Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Արմինե Օհանյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 01.10.2015թ.-ին: 05.11.2015թ-ից դեռևս հայտնի չէ` երբ կավարտվի, ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպես հաշվարկեմ անաշխատունակության նպաստը նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ հնարավորիս շուտ պատասխանել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Անաշխատունակության նպաստի հաշվարկ

  1. Բարև, Արմինե` առաջին օրն չի հաշվարկվում, հաջորդ 5 օրը` գործատուի հաշվին, մնացաց օրերն էլ բյուջեի: Միջինը գտնելու համար վերցնում ես նախորդ 12 ամիսներն, քո դեպքում` միայն նայեմբեր ամիսն, իսկ եթե աշխատողն մինչ այդ աշխատել է ուրիշ կազմակերպությունում, բերում է աշխատավարձի մասին տեղեկանք միջինի հաշվարկի համար:

    0
  2. Բարև ձեզ,
    Իմ կարծիքով քանի որ ոչ մի լրիվ ամիս չունենք ձևավորված, պետք է վերցնել նվազագույն աշխատավարձը (հարկերը ներառյալ), հաշվել դրա 80%-ը , հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում բաժանել 21-ի, վեցօրյայի դեպքում 25-ի և բազմապատկել համապատասխան աշխատանքային օրերի թվով: 1 օրը չենք հաշվում, 2-6 օրերը տալիս է գործատուն, իսկ մնացածը տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվին տալիս ենք աշխատողին, կամ եթե չի հերիքում` պահանջենք պետ. բյուջեից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *