս վարվեմ, կանխավ շնորհակալություն։

Աստղիկ․

Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ․ աշխատում եմ սեպտեմբեր ամսից, աշխատավարձս եղել է 4 ամիս 83 250 դրամ, իսկ հունվար ամսից բարձրացել է 103 100 դրամ է դարձել։ 5 օր բացակայել եմ և բերել եմ բյուլետեն 5 օրվա համար։ Նշեմ, որ 5 օրյա եմ աշխատում։ Ինչքա՞ն պետք է ստանամ փետրվար ամսին։

Հրանտ․

Բարև Ձեզ: Անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարելիս եկամտային հարկի պահում կատարու՞մ է: Կանխավ շնորհակալություն։

Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք

Մայրության նպաստի իրավունք ունեն գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև չաշխատող մայրերը, որոնց համար, սակայն, մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Մանրամասն

Անահիտ․

Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը (գործատուի կողմից վճարվելիք) բացի հիմնական գործատուից, համատեղությամբ որտեղ աշխատում է, այդ գործատուն է՞լ պետք է վճարի։

Էլմիրա․

Աշխատողը գտնվել է բյուլետենի մեջ, 05.11.25-15.11.25, հաջորդը 16.11.25թ-ից: Առաջին 7 աշխ. օրը գործատուի հաշվին է վճարվում, հետո պետ բյուջեի: ՊԵԿ հաշվարկների մեջ 2-րդ բյուլետենի համար էլ 7 օրը հաշվարկվել է գործատուի հաշվին, պատճառաբանում են, թե գրված չի շարունակելի: Իրականում նույն հիվանդության համար է բացված: Գործատուն չի տեսնում որևիցե հիմք փաստաթուղթ: Ինչպե՞ս վարվեմ:

Արսեն․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ հաշվարկել անշխատունակության նպաստը։ ԱՎՈՒՄ՝ 694 000 դրամ, 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, անաշխատունակության մեջ գտնվելու օրեր՝ 5 աշխատանքային օր։ Շնորհակալություն։

Ալիկ․

Բարև ձեզ։ Հիմա բյուլետենը փակելուց հետո, որը կատարվում է էլեկտրոնային տարբերակով, այդ անձը ինչպե՞ս է իմանալու, որ իր նպաստի գումարը փոխանցվել է իր նախընտրած բանկ, ու ի՞նչ ժամանակահատվածում է դա կատարվում բյուլետենի փակելուց հետո։

Նարինե․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք ճիշտ է, որ անաշխատունակության թերթիկի հաշվարկման մեջ տեղի է ունեցել փոփոխություն՝ առաջին 7 օրը վճարում է գործատուն, իսկ 8-րդ օրվանից վճարում է պետությունը, և այդ օրերը օրացուցայի՞ն են, թե՞ աշխատանքային։

Սվետա․

Նպաստի վճարման համար օնլայն տարբերակով գրված է՝ գորճատուի կողմից վճարման 6 168դր, հիմա վճարվելի՞ք գումարն է դա, թե՞ պահումներ է արվելու: Նոր չևը մի քիչ անհասկանալի է ինձ: Խնդրում եմ ուղղորդեք: Կանխավ շնորհակալ եմ։

Նաիրա․

Բարև ձեզ, հարցս վերաբերվում է մայրության նպաստի հաշվարկմանը։
Աշխատողը սկզբում ներկայացրել էր 140 օրվա անաշխատունակության թերթիկ, բարդ ծննդաբերությունից հետո ներկայացրել է ևս 15 օրվա անաշխատունակության թերթիկ։ Հարց՝ ինչպե՞ս հաշվարկել 15 օրվա համար միջին օրականը, արդյո՞ք պետք է վերցնել նույն 140 օրվա համար հաշվարկած միջին օրականի թիվը։

Լիկա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապաներ, աշխատողը 05․08․2022թ․ մինչև 19․05․2025թ․ գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, 20․05․2025թ․ վերադարձել է աշխատանքի։ 09․06․2025թ․ մինչև 14․06․2025թ․ ներկայացրել է անաշխատունակության թերթիկ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկը կատարվի, արդյո՞ք հաշվարկի միջինի հիմք պետք է վերցնենք գործող նվազագույն աշխատավարձի չափը։ Շնորհակալ եմ նախօրոք։

Զավեն․

Եթե անձն գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում մինչև 2025թ-ի նոյեմբերի 15-ը և ներկայացնում է ֆիզարձակուրդի (բյուլետեն) անաշխատունակության մասին թերթիկ 22․05․2025թ մինչև 09․10․2025թ, և տվյալ անձը ֆիզից ֆիզ է գնում, ապա Հարկային մարմնում որպես գործատու վարձու աշխատող լրացվում է 22․05.2025թ-ից գտնվում է Ֆիզարձակուրդ, ապա ինչպե՞ս է վճարվում երեխայի խնամքի արձակուրդը ֆիզարձակուրդի ժամանակաշրջանում։ Կանխավ շնորհակալություն։

Կարեն․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան։ Եթե աշխատակիցը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (մայրության նպաստի) մարտի 10-ին, սակայն գործատուն ապրիլի 26-ի դրությամբ դեռ չի վճարել։ Օրենքով ի՞նչ քայլեր կարող է կատարել աշխատակիցը։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գործատուի համար։ Նախապես շնորհակալություն։

Հայկ․

Բարև Ձեզ։ Ունեմ 2 հարց։

1. Եթե աշխատողը ոտքը կոտրել է, որի հետևանքով չի կարողանում աշխատանքի գալ և բերել հիվանդաթերթիկը, հաշվապահը այս պարագայում պետք է տաբելում բացակա՞ դնի, և սպասի մինչև հիվանդաթերթիկը որևէ կերպ հասնի հաշվապահությու՞ն, և հետո հաշվի նպաստը։

2. Եթե հիվանդաթերթիկը ներկայացվի օրինակ ապրիլի 20-ից հետո, սակայն ներառի մարտ ամսվա օրեր, որի համար արդեն հանձնված է եկամտային հաշվետվությունը, ապա պետք է հաշվել նպաստը և ճշգրտե՞լ մարտի հաշվետվությունը։

Կիմա․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասեք. 

Դպրոցի աշխատակիցը 31.12.2024թ․ -27.01.2025թ․  բերել է անաշխատունակության թերթիկ, աշխատանքի ներկայանալ 28.01.2025թ, սակայն 26.01.2025թ․ նորից վատացել է ու մինչ օրս գտնվում է հիվանդանոցում։ Հիվանդանոցից չի բերել անաշխատունակության թերթիկ, միայն տեղեկանք, որ բուժվում է այս հիվանդանոցում։

Հարցս հետևյալն է․ աշխատակցին պետք է ազատել աշխատանքից, արդեն 3 ամիս չի ներկայացել աշխատանքի (ասեմ, որ առաջին բյուլետենը վճարվել է, եթե բերի բյուլետեն՝ կվճարվի նաև վերջին երկու ամիսը)։ Շնորհակալություն։ 

Անուշ․

Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ հունվարի 13-ից մինչև մարտի 3-ը (մարտի 1-ը և 2-ը ոչ աշխատանքային է), իսկ փետրվարի 13-ին վճարվել է անաշխատունակության նպաստի մի մասը, իսկ մյուսը՝ մարտի 7-ին, ՀԾ հատվածով ինչպե՞ս ձևակերպել այդ վճարները՝ որպես կանխավճար, թե՞ ճիշտ է վճարվել: Կանխավ շնորհակալություն:

Լիլի․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը երկարատև ժամանակ գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ներկայացնում է թերթիկ, բայց մեկ շաբաթ ընդմիջում է (բացակա), այնուհետև նորից ներկայացնում է բյուլետեն, ապա դա համարվու՞մ է նոր դեպք, և պետք է հաշվարկել 5 օր գործատուի, 5 օր պետության միջոցների հաշվին։

Լիկա․

Բարև ձեզ։ Անհրաժեշտ է հաշվարկել 15 օրվա անաշխատունակության նպաստ վարձու աշխատողի համար։ Նա աշխատել է 3 ամիս՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկով, 147 500 դրամ պայմանագրային աշխատավարձով։ Քանի որ աշխատողի միջին աշխատավարձը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից (147 500*3/12=36 875), նպաստը կհաշվարկվի նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, 46 875/25*15*80%=22 500 դրամ, որից կպահվի 20% եկամտային հարկ։ Վճարման ենթակա գումար՝ 18 000 դրամ։ Խնդրում եմ պատասխանել՝ հաշվարկը ճի՞շտ է։

Նարե․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել այս իրավիճակում ճիշտ գործել։ Այսպես, դպրոցի աշխատակիցը հոկտեմբերի 5-ից (2023թ.) բացակայել է աշխատանքից հիվանդության պատճառով։ Ներկայացվել են անաշխատունակության թերթիկներ՝ բուժման կուրսին համապատասխան։ Սական այս ընթացքում եղել են նաև կարճ (մի քանի օր) ընդմիջումներ անաշխատունակության թերթիկների միջև, բայց քանի որ աշխատակիցը ի վիճակի չի եղել ներկայանալու աշխատանքի, դրանք էլ ձևակերպվել են որպես չվճարվող արձակուրդնեդ։ Այս պարագայում աշխատակիցը ե՞րբ պետք է վերադառնա աշխատանքի՝ պե՞տք է դիտարկվի աշխատանքից անընդմեջ առավելագույնը 180 օր բացակայելու կետը, թե՞ կան այլ ավելի խելամիտ մոտեցումներ։ Ի դեպ, բացակայության 180-րդ օրը լրանում է ապրիլի 1-ին, սակայն բուժման կուրսը տևելու է դեռ մինչ ապրիլի 5-ը։ Կանխավ շնորհակալություն։

Սոնա․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք հիվանդության նպաստը հաշվետվության մեջ լրացվում է ըստ ամիսների, թե՞ անաշխատունակության ժամանակահատվածը լրացվում է ամբողջովին, իսկ հետո հետպահում արվում։

Կանխավ շնորհակալ եմ։