Անեկդոտներ հաշվապահների մասին

smile

-Ու՞ր է կորել մեր հաշվապահը:
-Գնաց խաղատուն, պ-ն տնօրեն:
-Աշխատանքային ժամի՞ն… Խաղատու՞ն…
-Նա ասաց, որ դա միակ ելքն է տարեկան հաշվեկշիռը ուղղելու…

* * *

Հին հաշվապահը գործերը հանձնում է նորին, գործերի հետ նաև հանձնում է երեք ծրար` պատվիրանով, որ դրանք բացվեն գործերը վատ լինելու ժամանակ: Առաջին այդ դեպքը տեղի է ունենում, և հաշվապահը բացում է առաջին ծրարը:
“Բարդիր ամեն ինչ ինձ վրա”,- գրված է լինում նամակում:
Վրա է հասնում երկրորդ դեպքը: Նամակում գրված է լինում.”Անցիր նոր հաշվապահական ծրագրերի”:
Տեղի է ունենում երրորդ դեպքը.”Պատրաստիր երեք հատ ծրար”:

* * *

Եթե Դուք սկսնակ եք, և Ձեր հաշվեկշիռը հավասար չէ, դա նորմալ է:
Եթե Դուք սկսնակ չեք, և Ձեր հաշվեկշիռը հավասար է, դա էլ է նորմալ:
Եթե Դուք սկսնակ չեք, Ձեր հաշվակշիռը հավասար չէ, Դուք մասնագետ եք:

* * *

Հաշվապահը տնօրենին.
-Ես Ձեզ մոտ աշխատում եմ կես դրույքով, այդ պատճառով խնդրում եմ գոռալ ինձ վրա կիսաձայն…

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Անեկդոտներ հաշվապահների մասին

  1. ՀՎՀՀ-ն սատկացրեց 😉 երեք ծրարի վրա լաց էի լինում, հասկացա որ մասնագետ եմ, իսկ կիսաձայնը … բառեր չկան, շատ լավն էր է 😉

    0
  2. Մարինա, դուք հանճար եք, իմը 2 500 000 -ով նորմալ չի 😉 և ես լրիվ ըմբռնումով եմ մոտենում իմ իրականությանը ! 😀

    0
  3. Бухгалтер проверяет счета, которые привез служащий из командировки. – Это что за астрономическая сумма? – Счет за гостиницу. – А кто вас уполномочил покупать гостиницу?

    Молодая бухгалтеpша устpаивается на pаботу.
    Главбух дает ей задание: – И не ошибитесь, пожалуйста, посчитайте эту сумму два раза.
    Чеpез некотоpое вpемя она подходит к нему и говоpит:
    – Я пеpесчитала десять pаз!
    – Молодец! Люблю стаpательных pаботников.
    – Вот здесь записаны все десять итогов.

    Заходит мужик в бухгалтерию и спрашивает:
    – Скажите, здесь зарплату выдают?
    – Да. Здесь.
    – Здравствуйте, моя фамилия ИТОГО.

    Мужик спрашивает у руководителя крупного предприятия:
    – Вам нужен бухгалтер с морским уклоном?
    – Это как?
    – Половину тебе, половину мне и концы в воду!

    В банк приходит желающий устpоится на pаботу
    – Я слышал, вы ищите нового бухгалтеpа :
    – Да и стаpого тоже… ….Поймаем – убъем гада..

    0
  4. Հիմանդիրն փնտրում է հաշվապահությունից բան հասկացող տնօրեն, որպեսզի հարկային տեսչության մասին մոռանա:

    0
  5. Երեխան իր հաշվապահ մայրիկին հարցնում է. “Մամ, մարդկանց մարմնի 80%-ը բաղկացած է ջրից, իսկ մնացած 20%-ն ի՞նչ է:” Մայրն էլ առանց երկար մտածելու պատասխանում է. “20%-ն էլ ԱԱՀ-ն է, բալիկս:” 😀

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *