Անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար

Սոնա.

Բարև, իմ բազմաչարչար կոլեգաներին: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձի հաշվարկման համար հիմք է ընդունվում գործատուի կողմից վարձու աշխատողին անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների համար հաշվարկվա՞ծ, թե՞ վճարված աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար

  1. Սոնա ջան, վճարված բառի վերաբերյալ հարցը տեղին է, որովհետև օրենքում հստակ չի ձևակերպված: Բայց հիմք է ընդունվում ոչ թե աշխատավարձը, այլ հաշվարկված եկամուտը: Այսինքն աշխատավարձը, արձակուրդայինը, պարգևատրումը: Մեջբերում եմ կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշումից:

    1. Կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշումից. 15. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է [n-12]-րդ ամսվա 1-ից մինչև [n-1]-րդ ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով, որտեղ`
      [n-12]-րդ ամիսը` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամիսն է,
      [n-1]-րդ ամիսը` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամիսն է:
      Սույն կետով սահմանված եկամտում հաշվառվում է`
      1) սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները.
      2) ժամանակավոր անաշխատունակության նպաստը:
      Կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշումից

  2. ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 22. Նպաստները և միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը
    2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
    Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *