Անհատ ձեռնարկատերը ցանկանում է տեղադրել վճարային տերմինալ

Մարինե.

Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը ցանկանում է տեղադրել վճարային տերմինալ (Telcell-ի կարգի): Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկեր է վճարելու և ի՞նչ հարկատեսակով է աշխատելու: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Անհատ ձեռնարկատերը ցանկանում է տեղադրել վճարային տերմինալ

  1. Ձեզ մոտ տեղադրելու են որպես տարածքի վարձակալությու՞ն, թե՞ շրջանառությունից որոշակի տոկոսային եկամուտ Ձեզ, ի՞նչ պայմաններով է այն տեղադրվելու:

    0
  2. Եթե անհատ ձեռնարկատերը վճարային տերմինալը տեղադրում է պայմանագրային հիմքով, առաջանում է պարտավորություն պասիվ եկամտային հարկի վճարումով, եթե տերմինալը իրեն է պատկանում, ապա իր հարկատեսակից դուրս գալով՝ ԱԱՀ կամ շրջանառության հարկ:

    0
  3. Հարկվում է շրջ. հարկով կամ եկամտային հարկով՝ կախված նրանից՝ տերմինալի օգտագործման իրավունքը իրենն է, թե ինքը համարվում է արենդատոր:

    0
  4. Տվյալ դեպքում եթե Դուք շրջանառության հարկ վճարող եք, ապա եկամուտը պետք է նշեք «վարձակալություն» դաշտում և պետք է վճարեք շրջանառության 10 տոկոսը, եթե ավելացված արժեքի հարկ վճարող եք, ապա պետք է վճարեք հասույթի 20 տոկոսը, եթե ֆիզիկական անձ եք, պետք է վճարեք եկամտի 10 տոկոսը:

    0
  5. Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:00-02:00
    Շբթ Կիր 09:00-22:00
    • +374-60-272222, +374-60-272223
    • ԱՆՎՃԱՐ՝ 08000-1111

    Զանգահարեք Թելսել ընկերություն, Ձեր տվյալները կվերցնեն, կհերթագրեն, հետո երբ նրանք Ձեզ զանգահարեն, կարող եք մանրամասն տեղեկություն ստանալ գործընթացի վերաբերյալ։

    1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *